Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Վհուկների որս ՔԿ–ում. քննիչին ազատել են աշխատանքից՝ «հականիկոլական» նյութերով կիսվելու համար. փաստաբանը կդիմի դատարան

Քննչական կոմիտեի՝ Սեւանի քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Անտոնյանն օրեր առաջ աշխատանքից ազատվել է հակաիշխանական գրառումներով իր ֆեյսբուքյան էջում կիսվելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Փաստաբանը պատմեց, որ Անդրանիկ Անտոնյանի նկատմամբ ավելի վաղ ծառայողական քննություն էր նշանակվել՝ իր ֆեյսբուքյան էջում այսպես ասած՝ «հականիկոլական» նյութերով կիսվելու համար։ Մասնավորապես, խոսքը «տարածքների հանձնման, պատերազմում զոհվածների թվի, Նիկոլ Փաշինյանի դավաճանության» եւ այլ նմանատիպ բովանդակություն ունեցող գրառումների մասին է։

Անդրանիկ Անտոնյանը կիսվել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ փաստաբան Հովսեփ Սարգսյանի գրառմամբ։ Փաստաբանը մեջբերեց իր գրառումը. «Ա՛յ, այսպիսի մանիպուլյատիվ դեմագոգությամբ երկիրը տարավ կործանման չկայացած կոորդինատորը»։

«Ծառայողական քննության ժամանակ քննիչն ասել է, որ ինքը դիրքորոշում չի հայտնել, ընդամենը կիսվել է ինչ–որ մարդկանց գրառումներով եւ որեւէ մեկնաբանություն չի տվել այդ գրառումներին։ Ծառայողական քննության նյութերը ներկայացվել է կարգապահական հանձնաժողովին։ Քննչական կոմիտեի նախագահն առաջարկություն է ներկայացրել քննիչին հեռացնել աշխատանքից, եւ կարգապահական հանձնաժողովը տվել է իր համաձայնությունը»,– ասաց փաստաբանը՝ նշելով, որ Անտոնյանին արդեն բանավոր հայտնել են, որ ինքն ազատված է զբաղեցրած պաշտոնից։

Անդրանիկ Անտոնյանին ազատելու հրաման դեռ չկա։ Թե երբ կլինի հրամանը, Հովսեփ Սարգսյանը չգիտի։

«Ես Անդրանիկին ասել եմ, որ ինքը դիմում գրի եւ պահանջի թե՛ հրամանը, թե՛ կարգապահական հանձնաժողովի արձանագրությունները, եւ թե՛ ծառայողական քննության նյութերը, որպեսզի մենք կարողանանք դիմել Վարչական դատարան եւ բողոքարկել նրան աշխատանքից ազատելու հրամանը։ Բողոքարկելու ենք այն հիմնավորմամբ, որ քննիչն ակնհայտ քաղաքական հետապնդման է ենթարկվել։ Քաղաքական հետապնդումը Նիկոլի ասած տարբերակով «պոզով–պոչով կենդանի՞ է», որ էդպես գան կանգնեն մեր առաջ, մենք էլ տեսնենք։ Քաղաքական հետապնդումը էլ ո՞նց է լինում։ Պետական պաշտոնյային այլ կերպ ինչպե՞ս են քաղաքական հետապնդման ենթարկում, եթե ոչ ֆեյսբուքյան գրառումներով կիսվելու համար։ Եթե նույնիսկ Անդրանիկ Անտոնյանը լինելով պետական պաշտոնյա, հարեր եւ սիրեր Հիտլերի նացիստական կուսակցությանը, բայց դա իր գործունեության հետ կապ չունենար, ապա էլի իրավունք չունեին Անդրանիկին աշխատանքից ազատելու։ Սահմանադրությունը, ինչպես նաեւ կոնվենցիոն դրույթները, նախադեպային իրավունքը նախատեսում են, որ անձն իր քաղաքական հայացքի համար չի կարող հետապնդման ենթարկվել, չնայած կրկնում եմ՝ քննիչը քաղաքական դիրքորոշում չի ունեցել»,– նշեց փաստաբանը։

Ըստ Հովսեփ Սարգսյանի՝ Անդրանիկ Անտոնյանը միակ քննիչը չէ, որ քաղաքական հետապնդման է ենթարկվել եւ աշխատանքից հեռացվել։

«Վհուկների որսն այս պարագայում մեղմ է ասված։ Պետք է տեսնեք, թե մեր գործերով դատարաններում ինչ է կատարվում, խայտառակություն է։ Օրեր առաջ քրեական գործերից մեկի շրջանակում պետք է կալանքի ժամկետը երկարացնեին, քննիչը չէր կարողանում բերանը բացել եւ քրեական գործի վերաբերյալ տվյալ հայտնել, դատավորի հարցերին չէր կարողանում պատասխանել, քննության առարկային չէր տիրապետում, չնայած դատավորը բարձրության վրա էր եւ կալանքի ժամկետը չերկարացրեց, ինչը եղավ մեր հաղթանակը, բայց սա դիլետանտություն է. փոխարենը ՔԿ–ն զբաղվի քրեական գործերի քննությամբ եւ հանցագործության դեմ պայքարով, զբաղված է քաղաքական հարցերով եւ վհուկաորս կատարելով»,– նշեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Փաստաբանը հավելեց նաեւ, որ Անդրանիկ Անտոնյանը մասնակցել է 2020թ. 44–օրյա պատերազմին։