Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Հայաստանն իր ձեռքերը ծալած է նստում, խոսում է բանակի մասին՝ անհայտ ձեւակերպումներով. Աննա Գրիգորյան

Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նշենք, որ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, քննվում է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալելու իրավաչափության դեմ պաշտպանների բողոքը։

«Մարդուն մեղադրում են խուլիգանության մեջ այն դեպքում, երբ վերջինս իջել է իր բնակիչների մոտ եւ փորձել է հասկանալ՝ ինչ է կատարվում՝ հնարավոր բախումները կանխելու համար։ Այս մարդկանց նկատմամբ բացառապես քաղաքական հետապնդում է, որն ուղեկցվում է նաեւ ձերբակալություններով, ստորացումներով, անհամաչափ ուժի կիրառմամբ։ Սա պետք է դատապարտելի լինի բոլորի կողմից։ Ես ակնկալում է, որ մի շարք պատգամավորներ այսօր այստեղ կլինեին՝ հստակ քաղաքական եւ իրավական գնահատականներով։ Ինձ համար այնքան տարօրինակ է, երբ երկրի ղեկավարը մի մարզ է գնում եւ ասում է՝ խոնարհվում եմ ձեր առաջ, սիրում եմ ձեզ, դրան հաջորդում են ծափահարություններ, բայց երբ մի մարզ է գնում, երբ իրենից բողոք են արտահայտում, նա նրանց խուլիգան է անվանում։ Դա նույն ժողովուրդն է, այդ մարդիկ ՀՀ քաղաքացիներն են, այդ ի՞նչ որակումներ են։ Կարծում եմ՝ եւ՛ երկրի ղեկավարը, եւ՛ իշխանության ներկայացուցիչները պետք է շատ ավելի մեծ հարգանք ցուցաբերեն ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական եւ քաղաքացիական հայացքներ ունեն վերջիններս»,- նշեց նա։

Պատգամավորի խոսքով՝ ՀՀ սահմաններն այսօր ամբողջությամբ անվտանգ չեն. «Անվտանգային համակարգն այսօր, ինչպես ամբողջ ՀՀ-ում, այնպես էլ Սյունիքում, գոյություն չունի։ Այո, մեր սահմաններն ամբողջությամբ անվտանգ չեն, որովհետեւ մեծ հաշվով այն սահմանը, որը երկարել էր 500 կմ-ից ավելի, դեռեւս չեն կանգնում հայ սահմանապահները։ առանձին կետեր, իհարկե, կան, բայց հենակետերը բավարար չափով չեն, որ ապահովեն ամբողջ անվտանգությունը։ Այնտեղ կան նաեւ ռուս խաղաղապահներ, բայց ստացվում է, որ Հայաստանն իր ձեռքերը ծալած է նստում, խոսում է բանակի մասին՝ անհայտ ձեւակերպումներով, հույսն ամբողջությամբ դնում է Ռուսաստանի վրա։ ՀՀ քաղաքացին հստակ պահանջներ ունի իր երկրի ղեկավարությանը, եւ համապատասխան վերաբերմունք է ակնկալում իր անվտանգության վերաբերյալ»։

Լրագրողի դիտարկմանը, եթե Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե սյունեցիներն իրեն ինչպես են դիմավորելու, ինչո՞ւ գնաց, Գրիգորյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, որ ամբողջ Սյունիքն է պահանջում Փաշինյանի հրաժարականը, կան մարդիկ, որոնք աջակցում են։ Վստահ եմ, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք բողոքում են։ Քանի որ գալիք ընտրություններում իր հիմնական մարտավարությունը լինելու է նորից սեւերի եւ սպիտակների բաժանումը, հիմա գնացել ու ասում է՝ տեսեք, սեւերն էլի գալիս են, ճնշում են, էլի նախկինները գալու են։ Փորձում է ձայներ հավաքել այն մարդկանց մոտ, որոնք դեռեւս չեն կողմնորոշվել»։

Անդրադառնալով իմքայլական պատգամավորների այն պնդումներին, թե Սյունիքում անվտանգ է, Գրիգորյանն արձագանքեց. «Երբ պատգամավորը գնա Սյունիք, կարող է դրա մասին իմանալ։ Այլ բան է, երբ նա Սյունիք գնալով չի ուզում նման պնդում անել։ Ինքը Սյունիք գնալիս չի՞ տեսնում, երբ ադրբեջանցին հենց ճանապարհի վրա կանգնած է՝ զինված։ Մոռացե՞լ եք, որ 5 ամիս առաջ այդ նույն ադրբեջանցիներն էին սպանում մեր հայորդիներին. այդ ինչքա՞ն կարճ հիշողույուն ունեն այդ պատգամավորները։ Ցավում եմ, որ հատկապես Սյունիքից ընտրված պատգամավորներն են նման կարծիք արտահայտում»։