Վրաստանում ՀՀ երեք քաղաքացիների հինգ տարի ստրկության մեջ են պահել
Վրաստանի սահմանային ոստիկանության աշխատակիցները Նինոծմինդայի (Սամցխե-Ջավախքի շրջան) շրջանային դատախազության հետ համատեղ ձերբակալել են տեղի բնակիչներ ՝ հայր եւ որդու, մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքով, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ քննության վարկածով մեղադրյալներ Բ.Ց.-ն եւ Մ.Ց.-ն 2015-2016 թվականներին Հայաստանի երեք քաղաքացիների լավ վարձատրվող աշխատանք են խոստացել, օգնել նրանց հավաքել անհրաժեշտ փաստաթղթերն ու Վրաստան տեղափոխել:
Ապա նրանց տարել են անասնապահական ֆերմա, որը գտնվել է Նինոծմինդայի գյուղերից մեկում, ինչից հետո ՀՀ քաղաքացիներին վերցրել են փաստաթղթերն ու սպառնացել հաշվեհարդար տեսնել, ստիպել են անվճար աշխատել:
Բացի այդ, մեղադրյալները տեսախցիկներով մշտապես հսկել են տղամարդկանց եւ շահագործել նրանց: Ոստիկանությանը հանցանքի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացիներից մեկին հաջողվել է փախչել: Նա փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը, որից հետո ձերբակալվել է սահմանապահների կողմից:
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» եւ «դ» ենթակետերով՝ երկու կամ ավելի անձանց առեւտուր, որն իրականացվել է նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից: Հանցանքը նախատեսում է 12-15 տարվա ազատազրկում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում