Իրանը պատրաստվում է արտադրել 100-տեղանոց ուղեւորատար ինքնաթիռներ
Իրանը պատրաստվում է թողարկել 100-տեղանոց ուղեւորատար ինքնաթիռների շարք եւ օգտագործել ԻրԱն-140 ինքնաթիռը՝ որպես բեռնատար, հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Թուրաջ Դեխգանի Զանգանեն, հաղորդում է Mehr-ը:
«Մենք ընդլայնում ենք երկրում ինքնաթիռների արտադրության ծրագիրը, համաձայն որի՝ IrAn-140 ինքնաթիռը կօգտագործվի՝ որպես բեռանատար ինքնաթիռ: Այն կօգտագործվի զորամասերում»,-ասել է Զանգանեն:
«Բացի այդ, մենք աշխատում ենք 100-տեղանոց ուղեւորատար ինքնաթիռի թողարկման ուղղությամբ»,-հավելել է նա:
IrAn-140-ն ու Ան-140-ը տեղական արտադրության են: Այն հավաքվում է Իրանի ավիացիոն արդյունաբերության լիցենզիայով Իսֆախան ընկերության կողմից:
Վերջին տարիներին Իրանը մեծ հաջողություններ է գրանցել քաղաքացիական ավիացիայի ոլորտում՝ ի հեճուկս պատժամիջոցների, որոնք ուղղված են երկրում ժամանակակից արտասահմանյան տեխնոլոգիաների սահմանափակմանը: Իրանն արդեն ներառված է ռազմական ինքնաթիռներ արտադրող առաջատար պետությունների ցանկում, նշում է տեղեկատվական գործակալությունը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում