Իրանի ՌՕՈՒ-ն ներկայացրել է երկրում առաջին մարտական լայնաֆյուզելյաժային Kaman 22 ԱԹՍ-ն
Իրանի ՌՕՈՒ-ն այսօր ունի տարբեր տեսակի ԱԹՍ-ներ կառուցելու տեխնոլոգիաներ, եւ Kaman 22 անօդաչուները երկրում առաջին մարտական ծանր ԱԹՍ-ներն են, հայտարարել է Իրանի ՌՕՈՒ հրամանատար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն, փոխանցում է Mehr-ը:
Նշելով, որ Kaman 22 ԱԹՍ-ի վրա աշխատանքն ավարտական փուլում է՝ գեներալ Նասիրզադեն հայտնել է, որ Kaman 22 դրոնը երկրում առաջին լայնաֆյուզելյաժային մարտական անօդաչու թռչող սարքն է, որը կարող է տեղափոխել ամեն տեսակի բեռներ՝ թռիչքի անչափ մեծ տեւողությամբ եւ թռիչքի 3000 կմ հեռավորությամբ:
Ունենալով տարբեր «խելացի» ռազմամթերքներ՝ անօդաչուն ուժերին կապահովի մեծ մարտական հզորությամբ, ասել է Նասիրզադեն՝ հավելելով, որ այն կարող է նաեւ նույնականացնել, հետեւել եւ տեղեկություններ հավաքել ու լուսանկարել հեռավոր թիրախները:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում