Էրդողանի փեսան դատական հայց է նախապատրաստում Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության դեմ. ԶԼՄ-ներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան, ֆինանսների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքը, պատրաստվում է դատական հայց ներկայացնել Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ Հանրապետական ժողովրդական կուսակցության դեմ նախկինում իր հասցեին արված հայտարարությունների համար, հաղորդում է Ahval-ը:
Ալբայրաքի փաստաբան Իսա Սինան Գյոքթաշը հայտարարել է, որ 500 հազար լիրայի չափով հայցը (71 հազար ԱՄՆ դոլար) պատասխան է Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից նրա պաշտպանյալին ուղղված հայտարարություններին, իսկ գումարը, որը հույս ունեն ստանալ՝ որպես փոխհատուցում, կփոխանցվի անցած շաբաթ Իրաքի հյուսիսում 13 սպանված մարդու ընտանիքներին, որոնց մահվան մեջ Թուրքիայի իշխանությունները մեղադրել են Քրդստանի աշխատավոր կուսակցության անդամներին:
Գյոքթաշը հայտարարել է, որ դատական հայցը կներկայացվի ի պատասխան կուսակցության պնդման, որ Ալբայրաքը սպառել է կենտրոնական բանկի պահուստները, ինչպես նաեւ ի պատասխան նախկին նախարարի գտնվելու վայրը պարզելու արշավի նրա հրաժարականից հետո:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում