Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցել փորձած 3 երիտասարդ բերման է ենթարկվել
Սխալ կլինի նշել, որ երիտասարդներին ձերբակալել են, նրանց պարզապես բերման են ենթարկել և ստուգել անձնագրերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ դատի» Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչ Ներսես Ներսեսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի հայ փաստաբանների ասոցիացիայի անդամների հանդիպմանը, որի ժամանակ 3 երիտասարդի բերման են ենթարկել:
«Երեկ 3 երիտասարդի դուրս են հրավիրել, որպեսզի ստուգեն նրանց անձնագրերը և անձնագրերի հավաստիությունը, կնիքների առկայությունը ստուգելու համար տեղափոխել են համապատասխան բաժին և ճշտումներից հետո, որոնք տևել են մոտ 3 ժամ, երիտասարդներին բաց են թողել»,-ասաց Ներսես Ներսեսյանը:
Նա նաև նշեց՝ նրանց բաց են թողել մի քանի ժամ անց, երբ պարզ է դարձել, որ որևէ անօրինականություն նրանց կողմից չի կատարվել:
«2 աղջիկ և 1 տղամարդ են բերման ենթարկվել, որևէ ճնշում, կամ բռնություն չի եղել նրանց նկատմամբ, բայց ուղղակիորեն իրավիճակն էր մի փոքր տհաճ, քանի որ անշնորհքություն, արտառոց պահվածք նրանց կողմից չի եղել, ամենայն հավանականությամբ ոստիկանության աշխատակիցներին մեր հայ անվտանգությունից են հորդորել բերման ենթարկել նրանց»,-նշեց նա:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը