Մի ճիվաղ մեզ սպառնում է, թե կկրակենք, ձեր պատճառով մեզ վրա արդեն կրակել են. Գեղամ Նազարյան
Մեր երկիրը գտնվում է կարեւոր ջրբաժանում: Այս իրավիճակում մեր երկիրը սիրող յուրաքանչյուր ոք պետք է իր ուժերի ներածի չափով նպաստի խոր ճգնաժամի, ամոթի եւ խայտառակության հաղթահարմանը: Այս շարքերում առաջինը պետք է լինեն նրանք, որոնց որդիները զոհվեցին՝ ամենաթանկը տալով հայրենիքին: Առաջին շարքերում պետք է լինենք մենք: Առաջին շարքերում պետք է լինեն անհետ կորածների ծնողները, գերիների ծնողները, վիրավոր զինվորների ծնողները, այս պատերազմին մասնակցած եւ հրաշքով ողջ մնացած տղերքի ծնողները:
Մեր տղերքը հայրենիքը պաշտպանում էին Ֆիզուլիում, Հադրութում, Իշխանաձորում, ամենուր, որտեղ կար թշնամի։ Իսկ մենք այսօր դա պետք է անենք Երեւանում: Մեր տղերքը կանգնած էին թշնամում հրթիռների, դրոնների ներքո: Մեր գործն անհամեմատ ավելի հեշտ է, բայց ոչ պակաս կարեւոր: Մեզ վրա հրթիռներ չեն գալիս, դրոններ չեն գալիս:
Բայց ներքին թուրքը շատ վտանգավոր է, նա ունի կիսատ թողած գործ՝ էլի ավերել, էլի արյուն թափել, էլի հանձնվել…
Մենք պետք է լինենք մեր պահակակետում, մեր հենակետում, մեր դիրքում, որ մեր տղերքի թափած արյունն իմաստավորվի: Մեր տղերքը մեզ են նայում, մեզ ուժ են տալիս:
Մենք պետք է հասկանանք, գիտակցենք, որ գերկարեւոր գործ ունենք անելու: Այնպես որ, այսօր մենք պետք է լինենք պայքարի կիզակետում, մենք պետք է շարունակենք մեր տղերքի գործը:
Իմ եւ 5 հազար այլ ընտանիքի լույս տղերք զոհվեցին, բայց իմ սիրտը այսօր պայթում է մեր գերիների, մեր անհետ կորածների համար։
Ես ամեն առավոտ արթնանում եմ մեր վիրավոր տղերքի մասին մտածելով։ Մենք բոլորս պարտք ենք մեր վիրավորների, մեր գերիների, մեր անհետ կորածների առաջ։
Մենք մեր պարտքը տալու ենք, բայց դրա համար պետք է այսօր Հայաստանը մաքրել՝ Անարժանապատվության, Պարտության սիմվոլից։
Այսօր համերգ է՝ ի աջակցություն մեր բանակի, ի հիշատակ մեր տղերքի, ի սատարումն՝ մեր գերիների ու անհետ կորածների։
Իսկ վաղվանից, գարնան առաջին օրվանից, մարտի 1-ից, որը այս խելագարը դեռեւս 2008-ից սեւ օրի վերածեց մեր երկրի համար՝ մենք զոհվածների, անհետ կորածների, գերիների, վիրավորների ծնողները պետք է լինենք պայքարի առաջին շարքերում՝ հանուն մեր երկրի, հանուն մեր տղերքի։
Մի ճիվաղ մեզ սպառնում է, թե կկրակենք։ Մեզ վրա՞։ Ձեր պատճառով մեզ վրա արդեն կրակել են։ Մենք կորցրել ենք ամենաթանկը։ Մեզ ես վախեցնո՞ւմ։
Մենք իջնում ենք փողոց, որ մեր երկրում լինի խաղաղություն ու լինի համերաշխություն։ Մենք իջնում ենք փողոց, որ կարողանանք ոտքի հանել մեր երկիրը, մենք իջնում ենք փողոց, որ կարողանանք հետ բերել մեր գերիներին, օգնել մեր վիրավորներին։
Ինձ ամեն օր հարյուրավոր անծանոթ մարդիկ են զանգում, գրում՝ զոհվածների եւ վիրավորների ծնողներ՝ մեկ հարց են տալիս՝ ի՞նչ անենք, ո՞նց սրա հարցը լուծենք։
Ես հիմա պատասխանում եմ՝ վաղվանից մարտի 1-ից լինում ենք Երեւանի ու մյուս քաղաքների փողոցներում։ Լինում ենք մեր բանակի կողքին, ինչպես մեր տղերքը, լինում ենք մեր ժողովրդի առաջին շարքերում ՝ ինչպես մեր տղերքը, ու մաքրում ենք Հայաստանը ներքին թուրքից։
Գեղամ Նազարյան
Ճշմարտություն սերունդների համար


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է