Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նախկին փոխնախարար Ալեքսեյ Սկլյարի դին հայտնաբերվել է զենքի կողքին Պատրաստ ենք շարունակական կապի մեջ լինել և պատասխանել բոլոր հարցերին․ Փաշինյանը՝ TRIPP-ի շուրջ Իրանի մտահոգությունների մասին Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ Փաշինյան Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը Իրանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսք չկա․ գլխավոր հյուպատոսություն Դատական նիստերի պարբերականությունը խելամիտ դարձնենք Դատական նիստերի պարբերականությունը խելամիտ դարձնենք Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ամասիայի տարածաշրջանի հայրենիքի պաշտպանները մեկնեցին ծառայության Չորս գերիների վերադարձն ու Սիրիային երկու դատապարտվածների փոխանցումը միմյանց հետ կապ չունեն. Փաշինյան Ռուբեն Ռուբինյանն ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանին Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում

Նախկին փոխնախարար Ալեքսեյ Սկլյարի դին հայտնաբերվել է զենքի կողքինԹրամփը ցանկանում է Գրենլանդիան դարձնել «Թրամփլենդ»՝ պնդում է նախկին դեսպանըՊատրաստ ենք շարունակական կապի մեջ լինել և պատասխանել բոլոր հարցերին․ Փաշինյանը՝ TRIPP-ի շուրջ Իրանի մտահոգությունների մասինՌուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ ՓաշինյանԿապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումըԻրանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսք չկա․ գլխավոր հյուպատոսությունԴատական նիստերի պարբերականությունը խելամիտ դարձնենքԴատական նիստերի պարբերականությունը խելամիտ դարձնենքՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱմասիայի տարածաշրջանի հայրենիքի պաշտպանները մեկնեցին ծառայությանԿան կանայք, որոնք հակված են անդադար բողոքելՉորս գերիների վերադարձն ու Սիրիային երկու դատապարտվածների փոխանցումը միմյանց հետ կապ չունեն. ՓաշինյանԱյդքան է գնահատվել աշխատանքը, ես չեմ եղել գնահատողը. Սինանյանը՝ 5-7 մլն դրամի պարգևավճար ստանալու մասինՌուբեն Ռուբինյանն ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանինՄենք չունենք իրենց երկրային կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի օր․ Գեղամ ՆազարյանԿանադան ողջունում է Ադրբեջանի կողմից չորս հայ բանտարկյալների ազատ արձակումըՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանովԵՄ ներկայացուցիչները ողջունել են հայ չորս գերիների ազատ արձակումըԵրկու հայ է զnhվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով. Զարեհ ՍինանյանԿենտրոնական բանկը հրապարակել է առանց լիցենզիայի ֆինանսական ծառայություններ առաջարկող անձանց ցանկըՀայաստանից մշակութային արժեքների արտահանման համար պետական նոր տուրք կսահմանվիՀամոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ ՓաշինյանԲաքվի գերnւթյnւնից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը զինվորական քննչական վարչությունում էՖրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. ՄակրոնԱպարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու մեջԱյսուհետ դատապարտյալները ավելի շատ օճառ, ատամի մածուկ և լոգանքի գել կստանան. Նոր որոշումՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 2 մեքենա կփոխանցվի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեինԵրեք մարզիկներ ազատվեցին պարտադիր զինծառայությունից. Նրանցից երկուսը նոր են ստացել ՀՀ քաղաքացիությունԿառավարությունը որոշում կայացրեց ձմեռային զորակոչից տարկետում տալու մասինTRIPP անունով ընկերությունը պետք է ստեղծվի ՀՀ-ում, երթուղիները որոշենք, այսօրվանից պետք է պատրաստվենքԵրբ որ Լիբանանում լինենք, որդուս պսակադրությունը տեղի կունենա․ Վիգեն Էուլջեքջյանի կինՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի պահանջով այսօր նիստ կանցկացնի «Իրանում ստեղծված իրավիճակի» վերաբերյալԴադարեցվեց 4 ֆուտբոլիստի և 1 ծանրամարտիկի զորակոչից տրված տարկետումըԴիվանագիտությունը, միևնույն է, շատ ավելի լավ է, քան պատերшզմը. ԱրաղչիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը Ավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեքենայի հայելիներ գողացող երիտասարդներին (տեսանյութ)Շուրջ 100 ՀՀ քաղաքացի մնացել է Վարշավայի օդանավակայանում. Նրանց չի տրվել սնունդ ու կեցությունԻրանը վերաբացել է օդային տարածքը թռիչքների համարԹեհրանը պատրաստ է երաշխավորել, որ իր միջnւկային ծրագիրը միշտ խաղաղ բնույթ կկրի. Իրանի արտգործնախարարԿարգավորվել են շահումով խաղերի մարքեթինգային հաղորդագրությունները, Yandex Go-ն փոխում է սակագներըԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցնում է վիզաների տրամադրումը 75 երկրի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համարԴանիան և ԱՄՆ-ն փոխզիջման չեն հասել Գրենլանդիայի շուրջ բանակցություններումԻրանը փակել է օդային տարածքըԻրանի ԱԳ նախարարը բացառել է ցույցերի մասնակիցներին կախաղան հանելու տարբերակըՄեծ յոթնյակի անդամ երկրներն Իրանին սպառնացել են լրացուցիչ պատժամիջոցներովՁեզ չեմ լքել տղաներ. քանի դեռ գերության ճիրաններում եք ես հանգիստ չեմ ունենալու. Գերությունից վերադարձած Գևորգ ՍուջյանՄակրոնը հաստատել է ֆրանսիական զորքերի տեղակայումը ԳրենլանդիայումՍաուդյան Արաբիան թույլ չի տա ԱՄՆ-ին օգտագործել իր տարածքը Իրանի վրա հարձակվելու համարՄադրիդի «Ռեալը» սենսացիոն պարտություն կրեց Արբելոայի առաջին խաղում և դուրս մնաց Իսպանիայի գավաթից

Արդարադատության մատչելիությունը սահմանափակող նախագիծը պետք է չընդունել. Հայտարարություն

Արդարադատության մատչելիությունը սահմանափակող նախագիծը պետք է չընդունել: Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հայտարարությունում ասվում է.

«2021 թ․ փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի թիվ 13 նիստում քննարկվել է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։

Նախագծով նախատեսվում է դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի գործող դրույքաչափերը միջինում ավելացնել մինչեւ չորս անգամ։ Դրույքաչափերի ավելացումը, ի թիվս այլնի, հիմնավորվում է այն փաստարկներով, որ արդարադատության իրականացման ծախսերը գերազանցում են դատարանի կողմից հավաքագրված պետական տուրքի գումարները, գործող դրույքաչափերը չեն արտացոլում երկրի սոցիալ-տնտեսական հարաբերությունների առկա իրավիճակը եւ դատարանները անհիմն ծանրաբեռնված են։

Համեմատած գործող կարգավորումների՝ դատարան ներկայացվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների, սնանկության դիմումների համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը բարձրացվել են այնչափ, որ կասկածի տակ է դնում դատական պաշտպանության, արդար դատաքննության եւ դատարանի մատչելիության իրավունքների արժեքաբանական նշանակությունը։

Այսպես՝ դրամական պահանջներով դատարան ներկայացվող հայցադիմումի համար նախատեսվել է պետական տուրքի չափ՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 6-ապատիկից, այսինքն՝ գործող կարգավորման համեմատ նվազագույն չափը ավելացվել է 4 անգամ, ինչը, մեր կարծիքով, խոչընդոտ է հանդիսանում փոքր դրամական հայցապահանջներով հայցադիմումների ներկայացման համար եւ հետապնդում է նշված հայցապահանջներից «ազատման» նպատակ։ Ոչ դրամական պահանջներով դատարան ներկայացվող հայցադիմումի համար նախատեսվել է բազային տուրքի 20-ապատիկի չափով պետական տուրքի վճարման պարտավորություն, ինչը, գործող կարգավորման համեմատ, ավելացվել է շուրջ 5 անգամ։ Նման ավելացումներ նախատեսվել է նաեւ վերադաս դատարաններ ներկայացվող բողոքների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերի նկատմամբ։ Վերադաս դատարանը, վերահսկողություն իրականացնելով դատական ենթադրյալ սխալ պարունակող` ստորադաս ատյանի ինքնուրույն դատական ակտի նկատմամբ, կատարում է գործողություն, որն օրենքի իմաստով հանդիսանում է պետական տուրքի գանձման ինքնուրույն օբյեկտ։ Ստացվում է, որ համեմատած նախկին կարգավորման, եթե անձը ձեռնամուխ էր լինում երեք ատյաններում իր իրավունքների դատական պաշտպանությանը՝ դրամական պահանջ ներկայացնող հայցապահանջով, ապա պարտավոր էր վճարել հայցապահանջի ընդամենը 8 տոկոսը, իսկ ներկայիս կարգավորումների դեպքում՝ 12 տոկոսը, իսկ Սահմանադրական դատարան դիմելու համար` բազային տուրքի տասնապատիկի փոխարեն 30-ապատիկը։

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում, նախ՝ որոշակիորեն փոխհատուցել պետության կողմից հանրային ծառայություններ մատուցելու, այդ թվում` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, իսկ վերջինիս դեպքում նաեւ՝ մասամբ նախականխել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը՝ նպաստելով թե՛ արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացմանը եւ թե՛ դատարան դիմելու իրավունքի իրացման հնարավոր շահարկման կանխարգելմանը (10 հուլիսի 2018 թվականի ՍԴՈ-1423):

Դատարան դիմելու համար նախատեսված պետական տուրքի չափը ուղղակի կախվածության մեջ է գտնվում արդար դատաքննության իրավունքի տարր համարվող դատարանի մատչելիության սահմանադրաիրավական սկզբունքից, որի հաշվառմամբ պետական տուրքի չափազանց բարձր շեմը դիտարկվում է որպես «գործնական հնարավորության բացակայություն՝ վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին», վերածվում է իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի, խաթարում է արդար դատաքննության իրավունքի բուն էությունը եւ կարող է հանգեցնել արդարադատության մատչելիության սկզբունքի խախտման։ Ավելին՝ այն իրենից ներկայացնում է պայման, որը ոչ թե՝ ստորադասվում, այլ գերակայում է դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիքների նկատմամբ։

Բացասական ենք գնահատում Նախագծով սահմանված պետական տուրքի բարձր դրույքաչափերի նախատեսումը այն հիմնավորմամբ, որ պետական տուրքի բարձր դրույքաչափերը, ինչպես նաեւ պետական տուրքի նվազագույն սահմանաչափերի ավելացումը խախտում են արդարադատության մատչելիության իրավունքը, հետապնդում են դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ եւ դատական պաշտպանության իրավունքը դարձնում ֆինանսապես «անհասանելի»։

Հայտնում ենք, որ Նախագծի՝ արդարադատության մատչելիության իրավունքին խնդրահարույց լինելու վերաբերյալ դիրքորոշումներ են հայտնել նաեւ ներքոնշյալ պետական մարմինները․

Փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժին․ «Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Սահմանադրական դատարանի դիրքորոշումները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ցուցանիշները, կարծում ենք, նպատակահարմար է պետական տուրքի դրույքաչափերի աստիճանաբար աճող մեխանիզմ սահմանել»:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը (06.07.2020թ. թիվ ՍՊ//18456-2020 գրություն)․ «Նախագիծը կարող է խնդրահարույց լինել նաեւ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի տարր հանդիսացող արդարադատության մատչելիության սկզբունքի ապահովման տեսանկյունից, ինչպես նաեւ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ հստակ նշված չէ, թե դատարան ներկայացվող հայցերի եւ (կամ) բողոքների համար զգալիորեն բարձր պետական տուրքի չափ սահմանելը ինչով է հետագայում նպաստելու դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանը»:

Գլխավոր դատախազությունը (10.07.2020թ. թիվ 04/20/16862-2020 գրություն)․ «Պետական տուրքը չպետք է բարձրանա այնքան, որ արդյունքում ոչ համաչափ սահմանափակվի կամ որոշ դեպքերում նույնիսկ արգելափակվի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատարանի մատչելիության սահմանադրական եւ կոնվենցիոն իրավունքի իրացումը»:

Պաշտպանության նախարարությունը (13.07.2020թ. թիվ ՊՆ/510/2183-2020 գրություն)․ «Առաջարկում ենք նախագիծը լրացուցիչ քննարկել Սահմանադրության 61-րդ եւ 78-րդ հոդվածների լույսի ներքո` նկատի ունենալով, որ պետական տուրքի չափերիէական բարձրացումը կարող է ազդեցություն ունենալ անձանց` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորության վրա, որի բաղկացուցիչ մաս է կազմում նաեւ դատարանների մատչելիության իրավունքը»:

Մարդու իրավունքների պաշտպանը (20.07.2020թ. թիվ 01/13.7/3288-20 գրություն)․ «Ստացվում է, որ նախագծային լուծումներով առաջարկվող դրույքաչափերը զգալիորեն մեծանում են, ինչն առաջ է բերում մտահոգություն առ այն, որ դրանք կարող են հանգեցնել անձանց՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման»։

Հայաստանի բանկերի միություն (Կենտրոնական բանկի 23.07.2020թ. թիվ 15.1-06/000675-20 գրության կից)․

«Պետական տուրքի գործող դրույքաչափերի Նախագծով նախատեսված ավելացումը մեծ չափերով, մեր կարծիքով կարող է սահմանափակել դատարան դիմելու իրավունքը, այսպիսի փոփոխությունը կարող է դիտարկվել որպես արդարադատության մատչելիության սկզբունքի էական թուլացում»:

Փաստաբանների պալատ (13.08.2020թ.-ի թիվ 01/01/1355-20 գրություն). «Էական ռիսկ է առաջացել, որ պետական տուրքի դրույքաչափերի բարձրացմամբ կսահմանափակվի անձի դատական պաշտպանության ներառյալ դատարանի մատչելիության իրավունքը՝ նվազեցնելով նաեւ երկրի իրավական անվտանգության մակարդակը»: