Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Հայաստան

«Ռազմագերիների առևտուր». Փաշինյանը «սլաքներն ուղղում» է Մուրադովի կողմը. Свободная Пресса

Ռուսական Свободная Пресса պարբերականն անդրադարձ է կատարել հայ ռազմագերիների վերադարձի թեմային` ուշադրություն հրավիրելով վերջերս տեղի ունեցած միջադեպին, երբ Բաքվից ժամանած ինքնաթիռը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի, պետք է հայ ռազմագերիներին հայրենիք բերեր, դատարկ էր վայրէջք կատարել «Էրեբունի» օդանավակայանում:

«ՌԴ ռազմատիեզերական ուժերի օդանավով Բաքվից վերադարձող ռազմագերիներին անձամբ ուղեկցում է գեներալ Ռուստամ Մուրադովը, որն Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարն է: Այդ պատճառով, երբ ապրիլի 8-ին Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել էր, որ Ռուստամ Մուրադովը, իբր, իր հետ մի քանի ռազմագերի է բերում Երևան, «Էրեբունի» օդանավակայանում մեծ թվով հարազատներ էին հավաքվել: Լրագրողներ, իհարկե, նունպես շատ կային, քանի որ հույս ունեին երջանկության արցունքներ և երկար սպասված գրկախառնություններ ֆիրքսել և դրանով իսկ բարձրացնել Փաշինյանի խարխլված վարկանիշը»,-գրում է կայքը:

«Սակայն օդանավից դուրս եկավ միայն Մուրադովը: Դիմավորողները բարկացել էին և չգիտեին` ում մեղադրել: Հաղորդվում էր նաև ոստիկանների հետ քաշքշուկի մասին: Այնուհետև մարդիկ ուղևորվել են ՊՆ շենքի մոտ` միանալով անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիային: Իրավիճակն այնքան էր սրվել, որ ՊՆ աշխատակիցներին ստիպված էին զայրացած հարազատներից փրկել` տարհանելով ուղղաթիռով»,-գրում է աղբյուրը` հավելելով, որ «կուլիսային զրույցներում հայ պաշտոնյաները փորձում էին սլաքներն ուղղել ռուս գեներալի ուղղությամբ»:

«Սակայն մարդիկ հավատացին Մուրադովին, որը վերջակետ դրեց բոլոր հարցերին: Պատասխանելով «Հրապարակ» թերթի լրագրողի հարցին, թե ինչու են Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարել գերիների վերադարձի մասին, սակայն գերիներն այդպես էլ չեն վերադարձրել, Մուրադովն ասել է. «Դա կեղծ սադրանք է: Իրենց հարցրեք: Նրանք մոլորեցնում են բնակչությանը: Դա սովորական այց էր»»,-շեշտում է հոդվածագիրը:

Ինչպես նա նկատում է, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտարարել են, որ Փաշինյանը գերիների ազատ արձակման և վերադարձի մասին պաշտոնապես չի հայտարարելև գուցե, նման լուրեր են տարածվել Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանի և Իգոր Կրասնովի հանդիպումից հետո:

«Սակայն Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, գործնականում խոստովանել է, որ սադրանք է տեղի ունեցել, որի մասին խոսել է Մուրադովը և սա ճիշտ կլիներ անվանել «դավադրություն» Փաշինյանի կողմից: Այսպես, փոխխոսնակի խոսքով` «որևէ պայմանավորվածություն չի եղել. իրենք պարզապես հույս ունեին, ինչպես և ամեն օր, որ չվերթը լավ լուրեր կբերի»:

«Կարծում եմ, որ մենք պետք է ներողություն խնդրենք մեր հայրենակիցներից նման ապատեղեկատվության համար»,-ասել էր Սիմոնյանը:

«Այստեղ կա փոքր, սակայն էական նրբություն: Սիմոնյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանին, որն աջակցում է երևանյան «սորոսականներին»: Միևնույն ժամանակ մեր գեներալից ներողություն խնդրելու մասին խոսք չի եղել»,-արձանագրում է հոդվածի հեղինակը:

Վերլուծելով, թե «սորոսականներից» մեծ հաշվով որին է մտահոգում հայ գերիների ճակատագիրը, աղբյուրը մեջբերում է Eurasianet ամերիկյան պորտալին. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` գերիների խնդիրը վերածվում է ներքաղաքական ֆուտբոլի, և ընտրողները, ամենայն հավանականությամբ, ներկայիս կառավարության աշխատանքն ինչ-որ չափով կդատեն գերիների վերադարձն ապահովելու ունակությամբ»:

«Հետաքրքրականն այն է, որ ռուսական կառավարամետ թերթերն ու հեռուստաալիքները, չգիտես ինչու, կոշտ արձագանք չեն տվել երևանյան «սորոսականների» սադրանքին: Չէ որ սևին սպիտակով գրված է գերիների հարազատներին ուղղված փաշինյանական ուղերձը. գուցե, եթե Կրեմլն իսկապես ցանկանար, ապա Ալիևը նույն րոպեին կվերադարձներ բոլոր արցախյան գերիներին: Ի վերջո, ՌԴ մայրաքաղաքում ապրում է ամենամեծ ադրբեջանական սփյուռքը, և ինչն է խանգարում գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին մի լավ ճնշել ազդեցիկ և հարուստ մոսկվաաբնակ ադրբեջանցիներից մեկին»,-գրում է հեղինակը` նշելով, որ Բաքուն մոտ 200 հայ գերի է պահում և պարտավոր է վերադարձնել նրանց 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն:

Փաշինյանը հղում է անում այն փաստին, որ Պուտինը երաշխավոր է, ինչը նշանակում է, որ գերիների վերադարձը նրա անմիջական պարտավորվածությունների շարքում է, սակայն Ալիևը հայտարարել է միայն 60 «դիվերսանտների» մասին, որոնք ձերբակալվել են ռազմական գործողությունների ավարտից հետո:

Ինչպես հեղինակը նկատում է, հաշվի առնելով գերիների վերադարձի ժամանակակից միջազգային պրակտիկան` Բաքուն ցանկանում է ավելի թանկ գնով հայ գերիներին «վաճառել» Երևանին:

«Եվ այստեղ ջրի երես են դուրս գալիս ԱՄՆ շահերը: Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում, The Washington Post-ի փոխանցմամբ, արդեն պահանջել է Բաքվից ազատ արձակել կալանավորված անձնաց` որպես «բարի կամքի դրսևորում»: Ակնհայտ է, որ Ալիևի նկատմամբ ճնշում կգործադրվի հունիսի 20-ին` խորհրդարանական արտահերթ ընտրություններին մոտ, որպեսզի հասնեն Հայաստանում «սորոսականների» վերընտրմանը»,-գրում է պարբերականը` հիշեցնելով, որ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքով` Ադրբեջանը երեք պահանջ է առաջ քաշում` Հայաստանի զինված ուժերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղից, նոր տարածքների զիջում, այդ թվում` Տիգրանաշեն գյուղը, վերահսկողություն Կարմիր շուկայից Շուշի տանող ճանապարհի նկատմամբ:

«Ի դեպ, գլխավորն այլ է: Ենթադրում եմ, թե ինչ կխնդրի Ալիևը Փաշինյանից գերիների դիմաց: Կարծում եմ, որ դա Մեղրիով անցնող միջանցքն է, որն Ադրբեջանը կարող է օգտագործել Նախիջևանին միանալու համար: Նրանց ճանապարհ է պետք դեպի Թուրքիա»,-աղբյուրը մեջբերում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին:

Միևնույն ժամանակ աղբյուրը նկատում է, որ Ամերիկան չի ցանկանում սրել հարաբերությունները Թուրքիայի հետ, որն աջակցում է Բաքվին, այսինքն` ԱՄՆ-ն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու իրական մեխանիզմներ չունի, եթե հաշվի չառնենք խնդրահարույց վրացական միջանցքը:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Մոսկվան դժվար թե ճնշում գործադրի Բաքվի վրա, քանի դեռ Երևանում իշխանության են գտնվում «սորոսականները», որոնք ունակ են ցանկացած գարշելի քայլի գնալ Ռուսաստանի նկատմամբ: Գերիների վերադարձի հետ կապված սադրանքը, որոնց, իբրև թե, պետք է իր հետ բերեր Մուրադովը, դրա վառ ապացույցն է:

Աղբյուրը մեջբերում է JAMnews-ի հաղորդումն այն մասին, որ գերիների վերադարձ, այնուամենայնիվ, նախատեսվում էր, սակայն խափանվել է վերջին պահին: Պորտալի տեղեկություններով` «Մոսկվայում Փաշինյանը համաձայնել է Պուտինի որոշ առաջարկներին, որոնց մասին վերջինս հայտնել է Ալիևին: Դրան ի պատասխան ադրբեջանցիները պատրաստ էին վերադարձնել գերիներին: Վերադառնալով Երևան` Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, փոշմանել է և հրաժարվել է Պուտինին տված խոստումից: Բաքվում այդ մասին ժամանակին իմացել են և Մուրադովին միայնակ են ուղարկել Երևան»: