Դավաճան վիժվածքի այսօրվա երթը ցույց տվեց նրա իրական աջակիցների չափը և դեմքը, ընդամենը 1500 մարդ, սա է Նիկոլը, մնացածը լիրիկա է․ Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հանրահավաքին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Նիկոլը գոռալու է միշտ. հոխորտալու է, սադրելու է, սպառնալու է, խնդրելու է և այդ ամենն անելու է իր բարակ, զզվելի ձայնով։ Նա դա անում էր թերթի էջերում, հանրահավաքների հարթակներից, ԱԺ ամբիոնից, երթում՝ բարձախոսով, հետո կառավարական դղյակից ու հիմա նորից վերադարձել է իր ակունքներին։ Բայց կա մի փոփոխություն. հիմա նա գոռում է գերեզմանից։ Նա միշտ գոռալու է։ Եվ խնդիրն այն է, թե մենք ցանկանո՞ւմ ենք լինել նրա հետ գերեզմանում՝ դարձնելով այն նաև մեր գերեզմանը, թե մեկընդմիշտ թողնում ենք այդ լաչառին այնտեղ՝ մենակ։
Այս հարցը չունի «քաղաքական» և «սահմանադրական» լուծում։ Ինչպես սկսվեց հակասահմանադրական ձևով, այդպես էլ պետք է հանգուցալուծվի։ Այլ տարբերակ չկա։ Քանի որ Նիկոլը ինքնակամ միևնույնն է չի գնալու, որովհետև ո՛չ արժանապատվություն ունի, ո՛չ էլ գնալու տեղ: Նա իր վերջին հանգրվանում է՝ գերեզմանում, այդ պատճառով բոլորիս՝ մի ամբողջ երկիր, հետը քաշում է այնտեղ:
Պարոնա՜յք գեներալներ, սպաներ, դուք երդվել եք պաշտպանել մեր հայրենիքը կամ գոնե այն, ինչ մնացել է մեր հայրենիքից։ Չեզոքացրե՜ք թշնամուն, որպեսզի երկիրը և ժողովուրդը դուրս գան գերեզմանից և նա այնտեղ մնա մենակ։
Հ.Գ. Դավաճան վիժվածքի այսօրվա երթը ցույց տվեց նրա իրական աջակիցների չափը և դեմքը: «Բերման ենթարկված» ընդամենը 1500 մարդ՝ ուժայիններին չհաշված: Սա է Նիկոլը։ Մնացածը լիրիկա է։
Արժեր, որ ես իմ քավարանով անցնեի` տեսնելու համար սեփական կեղտի մեջ խռխռացող ոչնչության այս օրը` հուսահատ ծղրտոցով, վերջին մի քանի հարյուր խաբվածներով շրջապատված: Խղճուկ տեսարան: Ուղղակի շատ ափսոս էին 5000 լուսավոր տղերքը, 30 տարվա ջանքն ու կորսված հայրենիքը։ Շատ ափսոս»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է