Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին Գերմանիայում երեկ երեկոյան կանգ է առել երկաթուղային երթեւեկությունը Թուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարք Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմ Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասին QatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալուն Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին

ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջելՌուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համարԹուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացինԳերմանիայում երեկ երեկոյան կանգ է առել երկաթուղային երթեւեկությունըԹուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարքՀայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայիցՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմՋրասուզակ Վահե Մելքոնյանը՝ հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասինQatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալունՄունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցինԹմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվելՍտեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարությունՓարիզում այսօր կանխատեսվում է մինչեւ 41°C. եղանակային «կարմիր» վտանգ` ԵվրոպայումԲրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համարԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերըՏիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել էՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումՏավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինենԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունելՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՄունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց ՈւզբեկստանինCAFSEP ծրագրի շրջանակում` այցեր ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցՊապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերըՏեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստըՁերբակալվել է Ավետիք ՉալաբյանըԲրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցերՄիգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներԱդրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՍևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոՈւկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. ՊուտինՀայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալՀունիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտվել են 126 հանցագործությունՊապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըԿարևորվել է անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության դերըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ումՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Այս իշխանությունը հողերը հանձնել է ոչ թե անփորձության, այլ դավաճանության արդյունքում, այլապես իշխանազավթը նոյեմբերի 10-ին գլխիկոր կհեռանար. Գևորգ Գևորգյան (տեսանյութ)

Աշխարհաքաղաքական կենտրոնները մեծացնում են ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, և եթե ազգային ողնաշարով իշխանություն ունենայինք, այլ քաղաքական վիճակ կլիներ, մեզ հետ հաշվի կնստեին. այս ապազգային իշխանությունն իրականացրեց թուրքերի 1915 թ.-ի երազանքը, թուրքերը ռուսների հետ միասին Ակնայում մշտադիտարկման կենտրոն ունեն, ո՞ւմ մտքով կանցներ, թե թուրքն այստեղ կարող է իր նպատակին հասնել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ռազմական գործիչ, «Հայ ազգային ճակատ» ՀԿ հիմնադիր Գևորգ Գևորգյանը:

«Ասում են, թե այս իշխանությունն անփորձության կամ չիմացության պատճառով է հողերը հանձնել, բայց ես վստահ եմ՝ դա դավաճանություն էր, նրանք միտումնավոր են թիկունքը բացել, այլապես իշխանազավթը գլխիկոր ներողություն կխնդրեր նոյեմբերի 10-ին և կհեռանար: Բայց նա փորձում է վերածնվել, հետևաբար՝ իր թիմի հետ միասին սպասարկում է թուրքերի շահը, իրականացնում այն, ինչը հարկավոր է Թուրքիային և Ադրբեջանին»,- ասել է ազատամարտիկը:

Ըստ Գևորգյանի՝ այս ապիկար իշխանությունն ամեն ինչ արեց, որ հաղթանակած բանակը դառնա պատրանք, վերացրեց ռազմական հեղինակություն ունեցող գործիչներին. «Առաջին հարվածներն ուղղվեցին բանակին, եկեղեցուն, կրթությանը: Այսօր բանակում կարգապահությունը, ազգային ոգին թուլացել են, զինվորն ու սպան արդեն իրենց ինքնապահպանման բնազդով են առաջնորդվում, պետական մտածելակերպն սկսում է վերանալ: Սպաներն իրենց ուսադիրները չեն հարգում և ամեն թափթփուկի առաջ ոտքի են կանգնում, իշխանազավթին պատվի են առնում: Վարչապետը տապալում է Սահմանադրությունը, ռեպրեսիաներ է գործադրում իր համար անցանկալի անձանց նկատմամբ»:

Ռազմական գործչի կարծիքով՝ պետությունը երեք տարի ծրագրված տարել են կործանման, իշխանազավթները գործադրել են ազգային պետությունը ոչնչացնող մեխանիզմ. «Այս ամենը գիտակցող մարդիկ պետք է համարձակություն ունենան, ձեռքը խփեն սեղանին և ասեն, որ թշնամուն հանձնելու երկիր չունեն: Պետք է այս իշխանությանը պատասխանատվության բերել հանրային ճնշումով: Թշնամին ամեն քայլափոխի առաջ է գալիս: Եթե վեց ամիս առաջ թմբիրի մեջ գտնվող մարդիկ կային, հիմա հասկանո՞ւմ են, որ թուրքն իրենց առջև է: Թող անհատները դուրս գան պայքարի: Դավադիր հարվածով մեր ազատագրածը վաճառեցին թուրքին»:

Ազատամարտիկի պնդմամբ՝ քանի դեռ ապազգային իշխանությունը կառավարում է, նրանց կազմակերպած ընտրություններին մասնակցելն անհեթեթություն է:

«Դավաճանից չի կարելի կոչում ստանալ, այն պետք է շպրտել իր դեմքին: Ցավոք, և՛ սպայական անձնակազմը, և՛ զինվորները, և՛ կամավորները սրանց ձեռքից կոչումներ են ընդունում, իսկ սրանք թուրքի հետ խաղաղասիրություն են քարոզում: Պայքարի բոլոր միջոցներն արդյունավետ են, սա պարտիզանական կռիվ է, փոքր ջոկատով էլ կարելի է կռիվ մղել, երբ տեսնում ես, որ քաղաքական ուժերը սխալ ուղով են տանում գործընթացը: Փաշինյանն ակնհայտորեն կեղծելու է ընտրությունները, նա չի ծառայել ՀՀ-ին և չի էլ ծառայելու, նա եկել է պետությունը ոչնչացնելու նպատակով՝ հանուն սեփական շահի»,- ամփոփել է Գևորգ Գևորգյանը: