Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի կողմից վարչապետին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին․ Լևոն Մնացականյան
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից Նիկոլ Փաշինյանին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին:
Նրա հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Մենք ազգովին նորից ապրում ենք պատմական ու ճակատագրական պահ։
Հայ ժողովուրդը ստիպված է դիմակայելու ոչ միայն արտաքին, այլ երկիրը կործանման տանող մեր այսօրվա ապազգային իշխանություններին:
Որպես Արցախի ազգային-ազատագրական պայքարի ակունքներում կանգնած և Հայոց բանակաշինության գործում համեստ ավանդ ունեցած հայ մարդ, չեմ կարող պասիվ դիրք գրավել այս դժվարին ժամանակահատվածում, երբ վճռվում է Հայրենիքի լինել-չլինելու հարցը։
Ելնելով ստեղծված պատմական անհրաժեշտությունից՝ իմ համերաշխությունն ու աջակցությունն եմ հայտնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից ՀՀ վարչապետին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին։
Միաժամանակ իմ հորդորն ու կոչն եմ ուղղում ուսադրի արժեքն ու ծանրությունը գիտակցող ուժային կառույցներում ծառայող բոլոր արժանապատիվ սպաներին՝ իրենց վստահված պաշտոնական դիրքում լինել ազնիվ ու անաչառ Հայրենիքը վերահաս աղետից փրկելու գործում։
Պատիվ ունեմ»:

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են