Ոստիկաններն ուժով բերման ենթարկեցին Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանին
Այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցներն այցելել են «Ազգային համաձայնություն» կուսակցության գրասենյակ եւ բերման են ենթարկել նրան:
Ոստիկանության աշխատակիցը սկզբում Արամ Հարությունյանին ասաց, որ կա համապատասխան որոշում, իրենք պետտք է մտնեն տարածք, սակայն Արամ Հարությունյանը թույլ չտվեց. «Դուք պաշտպանում եք թիմ մեկ դավաճանին: Դուք իր հրամանն եք կատարում: Ձեր աշխատավարձը երեկ բարձրացրել են, դուք ոգեւորված եկել եք այստեղ: Եթե ես 50 քանի հազար դրամ վարձ չեմ տվել... դուք հիմա չեք մտնելու տարածք: Նիկոլ Փաշինյանն ավելի շուտ է գնալու, քան ես այս տարածքից:
Թիվ մեկ դավաճանը ընտրություններից առաջ ուզում է մեզ գրասենյակից հանի»:
Արամ Հարությունյանը պատռեց ոստիկանի ձեռքի թուղթը, որով նա փորձում էր ծանուցել իրենց այցի նպատակի մասին»
Ոստիկանն էլ ասաց. «Դուք հենց հիմա հանցագործություն կատարեցիք եւ մենք ձեզ բերման կենթարկենք: Ես կուլտուրայից ելնելով լսում եմ, բայց դա ոչ մի կապ չունի մեր գործողությունների հետ: Դուք խոչընդոտում ենք մեր գործողությունների կատարմանը: Ես ձեզ ծանոթացրեցի մեր այցի նպատակին»:
Դրանից հետո ոստիկանության աշխտակիցը զանգահարեց, եկան այլ ոստիկանության աշխտակիցներ եւ ուժով բերման ենթարկեցին Արամ Հարությունյանին, քանի որ նա չէր ցանկանում ոստիկանների հետ գնալ»
Նա հայտարարեց. «Մենք 2001 թվականից այստեղ վարձակալությամբ ենք: ժամկետը լրացավ, մենք դիմեցինք, որ երկարացնեն ժամկետը, չեն երկարացրել: Հիմա քաղաքապետարանից պահանջում են ազատել տարածքը: Ընդ որում առանց մեզ ասելու տվել են դատարան: Դատարանը մեզ վտարելու որոշում է կայացրել, որին մենք ներկա չենք եղել եւ բնականաբար, չենք կատարելու դատարանի որոշումը: Քանի որ տարածքն անմխիթար վիճակում է, տանիքը կաթում է, ես ասել եմ՝ մինչեւ չսարքեք, ես վարձ չեմ տա: 2001-ից այստեղ ենք, 2009-ից չենք վճարել վարձը: Մենք առաջարկել ենք նոր պյմանագիր կնքել, սակայն ոչինչ չեն արել»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ով ինչպես է սիրում Հայաստանը
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ