Բանակը հեղաշրջում չի արել, չնայած եթե հեղաշրջում էլ աներ, ես դեմ չէի լինի. Վազգեն Մանուկյան
Ինձ չի հետաքրքրում, թե իշխանությունն ինչ է մտածում. ես տեսնում եմ, որ իշխանությունն արդեն 90 տոկոսով ամեն ինչ կորցրել է, գրեթե ոչ մի հենարան չունի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղարմյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ամբողջ խնդիրն այն է, որ որոշ տաքարյուն մարդիկ ասում են՝ վճռկան գործողությունների գնանք: Բոլոր վճռական գործողություններն արված են, հոգեվարքի մեջ է իշխանությունը: Պետք է համաժողովրդական շարժում լինի, իսկ ես գիտեմ, որ ժողովուրդը շրջաններից ցանկություն ունի գալու Երեւան: Ուզի-չուզի պետք է գնա»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ԳՇ-ի հայտարարությունը վտանգի տակ է դնում Հայաստանի անվտանգությունը, Վազգեն Մանուկյանը հայտարարեց. «Հայաստանի անվտանգությունը գտնվում է զրո վիճակում: Ցավն այն է, որ Հայաստանի անվտանգությունն ավելի խախտել գրեթե հնարավոր չի, չնայած Նիկոլը բավական մեծ փորձեր կատարում է: «Իսկանդերի» մասին խոսելով ինքն ավելի նվազեցրեց պաշտպանության մակարդակը:
Պարզ է, որ բանակը հեղաշրջում չի արել, չնայած եթե հեղաշրջում էլ աներ, ես դեմ չէի լինի: Բանակն ապահովում է երկրի անվտանգությունը եւ գտնում է այն թիրախը, որն է թշնամին: Փաստորեն բանակը ասեց, որ հիմա անվտանգությանն սպառնում է Նիկոլ Փաշինյանը եւ նա պետք է հեռանա: Դա իրենց իրավասությունների մեջ մտնող հարց էր»:
Անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հանրահավաքին եւ երթին, Վազգեն Մանուկյանն ասաց. «Ինքը մեծ ցանկություն կունենար, որ բախումներ լինեն: մարտի 1-ին ո՞վ էր մարդկանց ուղարկում բախումների: Նիկոլ Փաշինյանը կուզենար, բայց բան չեղավ: Կարծում եմ՝ մեծ խոհեմություն էր, որ մենք այնպես արեցինք, որ բախում չլինի»:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին համոզում են, որ հրաժարական տա, նա ասաց. «Ես էլ ձեզ պես մամուլից եմ տեղեկացել, որ փորձում են համոզել, որ ԳՇ պետը հրաժարական տա, բայց հասկանալի է, որ հրժարական չի տա: Խելոք մարդ է, ինչու պետք է նման բան անի: Նիկոլը չի հասկանում, թե ին է նշանակում, երբ բանակն ասում էթ՝ այս մարդը պետք է գնա: Դա վերջնական դատավճիռ է»:

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են