Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը Իսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of Israel Արարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել է Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել Վիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձը Մասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. Bloomberg Վերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրություն ՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից

Բիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում էՔննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնելՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջելՌուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համարԹուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացինԳերմանիայում երեկ երեկոյան կանգ է առել երկաթուղային երթեւեկությունըԹուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարքՀայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայիցՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմՋրասուզակ Վահե Մելքոնյանը՝ հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասինQatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալունՄունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցինԹմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվելՍտեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն

Պատերազմից հետո արևմտյան որոշակի շրջանակներ ՀՀ գործող կառավարության հետ ծրագիր են մշակում. Արմեն Աշոտյան. (տեսանյութ)

«Ակնհայտ է, չէ՞, որ այդ սկանդալը չի ծագել հենց երեկ, ավելին, իմ ունեցած տեղեկություններով՝ այդ տիկնոջ գործունեության հետ կապված՝ Հայաստանում խնդիրների մասին ահազանգվել է նաև պատերազմի ընթացքում: Ես ձեզ ասում եմ ստույգ տեղեկություն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը դադարեցնելու փաստին:

Հիշեցնենք, որ ԱԳՆ մակարդակով պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի՝ իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը: Իսկ ավելի վաղ տելեգրամյան ալիքները գրել էին, որ նա լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ ԱԳՆ հաղորդագրությունն իրականությունը կոծկելու հաղորդագրություն էր. «ԱԳՆ-ն այս ընթացքում աչքի չի ընկել հայրենանվեր և ազնիվ աշխատանքով, բայց եկեք՝ ԱԱԾ-ին չմոռանանք: Ո՞ւր է ԱԱԾ-ն, եթե նման հարցերում առաջամարտիկ լինելու պարտավորություն ունի նա: Հասկանում եմ՝ ֆեյքապայքարը և այլն, արդեն զավեշտի է վերածվել ամեն ինչ, բայց ինչո՞ւ են թույլ տվել, որ նա հապճեպ հեռանա Հայաստանից: Այս մութ հարցերը, իհարկե, անպատասխան կմնան, մինչև իշխանափոխությունը, բայց չմոռանանք, որ միջազգային թիվ մեկ ազդեցության գործակալը դեռևս պաշտոնի է, և նրան պետք է հեռացնել այդ պաշտոնից: Այսինքն՝ չընկնենք մանր ձկների հետևից, թեպետ դրանց էլ է պետք բռնել, բայց մենք խնդիր ունենք ավելի մեծ, առնվազն ավելի մեծ գործակալի պաշտոնանկության, բայց ոչ՝ Հայաստանից հեռացման: Պետք է ամեն ինչ անել, որ օր առաջ այդ սրիկան հեռացվի պաշտոնից, խոսքը վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մասին է, բայց չհասցնի լքել Հայաստանը»:

ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ Սյունիքով անցնող որևէ կոմունիկացիա, որը կապելու է Ադրբեջանը Թուրքիայի հետ, չի կարող բխել Հայաստանի շահերից. «Եթե, իհարկե, Հայաստանի պետական շահերը բանաձևվում են նորմալ, բարոյական մարդկանց կողմից, որոնք հասկանում են գործից: Ինձ թվում է՝ Ալիևը փոքր ժամանակ ֆիսթինգի սիրահար է եղել, որովհետև պարբերաբար ֆիսթինգ է անում, և ժամանակն է, որ Հայաստանում գա իշխանություն, որ այդ ֆիսթինգի հենց նրան ենթարկի, որովհետև այս իշխանությունները որևէ պատասխան չեն տալիս, եթե չհաշվենք ԱԳՆ կողմից միջին որակի պատասխանը, բայց համաձայնեք, որ մամուլի խոսնակն այն մակարդակը չէ, որով պետք է հակադարձել ախոյան պետության ղեկավարին: Մեղրիով անցնելիք կոմունիկացիաները մեծ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար, որովհետև դրանք Հայաստանի ինքնիշխանության վերացման ճանապարհին հերթական լրջագույն հարվածն են լինելու:

Ալիևը հրավիրեց այլ երկրներին օգտվելու այդ միջանցքից: Տեսեք՝ այդ միջանցքը, իրականում, բացի Թուրքիայից և Ադրբեջանից, ոչ մեկին ձեռնտու չէր, այդ միջանցքը եղավ արցախյան վերջին դավադիր պատերազմի աշխարհաքաղաքական բոնուսը՝ թուրքական պետությունների համար: Նրանք ավելին ստացան, քան ենթադրում էին: Նոյեմբերի 9-ից հետո, եթե այս սրիկային կարողանայինք ավելի արագ հեռացնել, վստահաբար, այդ եռակողմ խմբում կլինեին ուրիշ մարդիկ, ուրիշ պրոֆեսիոնալներ, հայ-ռուսական հարաբերությունները կլինեին այլ մակարդակի վրա, և կկարողանայինք գոնե մինիմալացնել Հայաստանին հասցվող վնասները»:

Արմեն Աշոտյանն ընդգծեց. «Վստահելի տեղեկություն ունեմ առ այն, որ պատերազմից հետո արևմտյան որոշակի շրջանակներ ՀՀ գործող կառավարության հետ ծրագիր են մշակում՝ ելնելով այն հանգամանքից, որ՝ դե լավ, Արցախն արդեն կորցրել եք, ձեզ էլ Մոսկվայի հետ բան չի կապում, եկեք՝ վերջնականապես Մոսկվային ցրենք այստեղից, մենք ձեզ օգնենք, դուք Թուրքիայի և Ադրբեջանի հետ Արևմուտքի հովանավորության ներքո հարաբերությունները կարգավորեք:

Մոսկվան սրա մասին գիտի և գիտի նաև, որ գործող իշխանությունները դեմ չեն դրան, որովհետև ասել, որ Ռուսաստանը շահել է պատերազմից, որովհետև 2000 միավոր զորք ունի Արցախի մնացած հատվածում և դրան սպասարկելու համար մի քանի հազար ավել զինվոր է բերել, անլուրջ է, որովհետև Հարավային Կովկասի համար արցախյան հակամարտությունը, իհարկե, շատ կարևոր էր, բայց դա չի կարող ինքնուրույն մեծ արժեք ունենալ այն գնով, որը վճարվում է Հայաստանի հաշվին, տվյալ պարագայում՝ արցախաիրանական սահմանը վերացել է: Եթե ռուսական զորք լիներ Արցախում, երբ կար արցախաիրանական 130 կիլոմետրանոց սահման, դա մեկ այլ աշխարհաքաղաքականություն է, հիմա այս իրավիճակում Ռուսաստանը շահե՞լ է ինչ-որ բան:

Ռուսաստանը փորձել է թելը պահել այդ քանդվող տարածաշրջանում: Ռուսները չթողեցին, որ դավադիր վիժվածքը Ստեփանակերտը հանձնի, իսկ մենք գիտենք, որ նա իր կամակատար խամաճիկ Արայիկի հետ միասին Ստեփանակերտում էվակուացիա էր հայտարարել: Ես կարծում եմ, որ այս պատերազմում շահել են Թուրքիան, Ադրբեջանը և արևմտյան որոշ շրջանակներ, որովհետև զավեշտ էր, որ պատերազմի ամենաթեժ շրջանում Ադրբեջանն ավարտին է հասցնում իր մեգանախագծերից մեկը, որով ադրբեջանական գազը Թուրքիայի տարանցիկ ճանապարհներով արդեն հասել է Եվրոպա»: