Իմքայլականները սահմանադրական փոփոխություններ են նախապատրաստում, որ ԳՇ-ն ընդգրկեն ՊՆ-ի մեջ
«Տեղեկություններ ունեմ, որ «Իմ քայլ»-ի որոշ մարդիկ հիմա սահմանադրական փոփոխություններ են նախապատրաստում, որ ԳՇ-ն ընդգրկեն ՊՆ-ի մեջ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, սակայն, այդ փոփոխությունը խորհրդարանով չեն կարող անել՝ առանց ռեֆերենդումի, հետևաբար, սա էլ է խնդիր իշխանության համար։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին և այն հատվածին, որ հնարավոր է կրկին ացնում արվի դեպի կիսանախագահական կառավարման համակարգ՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ դա բավականին ճիշտ քայլ կլինի։
«Այս պայմաններում մենք այդպես էլ չանցանք խորհրդարանական համակարգի: Անցանք սուպերվարչապետական համակարգի, որը տապալեց ամեն ինչ: Եթե իմ պատկերացրած կիսանախագահականի մասին է խոսք գնում, չեմ բացառում, որ ճիշտ քայլ կարող է դիտարկվել, բայց մի կարևոր հանգամանք կա՝ ո՞վ է անում այդ հանրաքվեն, որովհետև հանրաքվեի ժամանակ մեզ պետք է ավելի քան 600 հազար «կողմ» քվե:
Եթե դա անի այս իշխանությունը՝ հղի է տապալմամբ: Այսինքն՝ լավ գաղափարը կարող է հանրաքվեով տապալվել, որովհետև էդքան «կողմ» քվե անհնար է ահավաքել: ՀՀ-ում սահմանադրական բոլոր հանրաքվեները կեղծվել են», - ասաց Մարուքյանը:
Ինչ վերաբերում է հրապարակումներին, ձայնագրություններին ու տեսանյութերին, որոնցից պարզ էր դառնում, որ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդկան քանակ ապահովելու համար վարչական ռեսուրս է կիրառվում, ապա ԼՀԿ ղեկավարը նշեց, որ ամաչում է Նիկոլ Փաշինյանի փոխարեն։
«Հասել է նրան, որ վարչական ռեսուրսով, ավտոբուսներով մարդ է ապահովում Հանրապետության հրապարակում: Դա ամոթալի է»,- կարծիք հայտնեց նա:
Անդրադառնալով հավանական ընտրություններին՝ պատհամավորը նշեց, որ վարչական ռեսուրս կիրառող իշխանությունը «շատ սիրուն» կարող է պարտվել:
«Իրենք ավտոբուսով կբերեն, մարդիկ էլ ուրիշին կընտրեն, մեզ կընտրեն», - նկատեց ԼՀԿ ղեկավարը:
Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ վարչական ռեսուրսը փոքր բան է:
«Պատկերացրեք՝ սարսափելի վարչական ռեսուրսի դեպքում 21 հազար մարդ են բերել հրապարակ: Էս իշխանությունն էնքան ապաշնորհ ա, որ չի կարողանում վարչական ռեսուրսն արդյունավետ օգտագործել», - ասաց պատգամավորը:

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են