Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

«Քննիչի եւ Դատախազության այսպիսի պահվածքն անհարիր է». Արծվիկ Մինասյանը պահանջում է քրեական գործ հարուցել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 7-ին, ընթանում է 2020 թվականի դեկտեմբերին 28-ին ԱԺ շենքի մոտ խաղաղ ակցիայի ընթացքում ոստիկանների անհամաչափ գործողությունների փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի բողոքի քննությունը:

Դատարանում Մինասյանի փաստաբան Բենիկ Գալստյանը պատմեց, որ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին Արծվիկ Մինասյանը Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը՝ 10։00-ի սահմաններում Դեմիրճյան փողոցի ԱԺ-ի մուտքի մոտ ոստիկանության աշխատակիցներն առանց որեւէ իրավական հիմքի բերման են ենթարկել խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցներին. «Այդ կերպ խոչընդոտելով այդ ակցիայի իրականացմանը։ Ակցիայի ընթացքում ոստիկանության աշխատակիցներից մեկը կոպիտ վերաբերմունք է դրսեւորել նաեւ Մինասյանի նկատմամբ. վիրավորել իրեն, ինչից հետո մի քանի ոստիկաններ առանց որեւէ իրավական հիմնավորման բռնի բերման են ենթարկել։ Շուրջ 16 օր որեւէ տեսակի քննչական գործողություններ չեն կատարվել, հունվարի 13-ին հաղորդումը հայտնվել է ՔԿ-ում, որտեղ սկսվել են նյութեր նախապատրաստել»։

Գալստյանը հայտնեց, որ հունվարի 18-ին Մինասյանը տվել է մանրամասն բացատրություն։

Փաստաբանը շեշտեց, որ հավաքի կազմակերպմամբ իրավական որեւէ նորմ չի խախտվել։

Բենիկ Գալստյանն ասաց, որ բերման ենթարկելու պահին ոստիկան Սահակ Գալստյանը Մինասյանին վիրավորել է, եւ առանց իրավական հիմնավորման բերման ենթարկել։

«Բացատրություն տալու ժամանակ Մինասյանը նաեւ այլ հաղորդում է ներկայացրել՝ Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած մեկ այլ միջադեպի առնչությամբ։ ԱԺ մուտքի մոտ տեղի է ունեցել մեկ այլ միջադեպ, երբ ոստիկանների կողմից խաղաղ ցույց ցրելուն մասնակցել են նաեւ կողմնակի անձինք, մասնավորապես, կանաչ գույնի, զինվորական էլիտար համազգեստով ինչ-որ անձնավորություն, որը բացի ֆիզիկական ուժ գործադրելուց նաեւ ցուցումներ է տվել ոստիկաններին, ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, որը պարզապես հարվածներ է հասցրել հավաքի մասնակիցներին եւ հայհոյանքներ է տվել նրանց հասցեներին, Սիսակ Գաբրիելյանի հետ գտնվող կանաչ վերնազգեստով տղամարդ, որը եւս հարվածներ է հասցրել հավաքի մասնակիցներին։ Մինասյանը նաեւ ներկայացրել է տեսանյութը այդ դեպքի մասին»,- ներկայացրեց փաստաբանը։

Գալստյանի խոսքով՝ այդ հաղորդումների առնչությամբ քննությունը պետք է իրականացվեր ՀՔԾ-ում։

Փաստաբանը պնդեց, որ քննիչը նյութեր նախապատրաստելու ընթացքում բացի ոստիկան Սահակ Գալստյանից եւ Արծվիկ Մինասյանից բացատրություն վերցնելուց, այլ գործողություններ չի իրականացրել. «Ինչո՞ւ է միայն մեկ ոստիկանից բացատրություն վերցրել, եթե այդ միջադեպին մասնակցել են մի քանի ոստիկան։ Ինչո՞ւ ոստիկանի բացատրությունը դրել քրեական գործի հարուցումը մերժելու որոշման հիմքում, եթե, ըստ Մկրտչյանի, Մինասյանի հետ տեղի ունեցած միջադեպին նույնիսկ ներկա չի գտնվել»։

Բենիկ Գալստյանն ասաց, որ քննիչը պարզապես փորձել է ամեն գնով նյութերի նախապատրաստմամբ ավարտել Արծվիկ Մինասյանի տված երկու հաղորդումների ընթացքը։

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ իր կողմից ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիմքում իրավական պետությանը հարիր վարքագիծ դրսեւորելու պահանջն է. «Քննչական կոմիտեի, քննիչի եւ Դատախազության այսպիսի պահվածքն անհարիր է։ Դուք տեսել եք, թե ինչ անհամաչափ գործողություններ է դրսեւորել ոստիկանությունը։ Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ նշանակվել է նաեւ էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ քննություն։ Առ այսօր որեւէ ընթացք չի հաղորդվում։ Ոստիկանի նկատմամբ անգամ ծառայողական քննություն չի նշանակվել»։

Մինասյանն ընդգծեց, որ 9 տարի եղել է ԱԺ պատգամավոր եւ գիտի պատգամավորի լիազորությունները. «Երբ ժողովուրդը պահանջում է պատգամավորի հետ հանդիպում, եւ այդ հանդիպման անհրաժեշտությունը պայմանավորված է էմոցիոնալ այնպիսի հարցին, ինչպիսին հայրենիքի դավաճանության մեջ հանրային մեղադրանքն է, պատգամավորն առնվազն պետք է համաչափ վարքագիծ դրսեւորի, այլ ոչ թե ագրեսիվ վարքագիծ»։

Անդրադառնալով այդ օրվա հավաքին՝ Մինասյանն ասաց, որ այնտեղ, որտեղ ինքն է գտնվել, երթեւեկելի մասը փակ չի եղել. «Մարդիկ մայթերի վրա էին, մարդկանց բերման են ենթարկում մայթերից՝ անհամաչափ ուժի կիրառմամբ։ Օրինական պահանջ չի եղել՝ հավաքը դադարեցնելու համար»։

Դատախազը բողոքին անդրադառնալով նշեց, որ ՀՔԾ-ում ընթանում է քննություն Սիսակ Գաբրիելյանի հետ տեղի ունեցած միջադեպով։

«Նշանակվել է Մինասյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն, որին նա չի մասնակցել։ Մեր տեղեկություններով՝ Մինասյանը վնասվածքներ չի ունեցել»,- նշեց նա։

Դատախազն ասաց, որ ուսումնասիրվել են տեսանյութերը։

Նա պնդեց, որ քիմնավոր է քրեական գործ չհարուցելը. «Բողոքն անհիմն է, որը ենթակա է մերժման»։

Դատարանը խնդրեց կողմերին դատարան ներկայացնել ամբողջ նյութերը, ինչպես նաեւ քրեական գործ չհարուցելու մասին որոշման հիմքերը, տեսանյութերը։

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց ապրիլի 29-ին։