Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

«Հետմահու կոչումազրկե՞լ եք մեր որդուն». զոհված զինծառայողի ծնողները չեն ընդունել որդուն շնորհված մեդալը

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված 20 ամյա ժամկետային զինծառայող Էդգար Դոլուխանյանի ծնողները` Ռևա և Սվետլանա Դոլուխանյանները դիմել են հանրությանը․

«Մեր որդուն կորցնելուց հետո ցավը անասելի մեծ է, կորուստը` անչափելի։ Երբևէ չենք մտածել, որ այսքան երիտասարդ տարիքում այսքան մեծ ցավի տեր կդառնանք։ Մեր որդին մեր տան ճրագն էր, մեր ապավենը, մեր հպարտությունը։ Նա մեզ համար հերոս է, բայց պետք է հերոս լինի նաև բոլորի համար։ Կորուստն անդառնալի է, ցավը` մեծ, սակայն էլ ավելի է մեծանում, երբ նրան ու նրա նման հերոսներին չեն գնահատում ըստ արժանվույն` այդպես աղ լցնելով մեր բաց վերքին։

Երեկ առավոտյան մեր տուն է գալիս մի անծանոթ տղա։ Ներկայանում է որպես Էդգարի ծառայակից ընկեր։ Զրուցեցինք բավականին, պատմեց Էդգարի մասին թե՛ պատերազմական դրվագներ, թե՛ ընդհանուր ծառայությունից։ Ասաց, որ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է, և Էդգարի հետ նույն օրն են բանակ զորակոչվել։ Տղայի գնալուց հետո նկատեցինք, որ բազմոցին տոպրակ է թողել, հետո գնացել։ Տոպրակը բացելուց հետո ապշել էինք.մեր զինվոր բալի մեդալն էր` հետմահու, ուղարկված անծանոթ տղայի միջոցով։ Բառերով չենք կարող նկարագրել, թե հոգեկան ինչ ծանր վիճակում էինք։Պարզվեց տղային մեդալը տվել էր Հադրութի 《զամպալիտ պալկան》: Քանի որ տղան ևս Մարտունու շրջանից է, ասել էին, որ նամակը տանի հանձնի Էդգարի ծնողներին։

Նշենք նաև, որ մեր որդու զոհվելուց հետո Հադրութի ոչ մի սպա, ոչ մեկ հրամանատար կազմից չի այցելել մեզ և ոչ էլ զանգով չեն ցավակցել կատարվածի համար։Մեր որդու ծառայության ավարտին մնացել էր 100 օր, նա կոչումով ավագ սերժանտ էր, հակատանկային դասակի ավագ օպերատոր էր։ Պատերազմի օրերին խոցել է թշնամու տանկ։ Նախքան պատերազմը սպայական կազմը առիթը բաց չէր թողնում մեր որդուն գովելու, նրան համարում էին Հադրութի զորամասի լավագույն զինվորներից։ Իսկ ի՞նչ կոչում էր նշված մեդալի պարգևատրման մասին հրամանագրում.ՇԱՐՔԱՅԻՆ։ Հետմահու կոչումազրկե՞լ եք մեր որդուն։

Էդգարի հետ ուս ուսի, մեջք մեջքի տված կռվել են Արցախի հերոսներ Յուրա Ալավերդյանն ու Դավիթ Գրիգորյանը։ Յուրան մի քանի մարտական ընկերների հետ այցելել է մեզ, մեր որդու շիրիմին։ Նորից ենք նշում` սպայական կազմից ոչ մեկ չի եկել։

Վրդովված գնացել ենք Ստեփանակերտ, ուզում էինք հանդիպել Ահ նախագահին ու ստանալ մեր հարցերի պատասխանները։ ԱՀ նախագահը մեզ չի ընդունել` պատճառաբանելով, որ ընդունելություն չկա։ Մեդալը թողել ենք ՊԲ-ում։Նախ և առաջ պահանջում ենք, որ ուղղեն Էդգարի կոչումը` շարքայինը դարձնելով ավագ սերժանտ, և երկրորդ, ինչպես կարգն է թող այնպես հանձնեն մեր հերոսի մեդալը։Մի շարժեք որդեկորույս ծնողների ցասումը, աղ մի լցրեք մեր չսպիացող վերքին։

Հարգելի՛ որդեկորույս ծնողներ, դիմում ենք ձեզ. ձեր որդիների նվիրումն էլ են այդպե՞ս գնահատել, ճի՞շտ վերաբերմունք են ցուցաբերել մեզ։

Ահ նախագահ Արայիկ Հարությունյան, ՊԲ նախարար Միքայել Արզումանյան, կարգը այդպե՞ս է։ Այդպե՞ս եք գնահատում մեր որդիների սխրանքը։ Մեր որդիներին հետ չեք բերի, բայց գոնե կարող էիք ըստ արժանվույն հարգել նրանց հիշատակն ու ծնողի ցավը։ Եթե կարգը այդպես է, ՄԵԶ ՄԵԴԱԼ ՊԵՏՔ ՉԻ։ ՄԵԴԱԼՈՎ, ԹԵ ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼ, ՄԵՐ ՈՐԴԻՆ ՀԵՐՈՍ Է։

Հ.Գ.Շատերը երևի տեսել են ստորև ներկայացված տեսանյութը։ Տեսանյութում արկը թևի տակ անվախ քայլող տղան հենց մեր հերոս տղա Էդգարն է։

Հարգանք ենք պահանջում»։