Թուրքիայում անցկացվում է հետաքննություն Կարո Փայլանի կուսակցական գործընկերոջ նկատմամբ
Թուրքիայի իշխանությունները սկսել են հետաքննություն Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիրայեթ Դիլան Թասդեմիրի նկատմամբ, որի անդամ է նաեւ ծագումով հայ խորհրդական Կարո Փայլանը:
Reuters-ի հաղորդմամբ՝ հետաքննությունն անցկացվում է Քրդստանի աշխատավոր կուսակցության հետ Թասդեմիրի կապերի կասկածանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա Արդարություն եւ զարգացում իշխող կուսացկությունը մեղադրում են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը Քրդստանի աշխատավոր կուսակցության հետ կապերի մեջ: Սակայն Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը հերքում է այդ մեղադրանքը:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել են այն մասին, որ Թուրքիայի ՆԳՆ-ն ուղղել է միջնորդություն 9 ընդդիմադիր պատգամավորներին, այդ թվում՝ Կարո Փայլանին, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին 2014 թվականին կայացած փողոցային ցույցերի կապակցությամբ մեղադրանքի շրջանակում: Այդ գործընթացի ավարտի դեպքում Փայլանին կարող է սպառնալ դատավարություն:
Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովը գրառում է արդել ֆեյսբուքյան իր էջում #ProtectPaylan հեշթեգով՝ կոչ անելով պաշտպանել հայկական ծագումով թուրք պատգամավոր Կարո Փայլանին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում