Քոչարյանը 537 օր ապօրինի զրկվել է ազատությունից, կոնկրետ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն․ Արամ Օրբելյան. (տեսանյութ)
Ըստ ՍԴ որոշման, որով հակասահամանադրական ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 537 օր ապօրինի զրկվել է ազատությունից, և այդ խախտումների համար կոնկրետ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, Ռ.Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը։
Նրա դիտարկմամբ՝ այս խախտումների պատասխանատուն ինքնին ՀՀ-ն է, բայց չի բացառել, որ այս գործընթացում որպես պատասխանատու ներգրավվեն նաև ֆիզիկական անձինք, և խոսքը դատախազի կամ դատավորի սխալ կամ ճիշտ որոշումների մասին չէ, չնայած իրենք էլ կարող են լինել այդ ցուցակում։ Ա.Օրբելյանն ընդգծել է, որ խոսքը գնում է նախեւառաջ դատական գործընթացներին ապօրինի միջամտելու մասին։
«Քրեական օրենսգրքում հոդված կա՝ արդարադատության իրականացնելու միջամտելը, որով կա տուժող՝ Ռոբերտ Քոչարյան և պետք է մեղավորների մասնակցության չափաբաժինը որոշվի»,- նշել է Արամ Օրբելյանն ու նկատել, որ Փաշինյանն ընդունել է, որ ինքը միջնորդել է ինչ-որ գործերով։ Բացի այդ՝ Փաշինյանը ճնշում է գործադրել դատարանների վրա նաև հրապարակային միտինգներով ու կոչերով և սա քննարկման առարկա պետք է դառնա։
Օրբելյանն անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի գործով այսօր ստեղծված իրավիճակին, դատարանի անելիքին, մեղադրող կողմի պահվածքին, ինչպես նաև սպասվող առաջիկա նիստին և իրենց առաջիկա քայլերին։
Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈւ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
Մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1֊րդ հոդվածը՝ այն համարելով ՀՀ Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Այսինքն՝ դատարանը պետք է այդ հոդվածի մասով դադարեցնի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը և կարճի վարույթը, մինչդեռ դատախազները չէին ներկայացել մարտի 30-ի դատական նիստին՝ միջնորդելով այն հետաձգել։ Այսինքն՝4 բարձրաստիճան պաշտոնյա շարունակում են մեղադրվել մի հոդվածով, որը քրեական օրենսգրքում այլեւս գոյություն չունի։
Մանրամասները՝ տեսանյութում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են