Իշխանությունները 26 կմ տվել են, կռվելու տեսանկյունից անհարմար իրավիճակում ենք հայտնվել․ Առուշ Առուշանյան
Ամեն օր էլ կարող է նոր պատերազմ սկսվել։ Ոչ ոք չգիտի՝ վաղն առավոտյան ինչ կլինի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից այս անգամ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու հավանականությանը։
Ավելի վաղ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «Greek Times»-ը զգուշացնում է՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին պատրաստվում է նոր պատերազմի, այս անգամ՝ ընդդեմ Հայաստանի՝ նպատակ ունենալով «հետ վերադարձնել պատմական Զանգեզուրը»։
Առուշ Առուշանյանը չբացառեց՝ հնարավոր է պատերազմ լինի, սակայն նշեց, որ հստակ փաստեր չունի։
«Տխրահռչակ իշխանություններն ամեն օր հրահրում են։ Չեմ կարող հստակ բան ասել։ Եթե ԱԳՆ ունենք, թող նրանք զբաղվեն։ Ես որպես ՀՀ քաղաքացի, որպես զինվոր պատրաստ եմ նորից կռվել։ Մեր հողն է, պետք է պահենք, դա չի քննարկվում, բայց այս պահին թող դիվանագետները զբաղվեն»,-ասաց Գորիսի քաղաքապետը։
Հարցին՝ արդյոք այս պահին թշնամու կողմից Սյունիքի ուղղությամբ վտանգ տեսնու՞մ է՝ Առուշ Առուշանյանն արձագանքեց․ «Չեմ կարող ասել։ Եթե նրանք պատրաստվեն, առաջին գծում ցույց չեն տալու, որ պատրաստվում են։ Պարզ է՝ մի քանի կմ իրենց գծից հեռու է լինելու այդ պատրաստվածությունը, ինչը մենք չենք կարող տեսնել։ Այն ժամանակ բավական լավ դիրքեր ունեինք, եթե այս րոպեին կռիվը սկսեր և այդ դիրքերն ունենայինք, լավ կլիներ։ Հիմա կռվելու տեսանկյունից անհարմար իրավիճակում ենք հայտնվել։ Եթե իշխանությունները 26 կմ-ն չտային, կունենայինք այդ դիրքերը»,-նշեց Գորիսի քաղաքապետը։

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են