Ռուս պատգամավոր. Կարծում եմ` Ռուսաստանը ընդմիշտ է եկել Լեռնային Ղարաբաղ
Ռուսաստանը պաշտոնապես եկել է Լեռնային Ղարաբաղ 5 տարի ժամկետով, սակայն իրականում կարծում եմ, որ ընդմիշտ է եկել: Այս մասին մարտի 3-ին տեսակամուրջի ժամանակ ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապի հանձնաժողովի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը` հիշեցնելով, որ այժմ այնտեղ 2 հազար ռուս խաղաղապահ կա:
«Կարծում եմ, որ գուցե որոշ ժամանակ անց, եթե իրավիճակը զարգանա այնպես, ինչպես այն զարգանում էր մինչ այժմ, խոսքը պետք է գնա Սյունիքում ռուսական զորախմբի ուժեղացման մասին: Ինձ թվում է, որ իրավիճակը դա է պահանջում, որպեսզի մարդիկ չփախնեն Հայաստանից: Կարծում ենք, որ կարեւոր է, որպեսզի հայերը մնան իրենց պատմական հողում»,- ասաց պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ այսօր Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում ներկա գտնվել Հայաստանում 5 հազար զինվորով եւ սպաներով Գյումրիում:
«Ինչ վերաբերում է համատեղ զինված ուժերի ստեղծման հարցին` դա կապված է հենց ՀԱՊԿ-ի զարգացման հետ, որն իր սեփական խնդիրներն ունի»,- հավելեց Զատուլինը:

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են