Ադրբեջանը պնդում է, որ Շուշին ենթարկվել է Իսկանդերի երկու հարվածի
Դեռևս անհայտ է, թե Շուշիում հայտնաբերված հրթիռների բեկորները ինչ տեսակի «Իսկանդեր» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից են արձակվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալության օպերատիվ շտաբի պետ Իդրիս Իսմայիլովը, գրում է minval.az կայքը:
Նա նշել է, որ «Իսկանդեր»-ի բեկորները հայտնաբերվել են Շուշի քաղաքի երկու տարածքներում:
«Փորձագետների կողմից տարածքում բեկորների զննման ընթացքում հայտնաբերվել է 9M723 հրթիռը, ինչը «Իսկանդեր»-ի ծածկագրային անվանումն է: Հրթիռի երկարությունը 7 մետր 23 սմ է, տրամագիծը ՝ 920 մմ: Ինչպես գիտեք, այս հրթիռի մի քանի տեսակ կա: Հրթիռների բեկորների վրա չի հայտնաբերվել որևէ գրություն, որը հնարավորություն կտար հստակեցնել մոդելները: Ներկայում հստակեցնում են, թե հրթիռը որ տեսակին է պատկանում»,-ասել է նա:
«Եթե հրթիռների հետ կապված որևէ ծածկագիր կամ արձանագրություն գտնվի, այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի: Այդ ժամանակ պարզ կդառնա, թե ինչ տեսակի է համազարկային կրակի ռեակտիվ համակարգը: Հրթիռային շարժիչի մասերի որոնումը շարունակվում է: Դրանց հայտնաբերումից հետո պաշտոնապես կապացուցվի, որ Հայաստանը 2 հրթիռ է արձակել»,-ասել է Իսմայիլովը` ավելացնելով, որ հատուկ ռադարների միջոցով հնարավոր է պարզել, թե Հայաստանի որ կետից են հրթիռները արձակվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվում՝ «Ազերլենդշաֆտ» ԲԲԸ-ի տարածքում, Ադրբեջանի Ականազերծման գործողությունների գործակալության (ANAMA) ներկայացուցիչները ցուցադրել են «Իսկանդեր» հրթիռների բեկորները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի պնդման, Հայաստանն Արցախյան պատերազմում օգտագործել է Ադրբեջանի դեմ:
2020 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի ականազերծման գործակալությունը վնասազերծում է ականներն ու զինամթերքը Շուշիում: «Իսկանդեր» հրթիռների բեկորները հայտնաբերվել են մարտի 15-ին Շուշիում գործակալության կողմից տարածքի ականներից և չպայթած զինամթերքից մաքրելու գործողության ընթացքում:
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր: Այս մասին հայտարարել էր Ականազերծման գործողությունների գործակալությունը:
Այս տարվա մարտի 15-ին քաղաքում տարածքների մաքրման գործողության ընթացքում հայտնաբերվել են երկու պայթած հրթիռի բեկորներ:
«Հրթիռի բեկորների աշխարհագրական կոորդինատները հետևյալն են. 39 ° 45’38.10″ N 46 ° 44’33.90 “E և 39 ° 45’27.80” N 46 ° 45’25.80 “E: Գործակալության մասնագետների կողմից հրթիռի նույնականացման համարի (9M723) ստուգման ընթացքում պարզվել է, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրին: Նույնիսկ բաց ինտերնետային ռեսուրսներում որոնելիս կարելի է պարզել, որ 9M723 նույնականացման համարը պատկանում է «Իսկանդեր» հրթիռին», – ասված է հայտարարության մեջ:
Գործակալությունում ընդգծել են, որ այս ամենը հաստատում է, որ Շուշի քաղաքի ուղղությամբ Հայաստանն Ադրբեջանի դեմ օգտագործել է «Իսկանդեր»ներ:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ով ինչպես է սիրում Հայաստանը
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ