Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

Դավաճանն Արցախի նախագահն ու իր հայաստանյան գործընկերն է, հիմա ո՞ւմ վրա է մեղքը բարդում. արցախցի պատգամավոր

Արցախցիները ինձ գրում, զանգում էին, որ նախագահը եկել է Մարտունի, էլի նույն տեքստն ասել, որ ինքը մեղավոր չի, մեղավոր են բոլորը, մեղավոր են ներքին դավաճանները։ Չգիտեմ՝ ովքե՞ր են այդ ներքին դավաճանները, ամբողջ ազգը գիտի, որ դավաճանները հենց ինքն ու իր հայաստանյան գործընկերն է, հիմա ո՞ւմ վրա է մեղքն ուզում բարդել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով Արցախի նախագահի՝ Կարմիր Շուկայի վերաբերյալ արված հայտարարությանը։

«10-ից 12 օր առաջ եմ եղել Կարմիր Շուկայում եւ այնտեղ անվտանգություն չեմ տեսել։ Ինքս ուզում եմ, որ մեր բնակչությունը վերադառնա եւ ապրի իր բնակավայրերում, եւ մենք ամեն բան անում ենք դրա համար։ Երբ գնացել էինք Թաղավարդ, մարդիկ զարմացել էին, ասում էին՝ դուք առաջինն եք, որ այցելել եք, երեւի վախենում են մնացածը այցելել։ Ես այնտեղ անվտանգություն չնկատեցի, իսկ ճանապարհին մեզ հանդիպեց ադրբեջանական շարասյունը, որն անցնում էր եւ՛ Կարմիր Շուկայով, եւ՛ Սպիտակաշենով, եւ՛ Շոշով։ Դրա համար ես Արայիկ Հարությունյանի ոչ մի խոսքին չեմ հավատում»,– ասաց պատգամավորը։

Նշենք, որ Արցախի նախագահը նախօրեին այցելել է Մարտունի եւ մի շարք այլ համայնքներ, որտեղ խոսել է նաեւ Կարմիր Շուկայի մասին եւ ընդգծել, որ Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ ինքնահաստատման առումով այս փուլում, կեղծ հայրենասիրական օրակարգով փորձում է մեղադրել իրենց, թե իբր պատրաստվում են ինչ-որ գործարքներ իրականացնել։

«Ուզում եմ այդ կեղծ հայրենասերներին հարցնել՝ ո՞ւր էին, երբ Կարմիր Շուկան ավելի քան 15 օր վտանգված էր եւ ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր զավթել, խլել Կարմիր Շուկան: Չեմ ուզում ասել, թե այդ օրերին քանի անգամ եմ եղել Կարմիր Շուկայում, եւ օրական քանի անգամ էի կապվում Կարմիր Շուկայի պատասխանատուների, Արցախի հերոս Արարատ Մելքումյանի հետ»,– բնակիչների հետ հանդիպմանն ասել էր Արցախի նախագահը։

«Նա հերթական շանտաժն է անում, ինչպես անում էր պատերազմի ժամանակ, որ մարդկանց շեղեր։ Նա է հենց գլխավոր ապատեղեկատուն եւ 44 օր շարուակ մենք դրա ականատեսն ենք եղել։ Նույնիսկ մեր՝ Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպումների ժամանակ նա ճշմարտությունը չէր ասում։ Այն ժամանակ, երբ հասկացավ, որի չի կարողանում ստելով պահել իր բռնած գիծը, ուղղակի սկսեց մեզ հետ չհանդիպել։ Նույն ոճով հիմա է շարունակում, որովհետեւ արդեն մարդիկ բացահայտ են ըմբոստանում իր դեմ, չեն ընդունում, եթե առաջ ավելի զուսպ էին արտահայտվում, հիմա շատ ավելի բացահայտ, եւ բնականաբար նա անհանգստանում է։ Եթե մարդիկ չզգային, որ խնդիր կա անվտանգության հետ կապված, որը ոչ մի կերպ չի կարգավորվում, ու նա ինչպես եղել է պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, հիմա շարունակում է, իրենք բնականաբար սոցիալական խնդիրների պատճառով չէին ըմբոստանա, կգիտակցեին, որ ամեն դեպքում պատերազմից հետո շատ խնդիրներ են լինելու։ Բայց հասկանում են եւ տեսնում են, որ ինչպիսի կեղծիք, որ եղել է 3 տարիների եւ պատերազմի ընթացքում, այդ կեղծ տեղեկատվությունը, իրական լուրերի բացահայտ սուտ հերքումը բնականաբար մարդկանց մոտ մեղմ ասած խուճապ է առաջացնում»,– նշեց Մետաքսե Հակոբյանը։

Արայիկ Հարությունյանը նշել էր նաեւ, որ իրենց մեղադրում են Կարմիր Շուկան հանձնելու մեջ, մինչդեռ իրենք այնտեղ 150 տուն են կառուցում։

«Արայիկ Հարությունյանը ուղղակի Նիկոլ Փաշինյանի սցենարով թատրոն է խաղում։ Իրենք ամբողջ հայ ազգի մոտ տպավորություն են ստեղծում, որ որեւէ խնդիր չկա, ինչպես ինքն է ասում՝ նայում ենք դեպի առաջ, բայց նա երբեք չի ասում, թե առջեւում ինչն են տեսնում, արդյոք մեր ազատագրված հայրենիքը, թե այդ 150 բնակարանը։ Դրանք խոսքեր են զուտ։ Որոշ ժամանակ առաջ մի տեղահանված գյուղի բնակիչները եկել էին, հանդիպում էին պահանջում, անձրեւ էր գալիս, սակայն որեւէ մեկը ընդառաջ չէր գալիս այդ մարդկանց, ես եմ դուրս եկել, որ տեսնեմ՝ ինչ խնդիր ունեն։ Պարզվեց՝ այդ մարդկանց լուր են ուղարկել, որ իրենց համայնքը կիսելու են, եւ տներ են կառուցելու։ Նրանք ցանկանում էին իմանալ՝ ինչու են կիսում, եթե կարող են բոլորով մի տեղ լինել, եւ երբ ես սկսեցի զբաղվել այդ հարցով, պարզվեց, որ դա ընդամենը մարդկանց շեղելու համար է ասվել, տարիներ առաջվա ծրագրի մասին է խոսքը եղել, որը հիմա է իրականացվում»,– պատմեց արցախցի պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանի համոզմամբ՝ պատերազմից հետո Արայիկ Հարությունյանը փորձում է մեղքը բարդել բոլորի վրա, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, որպեսզի ինքը ջրից չոր դուրս գա։

«Ի՞նչ կեղծ հայրենասիրության մասին է խոսքը, եթե ես՝ որպես կին պատգամավոր, գնում եմ արդեն սահմանամերձ գյուղերը, որպես արցախցի ես չեմ էլ մտածում, որ այդ ճանապարհները անվտանգ չեն, բայց երբ խոսում ենք բնակիչների հետ, մարդիկ անհանգստացած են, նույնիսկ իրենց վաղվա օրը չեն պլանավորում։ Հետեւաբար այսօր ոչ թե կեղծ կամ իրական հայրենասիրության դրսեւորումներ են, այլ մարդիկ այսքան ստից, կեղծիքից հետո կարիք ունեն ճշմարտությունը լսելու։ Գոնե հիմա այս իշխանությունները հասկանան՝ այն կարճ ժամանակահատվածը, որ մնացել է, հասցնեն մաքրվել»,– հավելեց նա։