Վարագյանին հարցում եմ արել և իր նշած հանգամանքների վերաբերյալ դիմել գլխավոր դատախազին, ԲԴԽ-ին, ՄԻՊ-ին. Բենիկ Գալստյան
ԱԱԾ բերման ենթարկված, ապա կալանավորված քաղաքացի Արամ Սարգսյանի փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ «Կանաչ ապագա» Վահագն Վարագյանի կողմից արված հայտարարությանն առ այն, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը ֆեյքի գործով Արամ Սարգսյանին կալանավորելու ուղիղ ցուցում է տվել։ Վարագյանը նշել էր, որ պատրաստ է հարցաքննվել ցանկացած քննչական մարմնում։ Գրառումը՝ ստորև.
«Վահագն Վարագյանի հայտնի ստատուսից հետո անցել է գրեթե 2 օր։
Դրա մեջ վերջինս տալիս էր կոնկրետ անձի կողմից կատարված հանցագործության վերաբերյալ կոնկրետ տեղեկատվություն։
Որքանով որ զարմանալի է՝ մինչ այս պահը որևէ իրավապահ մարմնի աշխատակից պարոն Վարագյանի հետ նույնիսկ չի կապնվել։
Այդ իսկ պատճառով անձամբ հանդիպեցի նրա հետ և վերջինիս ենթարկեցի գրավոր փաստաբանական հարցման։
Պարոն Վարագյանի կողմից նշված և այլ հանգամանքների վերաբերյալ արդեն իսկ դիմել եմ՝ ՀՀ գլխավոր դատախազին, Բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին
Պարոն Վարագյան, շնորհակալ եմ դրսևորած բարձր իրավագիտակցության և խիզախության համար։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և քաղաքացի Արամ Սարգսյանին:
Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:
Արա Սաղաթելյանը և Արամ Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել են, Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանն ազատ է արձակվել։

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են