Ձեռքը կապել են ոտքից ու այդպես կախել, մինչեւ գիտակցությունը կորցնի․ Le Monde-ը անդրադարձել է հայ ռազմագերիների խոշտանգումներին․ մաս 1-ին
«Մի քանի տասնյակ գերիներ դեռեւս մնում են Ադրբեջանի ձեռքում, որը հրաժարվում է ազատ արձակել նրանց, որակելով նրանց որպես «ահաբեկիչներ»։ Սակայն նրանցից երեք ազատ են արձակվել»,- գրում է Le Monde-ի թղթակից Ֆոստինա Վենսանը։ «71-ամյա հայ թոշակառու Սաշա Կարախանյանն ու նրա 44-ամյա որդին՝ Արսենը, որ ճակատ էր մեկնել որպես կամավոր, գերի էին վերցվել, իսկ հետո տարվել Հադրութի կենտրոնական հրապարակ։ ․․․ «Հայրս տեսել է, թե ինչպես են մի քանի հոգու կոկորդները կտրել, հետո նրան դաժանորեն ծեծել են՝ ոտքերով խփելով մեջքին, պարանոցին, գլխին»,- պատմում է Սաշա Կարախանյանի դուստրը՝ Մարինան, որ Ստեփանակերտում է բնակվում։
Մարինան պատմել է, որ կոտրել են հոր ազդրերը, հետո վնասել ձեռքը, որից հետո, ձեռքը կապել են ոտքից ու կախել այդ վիճակում այնքան, մինչեւ գիտակցությունը կորցրել է։ «Երբ գիտակցության է եկել, տեսել է, որ գտնվում է Բաքվում հինգ այլ գերիների հետ։ Ոչ մի լուր որդուց։ Երկու ամիս է անցել, նախքան նրան կայցելեր ԿԽՄԿ-ն։ Դրանից հետո՝ դեկտեմբերի 14-ին տղամարդուն ազատ են արձակում եւ ուղարկում Երեւան՝ 43 այլ զինվորական եւ քաղաքացիական գերիների հետ։
Նույն օրը Հայաստանից Բաքու վերադարձել է տասներկու ադրբեջանցի ռազմագերի, որոնք գերեվարվել էին պատերազմի ժամանակ։ Փոխանակությունը իրականացվել է համապատասխան Հայաստանի ստորացուցիչ պարտությունը ամրագրող 2020 նոյեմբերի 9-ի հրադադարով, որը նախատեսում էր գերիների փոխանակություն՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Արսեն Կարախանյանը կրկին հայտնվել է տեսադաշտում արդեն հունվարի վեցին՝ «Տիկ Տոկյան» տեսանյութում, որտեղ ադրբեջանցի զինվորականները պահանջում էին, որ նա հայտարարեր «Մնաս բարով Շուշի», «Ղարաբաղն ադրբեջանական է», «Ադրբեջանը ավելի լավն է», «Փաշինյանը տականք» է։ Երբ տասներկու օր անց ԱԻՆ-ից զանգահարել են ու խնդրել, որ գնա ու ճանաչի եղբոր դիակը, Մարինան մտածել է, որ դա սխալմունք է։ «Ադրբեջանցիներին չի կարելի վստահել»,- Մարինային ասել է աշխատակիցը։ Մետաղե սեղանի վրա նա տեսել է եղբոր ծվատված դիակը։ Այժմ Արսեն Կարախանյանի գործը մեկն է այն 264 գործերից, որոնք ուղարկվել են ՄԻԵԴ։ «Մեկին խոշտանգում եւ տուն են ուղարկում, մյուսին խոշտանգում եւ սպանում՝ հանուն ինչի՞»,- ողբում է Մարինան։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո