Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Շարունակվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձին չպատասխանելու արատավոր պրակտիկան. ՄԻՊ-ի անդրադարձը

Դեռևս փետրվարի 9-ին 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի տաղավարում, խոսելով ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացրած ինքնաբացարկի հիմքերի մասին, այդ գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասել էր, որ իրենք դատավորի հետ ունեն իրավական վեճ:

«Մենք այն կարծիքին ենք, որ Աննա Դանիբեկյանը կատարել է հանցագործություն, մենք վեճ ունենք, և անկողմնակալ դիտորդի տեսանկյունից՝ Դանիբեկյանը չի կարող ընկալվել՝ որպես անկողմնակալ, օբյեկտիվ ու անաչառ դատարան»,- նշել էր փաստաբանը՝ հավելելով, որ վտանգ կա այս գործի դրական ելքի դեպքում Դատախազության կողմից Վերաքննիչ դատարան դիմելու դեպքում վերջինիս կողմից այն կրկին Առաջին ատյանի դատարան վերադարձնելու՝ այն պատճառաբանությամբ, որ գործը քննվել է ապօրինի դատարանում:

Էրիկ Ալեքսանյանն ասել էր նաև, որ այս իրողության պայմաններում կողմնակալ դիտորդի մոտ չի կարող ստեղծվել տպավորություն, որ նա անկողմնակալ կարող է լինել սույն գործով:

«2020թ. հունիսի 9-ին պետք է կայանար Մարտի 1-ի գործով հերթական դատական նիստը: Մենք միջնորդություն էինք ներկայացրել՝ դատական նիստը հետաձգել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Արմեն Գևորգյանի կնոջ՝ Թամարա Գևորգյանի մոտ հայտնաբերվել էր Քովիդ-19. Ու Արմեն Գևորգյանը, լինելով կոնտակտավոր, չի կարողանալու մասնակցել այդ դատական նիստին: Միևնույն ժամանակ՝ դատարանին խնդրել էինք, որպեսզի դռնբաց դատական քննության պայմաններում Թամարա Գևորգյանի մոտ Քովիդ-19 հայտնաբերվելու փաստը չհրապարակվի՝ այն բժշկական գաղտնիք լինելու պատճառաբանությամբ: Հետագայում մամուլից տեղեկացանք, որ նիստը հետաձգվել է, սակայն դատարանը, այնուամենայնիվ, այդ տեղեկատվությունը հրապարակել է»,- խնդրի էությանն էր ծանոթացրել Էրիկի պաշտպանը:

Նրա խոսքով՝ մինչև հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը փորձել են պարզաբանում ստանալ դատարանից, թե ինչով է պայմանավորված դատարանի նման վարքագիծը, քանի որ իրենք ուղղակի արգելք էին սահմանել այդ տեղեկատվության հրապարակման համար:

«Մեզ այդ ժամանակ դատավորի աշխատակազմից հայտնեցին, որ Աննա Դանիբեկյանը հրաժարվում է առհասարակ որևէ պարզաբանում տալ, ու դա արեցին շատ կոպիտ ու անհասկանալի ձևով: Ի սկզբանե հաղորդում ներկայացնելու միտում, ցանկություն չկար, բայց այդ վարքագիծը տարակուսանք առաջացրեց մեր մեջ: Եթե Աննա Դանիբեկյանը որևէ կերպ բացատրեր իր վարքագիծը, մենք հաղորդում չէինք ներկայացնի, բայց քանի որ մենք նման կոպիտ արձագանք ստացանք, դիտարկելով դա որպես հանցագործություն, որովհետև բժշկական գաղտնիքի հրապարակումը քրեական հանցագործություն է, դիմեցինք գլխավոր դատախազություն»,- նշել էր Էրիկ Ալեքսանյանը:

Պաշտպանը բժշկական գաղտնիքի հրապարակման առնչությամբ հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, սակայն այդ հաղորդումն ըստ էության չէր էլ քննարկվել:

Հանցագործությունների վերաբերյալ ֆիզիկական անձանց հաղորդումները չքննարկելու և հաղորդումն ընդունող մարմնի հայեցողության պրակտիկային իր տարեկան զեկույցում անդրադարձել էր նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

Ըստ ՄԻՊ զեկույցի՝ փաստաբանը Պաշտպանին հասցեագրված բողոքով հայտնել է, որ քրեական գործի դատաքննության ընթացքում հերթական դատական նիստը հետաձգելու խնդրանքով միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նկատի ունենալով, որ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի կնոջ՝ Թամարա Գևորգյանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն: Փաստաբանը տեղեկացրել է, որ դատարանն առանց անձի համաձայնության, դռնբաց դատական նիստի ընթացքում հրապարակել է ներկայացված միջնորդության բժշկական գաղտնիք համարվող նշված տեղեկությունը: Ըստ փաստաբանի՝ բժշկական գաղտնիք համարվող տեղեկության հրապարակման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն դրա վերաբերյալ նյութեր չեն նախապատրաստվել, Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշում չի կայացվել: Դրանից բացի, փաստաբանը նշել է, որ այդ տեղեկությունը դատարանի կողմից հրապարակելուց հետո ստացել է լայն տարածում:

«Թամարա Գևորգյանը սկսել է ստանալ նամակներ ու հեռախոսազանգեր, հարցումներ իրեն ճանաչող ու չճանաչող մարդկանցից առողջական վիճակի վերաբերյալ, ինչն իր հերթին՝ հոգեճնշող ազդեցություն է ունեցել: Այս իրադարձությունները եղել են նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածման սկզբնական շրջանում, երբ հասարակության մոտ կային հիվանդության վերաբերյալ խարանին բնորոշ պատկերացումներ: Դրա պատճառով նաև անկում է ապրել իր մասնագիտական բժշկական գործունեությունը: Մասնավորապես, այդ տեղեկատվության հրապարակման արդյունքում խիստ նվազել է նրա մոտ այցելող պացիենտների թիվը:

«Այս ամենը Մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում հաստատել է նաև Թամարա Գևորգյանը: Փաստաբանը նույն հաղորդումը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանին, բարձրացված հարցի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու և համապատասխան ընթացք տալու համար այն ուղարկվել է քրեական հետապնդման մարմին, Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր, կայացվել է որոշում: Պաշտպանին ներկայացված բողոքները փաստում են, որ հանցագործության մասին հաղորդումը որպես ահազանգ դիտարկելու, ստուգման ընթացակարգը եզրակացությամբ ավարտելու, հաղորդում ներկայացրած անձին չպատասխանելու կամ գրությամբ պատասխանելու անընդունելի պրակտիկան շարունակվում է»,- գրել էր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր տարեկան զեկույցում: