Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից Ֆրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգը Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար Գինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներին Ինտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալները Հնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթով Մանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալ ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործում

ՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում էՔննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնելՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջելՌուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համարԹուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացինԳերմանիայում երեկ երեկոյան կանգ է առել երկաթուղային երթեւեկությունըԹուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարքՀայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայիցՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմՋրասուզակ Վահե Մելքոնյանը՝ հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասինQatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալունՄունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցինԹմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվելՍտեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարությունՓարիզում այսօր կանխատեսվում է մինչեւ 41°C. եղանակային «կարմիր» վտանգ` ԵվրոպայումԲրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համարԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերըՏիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել էՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումՏավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինեն

«Սամասուդի կողմնակից չեմ. Փաշինյանը մեզ պետք է լավ կազդուրված վիճակով և լավ փաստաբանով». Էդուարդ Շարմազանով

Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանը, ի վերջո, կարող է հրաժարական տալ, ու կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ըստ Շարմազանովի՝ «կապիտուլյանտը» հայտնի է մի շատ հստակ վարքագծով՝ կարող է մեկ ժամվա ընթացքում տասն անգամ կարծիք փոխել, և, հետևաբար, նրա ֆեյսբուքյան գրառումը՝ արտահերթ ընտրություն անելու մասին, իրենց համար հիմք չէ։

«Բայց եթե նույնիսկ իր ասած սցենարը լինի, ըստ որի՝ պետք է ապրիլի 20-ից հետո հրաժարական ներկայացնի, իսկ մինչ այդ կա մեկ ամսից ավելի ժամանակ, և որևէ մեկը չի կարող ասել, թե ի՞նչ կլինի այդ ընթացքում, չի բացառվում, և ես չեմ բացառում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած սցենարն իրականություն դառնա»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մասին, ասաց Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ ինչ սցենար էլ ընթանա՝ ՀՀԿ-ի ձայնն է՛լ ավելի լսելի է դառնալու, ու իրենց քայլերը լինելու են նպատակաուղղված ու հավասարակշռված։

«Սակայն այստեղ այլ հարցեր էլ կան։ Օրինակ, հարց է՝ ո՞վ է լինելու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, կամ ինչպիսի՞ Ընտական օրենսգրքով են գնալու այդ ընտրություններին։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ, ըստ Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանն է լինելու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ապա պետք է ասեմ, որ այդ անձնավորությունն ուղիղ մեկ ամիս առաջ կուրծք ծեծելով ասում էր, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ չկա, հետևապես՝ այդ անձնավորության ասածներն ինձ համար արժեք չեն ներկայացնում»,- ասաց Շարմազանովը։

Դիտարկմանը, որ, ի տարբերություն նախկինում իշխող քաղաքական ուժի կողմից արտահերթ ընտրությունների հանրային պահանջ լինել-չլինելու մասին արվող իրարամերժ հայտարարություններին, ներկայումս խորհրդարանական խմբակցությունների կողմից ևս առկա է կոնսենսուս, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․

«Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրության օրը, այն ժամանակ ՀՀԿ-ն իր կարծիքը կարտահայտի, կասենք՝ մասնակցո՞ւմ ենք, թե՞ ոչ, կամ ի՞նչ ցուցակով ենք մասնակցում։ Այս պահին մի բան հստակ է՝ մենք քաղաքական գործընթացներում դիտորդ չենք լինելու, մենք ասելիք և անելիք ունենք, մենք շարժվելու ենք մեր օրակարգով»։

Խոսելով Փաշինյանի կազմակերպած ընտրությունների դեպքում հնարավոր լուրջ վտանգների մասին, Էդուարդ Շարմազանովն ասաց՝ այն մարդը, որը Կառավարության մի շենքից մյուս շենք գնում է դիպուկահարների և ոստիկանների ուղեկցությամբ, չի կարող անցկացնել ընտրություն, որովհետև միանշանակ է՝ գնալու է կեղծարարության։

Դիտարկմանը, որ և՛ իշխանությունը, և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ ի պատասխան ընտրություն կեղծելու վերաբերյալ մտահոգություններին, ասում են, որ նախկինների կազմակերպած ընտրությունները տեսել են, և դեռ հարց է՝ այդ ո՞վ է խոսում ընտրակեղծարարությունից, Շարմազանովն այսպես արձագանքեց.

«Այդ երկու ուժերին էլ ասում եմ՝ բա, եթե կեղծվել են նախկինում, ինչո՞ւ չեք բողոքարկել, բա ինչպե՞ս եք հայտնվել խորհրդարանում, բա որ կեղծել էին, ինչպե՞ս են Էդմոնն ու Փաշինյանը հայտնվել խորհրդարանում»։