Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Փաշինյանի սրտի գեներալը բանակը թալանելո՞վ չի կառուցել իր դղյակը և հիմնել բիզնեսներ

Թալանի և դղյակների մասին խոսող իշխանավորները մոռանում են իրենց կողքին և իրենց իշխանության մաս կազմող գեներալներին, որոնք ամբողջ կյանքում զինվորական լինելով ունեն դղյակներ և բիզնեսներ։ Այս մասին գրել է Politik.am-ը՝ անդրադառնալով օրերս ԳՇ պետի տեղակալ նշանակված Արշակ Կարապետյանին, նրա կառուցած դղյակին ու բինեսներին:

Կայքը գրում է. «Ապրիլի 13-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել Արշակ Կարապետյանը՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետը։ Մինչ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակվելը, Արշակ Կարապետյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր։

Այս պաշտոնիայի անվան շուրջ բազմաթիվ մութ պատմություններ են հյուսվել, և դրանցից ամենացավոտը Ապրիլյան պատերազմի օրերին իր ղեկավարած գերատեսչության թերացումներն էին։ Այդ թերությունները իշխանափոխությունից առաջ բարձրաձայնել էին նաև Փաշինյանն ու իր թիմակիցները՝ Գյումրիից Երևան քայլելու ընթացքում։ Նրանք այդ ժամանակ զարմանք էին հայտնել, թե ինչո՞ւ չի պատժվել հետախուզության պետ Արշակ Կարապետյանը։

Հետագայում Փաշինյանը հայտարարեց, որ գաղտնի փաստաթղթեր է կարդացել ու Արշակ Կարապետյանի մեղավորությունը չի տեսել։ Իհարկե, այս հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ Կարապետյանին նշանակել են այդ պաշտոնին, քանի որ նա միակ զինվորականն է եղել Մարտի 1-ի գործում հիշատակվող 0038 հրամանում ներառված, որ կցկտուր ցուցմունքներ է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Պաշտոնը եղել է՝ որպես պարգևատրում՝ նոր ցուցմունքներ ստանալու ակնկալիքով։

Արշակ Կարապետյանն այն չինովնիկն է, ով պետական պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ բիզնես գործունեություն է իրականացրել։ Ընդ որում, իր բիզնեսը ծաղկել է պետության հաշվին։ Գեներալ Արշակ Կարապետյանը, զինվորական պաշտոնի անցնելուց կարճ ժամանակ անց, Աշոտ Մկրտչյանի հետ 1999 թվականին հիմնում է «Էլկոմպ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության համակարգերով։ Հետագայում Արշակ Կարապետյանը դադարեցրել է իր մասնակցությունը և ընկերության իր բաժնեմասով զբաղվել է իր կինը՝ Ռոզա Կարապետյանը։

«Էլկոմպ» ընկերության գործընկերների մեծ մասը եղել են պետական հիմնարկներ։ Իր գործունեության ամբողջ ընթացքում ընկերությունը պատվերներ է ստացել՝ ՀՀ Կառավարության աշխատակազմ, ՀՀ Ազգային ժողով, Փամիկի գյուղապետարան, ՀՀ Ազգային պատկերասրահ, Երևանի պետական կամերային թատրոն, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական իրազեկման կենտրոն-հիմնադրամ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Երևանի Մետրոպոլիտեն, Գնահատման և թեստավորման կենտրոն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության նախագծերի իրականացման ծրագիր, «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ, «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Մերգելյան ինստիտուտ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն, Երևանի ոստիկանության վարչություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն, ՀՀ Բնապահպանության նախարարություն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտե, «Բարձրվոլտ էլեկտրական ցանցեր», ՓԲԸ ՀՀ նախագահի աշխատակազմ, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ, «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «N13 պոլիկլինիկա» ՊՓԲԸ, «Գեոռիսկ» ՓԲԸ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց պետական կառույցներից (ամբողջական տեղեկատվությունը առկա է ընկերության պաշտոնական կայքում)։

Ակնհայտ է, որ Արշակ Կարապետյանի հիմնադրած ընկերությունը իր եկամուտների հիմնական մասը ստացել է պետական պատվերներից։ Ընկերությունը պատվերներ է ստացել է ՀՀ ՊՆ-ից անգամ այն ժամանակ, երբ Արշակ Կարապետյանը զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության պետի պաշտոնը։ Այստեղ, ակնհայտ է, որ եղել է շահերի բախում, և հնարավոր է՝ նաև կոռուպցիա։

Արշակ Կարապետյանի հիմնած ընկերության հետ ՀՀ ՊՆ-ն գնման պայմանագիր է կնքել անգամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց՝ մարտի 14-ին (պայմանագիրը տեսնել ասյտեղ):

Փաշինյանի նախկին խորհրդականը նաև շքեղ առանձնատուն ունի Սևքարեցի Սաքոյի 39 հասցեում։ Առանձնատունը Արշակ Կարապետյանը կառուցել է պաշտոնավարման տարիներին։

Եվ հիմա, առնվազն, հարց է առաջանում, թե որքանո՞վ են անկեղծ իշխանավորները, երբ ԱԺ ամբիոնում պատառոտում են իենց որ նախորդ իշխանությունների ժամանակ ժողովրդից թալանածը պետք է կոպեկ-կոպեկ վերադարձնեն, որ պատերազմի պարտության պատճառը թալանչի գեներալներն էին, ովքեր դղյակներ են կառուցել։ Արդյո՞ք իշխանությունները պարզել են, թե որքանով է օրինական Արշակ Կարապետյանի կուտակած կարողությունը, չկա՞ դրանում ժողովրդից թալանված գումար, և որ ամենակարևորն է՝ ինչպե՞ս է հաջողվել Կարապետյանին իր ընկերության համար պետական ավելի քան 40 կառույցներից պատվերներ ապահովել։ Արդյոք այս ամենում չկա՞ կոռուպցիա։ Ի վերջո, խոսքը պետությունից ստացված մի քանի հարյուր միլիոն դրամի պատվերի մասին է, ու պետք է պարզել՝ որքանո՞վ է Արշակ Կարապետյանը օգտագործել իր պաշտոնեական դիրքը նման պատվերներ իր ընկերության համար ապահովելու նպատակով։