Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Հայաստան

Սուքիասյանների՝ Արցախում որևէ ներդրման մասին տվյալներ չկան

Yerkir.am-ը գրում է.

«Վերջին շրջանում քաղաքական դաշտում ակնհայտորեն ակտիվացել է Լևոն Տեր-Պետրոսյանի, իսկ արդի փուլում՝ Նիկոլ Փաշինյանի առանցքային հենարաններից մեկը՝ գործարար Խաչատուր Սուքիասյանը: Շուրջ 10 հազար քառակուսի կմ տարածք, կարևորագույն ռազմավարական դիրքեր, հանքեր ու էներգետիկ պաշարներ թշնամուն հանձնելու, Արցախում անորոշ ու մղձավանջային իրադրության, ՀՀ-ում ծայր առած տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի պայմաններում Խաչատուր Սուքիասյանն առանձնակի գովասանքով է խոսում Փաշինյանի կառավարության «հաջողությունների» մասին: Այդ շարքում նա հատուկ շեշտում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամական կապերի ամրապնդման միջոցով ՀՀ-ում երջանիկ կյանքի ապահովման հեռանկարները:

Հաշվի առնելով գործարարի՝ թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ ունեցած նման բարձր վստահությունն ու ջերմությունը և այն հանգամանքը, որ այդ տանդեմը տասնամյակներով պահանջել է Արցախի ինչպես ազատագրված, այնպես էլ նախկին ԼՂԻՄ-ի տարածքները հանձնել Ադրբեջանին, որոշեցինք պարզել, թե ՀՀ-ում 1996 թ. հիմնադրված «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի կամ Սուքիասյանների ընտանիքին պատկանող այլ կազմակերպությունների կողմից անցած 25 տարիների ընթացքում ինչպիսի՞ ներդրումներ են իրականացվել Արցախի Հանրապետությունում: Որքա՞ն աշխատատեղեր են ստեղծվել այդ ներդրումների արդյունքում: Արցախի կառավարությանն ուղղված պաշտոնական հարցման մեջ խնդրել էինք ներդրումները ներկայացնել ըստ ոլորտների, տեսակի, չափի և այլ մանրամասներով:

Անչափ հետաքրքիր էր իմանալը, թե նշված ներդրումների որքա՞ն մասն է (տոկոսային հարաբերակցությամբ) կատարվել ազատագրված և 2020 թ. վերստին թշնամուն հանձնված 7 շրջաններում (1. Կուբաթլի-Որոտան, 2. Զանգելան-Կովսական, 3. Ջաբրայիլ-Ջրական, 4. Ֆիզուլի-Վարանդա, 5. Աղդամ-Ակնա, 6. Քելբաջար-Քարվաճառ, 7. Լաչին-Բերձոր), և որքա՞ն աշխատատեղեր են ստեղծվել այդ շրջաններում:

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից ստացված պատասխան գրության մեջ (կցվում է) նշված է, որ նախարարությունը չի տնօրինում հարցմամբ պահանջվող տեղեկության: Նախարարության «քաղաքավարի» պատասխանից կարելի է եզրակացնել, որ «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի կամ Սուքիասյանների ընտանիքին պատկանող այլ կազմակերպությունների կողմից նշանակալից որևէ ներդրման մասին խոսք չի կարող լինել: Այլապես՝ հազիվ թե ԱՀ կառավարության այս կամ այն օղակը չտիրապետեր այդ տեղեկատվությանը: Եթե Սուքիասյանների կողմից տրամադրվեն նման փաստեր՝ պատրաստ ենք հրապարակային բարձրաձայնել դրանց մասին:

Պարզորոշ է՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ճանապարհների բացման ու բարեկամական կապերի ստեղծման ջատագով Սուքիասյանների ընտանիքը ազատագրված տարածքներում որևէ ներդրում հազիվ թե աներ, քանի որ այս հարցում իրենք ոչ միայն կամ ոչ այնքան տնտեսական, այլև գաղափարական մոտեցումների խոր անջրպետ են ունեցել ազգային հողի վրա գործող այլ գործարարների կամ կազմակերպությունների հետ: Այս իրողությունն անժխտելի է, և միմիայն բիզնես շահեր հետապնդող Սուքիասյանների մոտեցումները 180 աստիճանով տարբեր են, օրինակ, Քաշաթաղի և Շահումյանի (շրջանի հարավարևմտյան խոշոր հատվածի՝ Քարվաճառի) շրջանների զարգացման նպատակով 2009 թ. ստեղծված և անցած տասնամյակի ընթացքում միայն բնակարանաշինության և գյուղատնտեսության ոլորտում շուրջ 7 մլն դոլարի ներդրում իրականացրած «ԱՐԻ» («ARI»՝ «Արցախ ռուց ինվեսթմընց» (Artsakh Roots Investment)) ներդրումային ընկերության գործարարների մոտեցումներից: Առաջին դեպքում՝ Արցախի Շահումյանի (Քարվաճառի) և Քաշաթաղի շրջանները բեռ են դիտարկվել, խոչընդոտ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բարեկամանալու ճամփին, երկրորդ պարագայում՝ դրանք համարվել են Հայրենիք՝ այստեղից բխող բոլոր «հետևանքներով»:

Առաջին դեպքում տիրապետող է եղել տերպետրոսյանական մոլորեցնող մոտեցումը՝ «բեռը» հանձնենք, որ թուրքերի հետ կողք կողքի լավ ապրենք, երկրորդ պարագայում՝ «զարգանանք՝ չզիջելով»-ը: Արդյունքում՝ Սուքիասյաններն ամեն գնով աջակցել են Տեր-Պետրոսյանին, իսկ այսօր՝ նրա աշակերտ Փաշինյանին (գործարար Խ. Սուքիասյանն անձամբ մասնակցում էր Փաշինյանի մարտիմեկյան հանրահավաքին), որը գրչի մի հարվածով հանձնեց ՀՀ-ի համար կյանքի արժեք ունեցող Քարվաճառի շրջանը, իսկ երկրորդ խմբի գործարարները Քարվաճառն իրապես համարել են «Հայոց միջնաբերդ»՝ կառուցելով այնտեղ «Սիդնեյ» թաղամասն ու կատարելով միլիոնավոր դոլարների ներդրումներ:

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության պատասխանից պարզորոշ է՝ Սուքիասյանների ընտանիքը, ըստ էության, որևէ նշանակալի ներդրում չի կատարել Արցախի՝ ոչ միայն ազատագրված, այլև նախկին ԼՂԻՄ-ի տարածքում, օրինակ՝ Հադրութում, Մարտակերտում, Շուշիում կամ մայրաքաղաք Ստեփանակերտում: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ»: