Մաղձ ու վրեժ
Նիկոլփաշինյանական բոլոր նախաձեռնություններն այս երեք տարվա ընթացքում նույն ճակատագիրն են ունեցել, ինչ Մարտի 1-ի գործի դատավարությունը, որը մոտ 3 տարի զբաղեցրել է մեր հասարակության միտքն ու ուշադրությունը։ Մարտի 1-ի գործի բացահայտման մասին վարչապետ Փաշինյանը խոսեց անմիջապես պաշտոնը ստանձնելուց հետո՝ խոստանալով, որ մեղավորները պատժվելու են։ 3 երկարուձիգ տարի, հարյուրավոր վկաներ ու տուժողներ, հազարավոր դատական նիստեր, կալանքներ ու խուզարկություններ, միջնորդություններ ու ասուլիսներ։ Որքա՜ն ժամանակ ու ռեսուրս ծախսվեց այս գործի դատաքննության վրա, եւ դա ընդամենը մեկ մարդու կամայականության պատճառով։ Հազարավոր մարդիկ դարձան այդ կապրիզի զոհը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնվեցին ամբաստանյալի կարգավիճակում, երկրի նախկին նախագահը մոտ 2 տարի կալանքի տակ մնաց։ Նաեւ այս գործի պատճառով խաթարվեցին Ռուսաստանի հետ հարաբերությունները, եւ գուցե նաեւ այդ պատճառով ունեցանք կործանարար պատերազմն ու անհաշիվ զոհերը։
Մյուս կողմից, Մարտի 1-ի դատավարությունը նաեւ այն միակ գործն է, որը նոր իշխանությունների օրոք քննվել է, իբրեւ թե ավարտին հասցվել եւ մտել դատարան։ Միակ գործն է, որտեղ նախկին իշխանությունների ներկայացուցիչները հայտնվել են մեղադրյալի աթոռին եւ որպես նախորդ 30 տարվա թալանի ու ավերածությունների սիմվոլ՝ դատվում էին, չէ՞ որ 3 տարի շարունակ խոսել են նախկինների մեղքից։ Միակ գործն է, որտեղ 2018-ի իշխանությունը հետեւողականություն է դրսեւորել։ Պարզվեց՝ անգամ այն պարագայում, երբ իրենց համար սկզբունքային է ու կարեւոր, խուսափել անգրագիտությունից, անփութությունից, օրենքի շրջանակներում գործել չի ստացվում։ Մինչդեռ մարդիկ զգուշացնում էին, որ մաղձի ու վրեժի վրա երկիր չես կառուցի։
Արմինե Օհանյան
«Հրապարակ»

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը