Մոսկվան Գիվիի սպանության հետ կապ չունի
Մոսկվայում ժխտում են «Սոմալի» գումարտակի հրամանատար Գիվիի սպանության հետ առընչություն ունենալու կասկածները: «Այդ մասին խոսք անգամ լինել չի կարող» - հայտարարել է Պեսկովը:
«Սոմալի» գումարտակի հրամանատար Միխայիլ Տոլստիխի մահվան մեջ Ռուսաստանը որևէ մասնակցություն չի ունեցել, եւ այդ մասին խոսք անգամ լինել չի կարող: Այդ մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամլո-քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք բացարձակ եւ բավական միանշանակ ժխտում ենք ռուսական կողմի դեմ հնչող մեղադրանքները՝ ահաբեկչությանը հնարավոր մասնակցության վերաբերյալ, այդ մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը;
Պեսկովը կատարվածը գնահատել է որպես Ուկրաինայի արեւելքում իրավիճակի ապակայունացման փորձ եւ հույս է հայտնել, որ Դոնբասը ունի «ամրության բավարար պաշար», եւ Գիվիի մահը չի կարող բերել հակամարտության հետագա սրացման: «Քանի որ իրավիճակը՝ ուկրաինական կողմի ձեռնարկած ագրեսիվ գործողությունների պատճառով առանց այն էլ, ցավոք, մնում է չափազանց լարված»,-ընդգծել է Վլադիմիր Պուտինի մամլո-քարտուղարը:
Փետրվարի 8-ին, առավոտյան, Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական հանրապետության օպերատիվ հրամանատարությունը հաղորդել է, որ «Սոմալի» գումարտակի Գիվի մականունով հրամանանատարը զոհվել է ահաբեկչական գործողության արդյունքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը