Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ոստիկանները հայտնաբերել են Ամանորի գիշերը կրшկոցներ արձակած անձանց (տեսանյութ) ՀՀ ՄԻՊ-ը խոսել է նախընտրական քարոզչության և ընտրությունների ժամանակ ատելության խոսքի տարածման վտանգավոր միտումներից Միայն Դանիան և Գրենլանդիան են որոշում իրենց ապագան 4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված 2 սիրիացի վարձկանների Երևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Արտոնություններ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով Գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան Երևանում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ, uեռшկան բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ Հայաստանն աշխարհաքաղաքական կոնտեքստում վերջին շրջանում մի հարցի պետք էր պատասխաներ, մի հարց է եղել Հայաստանի առջև դրված՝ «Куда вы денетесь?». Արմեն Գրիգորյան Հայկական շուկայում առաջին անգամ արձանագրվել է շաքարավազի գնի նվազում

Ոստիկանները հայտնաբերել են Ամանորի գիշերը կրшկոցներ արձակած անձանց (տեսանյութ)ՀՀ ՄԻՊ-ը խոսել է նախընտրական քարոզչության և ընտրությունների ժամանակ ատելության խոսքի տարածման վտանգավոր միտումներիցՄիայն Դանիան և Գրենլանդիան են որոշում իրենց ապագան«Հիմա փորձում եմ տոմս գնել՝ Հայաստան մեկնելու համար». Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ ամուսնու ազատ արձակման մասին4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված 2 սիրիացի վարձկաններիԵրևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներԻսրայելի թիվ 1 ինքնաթիռը լքել է երկիրը՝ Իրանի հետ հնարավոր սրացման պատճառով․ The Times of IsraelԱրտոնություններ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համարՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքովԳործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունքԻնչու է հարցաքննության հրավիրվել Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձակված հորըՉորս հայ գերրիներ են վերադարձել ՀայաստանԵրևանում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ, uեռшկան բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբԿիանու Ռիվզը 61 տարեկանում դեռ կարող է իսկական ռոմանտիկ լինելԽուլիո Իգլեսիասը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ Թուրքիայում հայտնաբերել են գիտությանը նախկինում անհայտ հին լեզվի ապացույցներNEO մարդանման ռոբոտը սովորում է ինքնուրույն արդուկել հագուստը և սանրել մազերըՄասկը Starlink արբանյակային ծառայությունը Իրանում անվճար է դարձրելԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրՀանս–Դիտեր Ֆլիկը հաղթել է մարզչական կարիերայի բոլոր եզրափակիչներումՀայաստանն աշխարհաքաղաքական կոնտեքստում վերջին շրջանում մի հարցի պետք էր պատասխաներ, մի հարց է եղել Հայաստանի առջև դրված՝ «Куда вы денетесь?». Արմեն ԳրիգորյանՀայկական շուկայում առաջին անգամ արձանագրվել է շաքարավազի գնի նվազումՊՆ-ն հերքում է քահանաներին դրամական աջակցություն խոստանալու մասին տեղեկությունը«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարչական բողոքը մերժվել է Հայ-թուրքական սահմանի «Ալիջանի» սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված ենՔաղաքական գովազդը Ֆեյսբուքում և Ինստագրամում. ծախսերն աճում ենՅուրաքանչյուր անձի դեպքում շտապօգնության 9-րդ կանչը լինելու է վճարովիՈւկրաինայի նոր պաշտպանության նախարար է նշանակվելԵՄ-ն աջակցում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման միացվածությանըՀնդկաստանի դեսպանատունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Իրանը 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններ են. ԿԳՄՍՄեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնություններըԱՄՆ-ն մտադիր է կալանավորել Վենեսուելայի հետ կապված տասնյակ լցանավերը․ ReutersՖրանսիան փետրվարի 6-ին հյուպատոսություն կբացի ԳրենլանդիայումՊետական կառավարման համակարգում պարգևավճարների մասին որոշումներն առհասարակ գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ Կառավարության պարզաբանումըՄայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով. Երևանի ավտոբուսՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը գետնի վրա արդեն իսկ նպաստել է խաղաղության օրակարգի առաջմղմանը. Վասիլիս ՄարագոսՀՀ կառավարությունն առաջարկում է պարզեցնել ԵԱՏՄ շրջանակներում հայ գործարարների համար փաստաթղթաշրջանառության գործընթացըՀայաստանը TRIPP-ի շրջանակում համատեղ կկառավարի տարածաշրջանային և միջազգային երկաթուղային հոսքերըԵթե Իրանում որևէ հաջողության հասան, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպանTRIPP-ի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները, այլ ուժեր չեն լինելուՉգիտեմ՝ ինչ 3 միլիարդի մասին եք խոսում. Ֆինանսների փոխնախարարՄենք պատրաստ ենք մասնակցել ավելի լայն միակցվածության օրակարգին. ԵՄ դեսպանը՝ TRIPP-ի մասինՏեր Ասողիկ աբեղա Կարապետյանը հրավիրվել է Քննչական կոմիտեԻնչքան ԵՄ-ի հետ համատեղելիությունը հնարավոր կլինի, մենք կշարունակենք մնալ ԵԱՏՄ-ի անդամՖիդանը երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Արաղչիի հետՀԱՊԿ-ի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար. Նիկոլ ՓաշինյանՀայաստանն աներկբա և միանշանակ ուզում է լինել Եվրամիության լիիրավ անդամ. ՓաշինյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Հայաստանի ղեկավարը ստախոս է. առաջարկում ենք բերել որեւէ ապացույց, որ Տեր-Պետրոսյանը նման բան ասել է. Լեւոն Զուրաբյան

Եթե վերլուծեք մեր բոլոր հայտարարությունները, կարող եք տեսնել, որ երբեք ՀԱԿ-ի կողմից չի եղել Նիկոլ Փաշինյանի կամ նրա կառավարության աջակցության որեւէ հայտարարություն։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

Դիտարկմանը, որ սկզբում ՀԱԿ-ը պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին, տարբեր անդամներ պաշտոնների էին նշանակվում, այդ թվում՝ Վլադիմիր Կարապետյանը, իսկ հիմա ՀԱԿ-ը քննադատում է, Զուրաբյանն արձագանքեց. «Եթե դուք վերլուծեք մեր բոլոր հայտարարությունները, կարող եք տեսնել, որ երբեք Կոնգրեսի կողմից չի եղել Նիկոլ Փաշինյանի կամ նրա կառավարության աջակցության որեւէ հայտարարություն։ Մենք միշտ ներկայացրել ենք ալտերնատիվ ծրագրեր, միշտ ներկայացրել ենք քննադատություն Հայաստանում ժողովրդավարության հաստատման ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Վլադիմիր Կարապետյանի նշանակմանը, ապա դա եղել է նրա անձնական որոշումը, որը ոչ մի կապ չի ունեցել ՀԱԿ դիրքորոշման հետ։ Մենք նրա հետ հասել ենք համաձայնության, որ Վլադիմիր Կարապետյանը առկախում է իր անդամակցությունը ՀԱԿ-ին, որպեսզի կարողանա տեղ գրավել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 14-ին խորհրդարանում արված այն հայտարարությանը, թե առաջին նախագահը 2018 թվականի հուլիսին իրեն ասել է՝ «հողերը արդեն պետք է տաս»՝ Զուրաբյանն ասաց. «Ես ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի ղեկավարը ստախոս է։ Նման բան չի եղել, դա բացարձակ սուտ է։ Եթե նա ցանկանում է փրկել իր վարկը, առաջարկում ենք բերել որեւէ ապացույց, որ Տեր-Պետրոսյանը նման բան ասել է։ Մենք բանակցությունների կամ պետական քաղաքականության այլ ներկայացուցիչներ ենք, բնականաբար, կոնֆիդենցյալ խոսակցությունների բովանդակությունը չենք բացում․ խոսացվել է լրիվ այլ բան»։

Ճշտող հարցին՝ այսինքն հողերի մասին չի՞ եղել որեւէ խոսակցություն, Զուրաբյանն ասաց, որ դա բացարձակ սուտ է։

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ հայտնի է, եւ այն փոփոխության չի ենթարկվել. «Մենք միշտ խոսել ենք պատերազմի վտանգի մասին։ Չգիտես՝ ինչու մենք, չլինելով իշխանության մեջ, կարող էինք այս վերլուծությունները անել, իսկ Նիկոլ Փաշինյանը, 2018 թվականից գտնվելով իշխանության մեջ, պետք է 15 անգամ ավելի շատ իմանար, քան մենք, եւ հասկանալի չէ կամ միգուցե հասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը ձախողեց այս վերլուծությունը եւ ներքաշեց Հայաստանը կործանարար պատերազմի մեջ»։

Հարցին՝ արդյոք մինչեւ Նիկոլ Փաշինյանը կործանարար չէ՞ր, Զուրաբյանը պատասխանեց. «Մինչ Նիկոլ Փաշինյանի մեղքերին անդրադառնալը կարելի է խոսել նաեւ այն մասին, թե ինչ մեղք ունեն նախկին ղեկավարները։ Բայց մենք չպետք է համարենք, որ այդ ամենը Նիկոլ Փաշինյանին արդարացնում է։ Պարզ օրինակով ներկայացնեմ, թե ինչն է Նիկոլ Փաշինյանի մեղքը։ Նա գրել էր մի հոդված, որը կոչվում էր «44-օրյա պատերազմի պատճառները», դրան հետեւեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Պոպովի պատասխանը։ Սա առաջին փաստաթուղթն է, որտեղ իրականում բացահայտված է, թե ինչ էր նախատեսում համանախագահների կողմից Նիկոլ Փաշինյանի սեղանին 2019 թվականի հուլիսին դրված պլանը /Լավրովի պլան/։ Նիկոլ Փաշինյանն այս պլանը մերժել է ամենաանհեռատես ձեւերով՝ ըստ էության մարտահրավեր նետելով ամբողջ աշխարհին, ասելով, որ այն, ինչ եղել է բանակցությունների սեղանին, դրանք ինձ համար անընդունելի են, ես պետք է սկսեմ իմ կետից, այսինքն՝ Փաշինյանն ուզում էր աշխարհի վզին փաթաթել «սեփական կետը»։ Պոպովը ասում է, որ ըստ էության որպես հնարավոր համաձայնության կարկաս ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը ընդունում էին այս առաջարկները, բայց հետո եկավ Նիկոլ Փաշինյանը, որ ասաց՝ ես չեմ ընդունում ոչ մի նման բան, ընդհանրապես չեմ բանակցելու մինչեւ Ղարաբաղին չթողնեք՝ նստի սեղանի շուրջ եւ այլ նախապայմաններ․ նա ըստ էության մերժեց բանակցությունները»։

Նա շեշտեց, որ թուրք-ադրբեջանական հարձակումը կարելի էր կանխել բանակցությամբ. «Նիկոլ Փաշինյանն ինքը մի քանի անգամ ասել է՝ ես կարող էի 5 շրջանը տալ, հարցը լուծել, բայց փոխարենը ինձ չէին տալիս Ղարաբաղի անկախությունը։ Այսինքն՝ ստացվում է, որ նա շատ լավ գիտեր, որ այս պլանը ընդունելով նա կարող էր հաստատել խաղաղություն, բայց ինչո՞ւ չարեց դա, ինչո՞ւ տարավ մեր ժողովրդին միակողմանի սպանդի։ Նա չունեցավ քաջություն, իմաստություն՝ այս հարցը լուծել մի դիրքից, որը ամենահարմարն էր դրա համար, երբ ողջ ժողովուրդը լսում եւ վստահում էր նրան»։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ հարցին՝ արդյոք ՀԱԿ-ը կմասնակցի՞ ընտրություններին, Զուրաբյանն ասաց, որ հիմա պատրաստվում են համագումարին, տարածքային ժողովներ են անցկացնում, փորձում են գնահատել իրենց ռեսուրսները, կարողությունները եւ ժողովրդի պահանջարկը ՀԱԿ-ի հայտի նկատմամբ. «Բայց այդ աշխատանքը դեռեւս ավարտված չէ, եւ մենք դեռ որոշում չունենք»։