Լուգանսկում եւ Դոնեցկում սպանվում են առաջնորդները
Մոսկվա, 8-ը փետրվարի, INTERFAX.RU. Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության «Սոմալի» գումարտակի հրամանատար Միխայիլ Տոլստիխը զոհվել է չորեքշաբթի օրը պայթյունի հետեւանքով, «Ինտերֆաքսին» հաղորդել է ԴԺՀ իրավապահ մարմինների աղբյուրը:
«Դոնեցկում, Տոլստիխի աշխատասենյակում պայթյուն է որոտացել և հրդեհ է բռնկվել: Գիվին այդ պահին աշխատավայրում է եղել»- հաղորդում է աղբյուրը: Չի բացառվում, որ ահաբեկչությունը կարող է կազմակարպված լիներ Կիեւի կողմից՝ կապված իրավիճակի վերջին սրացումների ընթացքում, Դոնեցկի պաշտպանության ժամանակ Տոլստիխի ակտիվ մասնակցության հետ»:
«Նա իր գումարտակի հետ վերջին օրերին պաշտպանում էր Դոնեցկը՝ մասնակցելով Ավդեեւկայի ուղղությամբ բախումներին»-հաղորդում է աղբյուրը»:
ԴԺՀ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ահաբեկչությունը տեղի է ունեցել առավոտյան 6-ի սահմաններում: «Այսօր 06:12 ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է ԴԺՀ հերոս, «Սոմալի» գումարտակի հրամանատար գնդապետ Միխայիլ Տոլստիխը, ով հայտնի էր որպես Գիվի: Սա ուկրաինական ուժայինների կողմից Դոնբասի բնակիչների դեմ սկսված ահաբեկչական պատերազմի շարունակությունն է», լրագրողներին հայտնել է հանրապետության զինվորական գերատեսչության ներկայացուցիչը:
ԴԺՀ դատախազությունում, իրենց հերթին, հայտնեցին, որ ահաբեկչությունը կազմակերպված է եղել ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից:
«Այս ահաբեկչական գործողությունը և Արսենի Պավլովի (Մոտորալայի) ավելի վաղ տեղի ունեցած սպանությունը՝ միեւնույն շղթայի մասերն են»: Ահաբեկչության ետեւում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները, որոնք ջանքեր են գործադրում հանրապետությունում իրավիճակը ապակայունացնելու համար: Անմիջական իրականացնողները դիվերսիոն-հետախուզական խմբավորումներն են»- «Ինտերֆաքսին» հաղորդել է դատախազության ներկայացուցիչը:
Նրա խոսքերով, ԴԺՀ իրավապահները «տաք հետքերով» դուրս են եկել ահաբեկչության ենթադրյալ իրականացնողների վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը