Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրաքում պաշտոնապես բացվել է Արմաթ նոր աշխատանոց Ալ-Հիլալը Բրունու Ֆերնանդեշին պաշտոնական առաջարկ կանի 65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում Կանադան Ռուսաստանի հոկեյիստներին մուտքի վիզա չի տրամադրի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Վարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվել Թրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները Հինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմ Հայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն է Նույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել է (տեսանյութ) 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ) Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ)

Իրաքում պաշտոնապես բացվել է Արմաթ նոր աշխատանոցԱլ-Հիլալը Բրունու Ֆերնանդեշին պաշտոնական առաջարկ կանի65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվումԿանադան Ռուսաստանի հոկեյիստներին մուտքի վիզա չի տրամադրի աշխարհի առաջնությանը մասնակցելու համարՎարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներըՀինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմՀայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն էՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել է (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ)Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել էԶելենսկին ակնկալում է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումների վերսկսումըՊատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետՔանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնաԺողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. ՓաշինյանԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՄենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնիԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՍամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկություններ ենՄեր նպատակը ԵՄ թեկնածու պետություն լինելը չէ, լիարժեք անդամ լինելն է. ՓաշինյանՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ)Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՑուցարարները փակել են Փարիզի 5-րդ շրջանի ավտոմայրուղին ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողներիՀայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է Ստրասբուրգ
Թոփ-լուրեր

Ես գալու եմ բոլորիդ հետևից ու դուք հատ առ հատ պատասխան եք տալու՝ երեկվա, այսօրվա ու վաղվա համար. Միքայել Մինասյան

Ես փորձում եմ ամեն ինչում միշտ տեսնել իմաստ, բայց մինչև վերջերս չէի կարողանում հասկանալ, թե ինչու է աստվածային նախախնամությունն իշխանության ղեկին թողել Նիկոլին։ Չէ՞ որ դա դեմ է երկրային ու երկնային բոլոր կանոններին։
Այսօր հասկացա. Նիկոլը մեր վերածննդի հնարավորությունն է, մեր ազգային հիվանդությունն ու պետական ախտը խորքային հասկանալու եզակի ուղին։ Նիկոլը, մնալով իշխանության, լակմուսի թղթի պես ցույց է տալիս, թե ովքեր և որ կառույցներն են մեր ժողովրդի թշնամիներն ու պետությունը ներսից կազմաքանդողները։
Այդ ցանկը գլխավորում է կառույց, որը ստեղծված էր երկիրը պաշտպանելու համար, բայց քանդում է պետությունը ներսից. դա ԱԱԾ-ն է։ Իշխանազավթումից հետո ԱԱԾ-ն հետևողականորեն դարձավ Նիկոլի կամակատարը և «գրպանի շունը»։ Բոլոր մնացած գերատեսչությունները փորձում են պահպանել արժանապատվության փշրանքները։
Իսկ ԱԱԾ-ն զբաղված է խայտառակ հանձնարարություններ կատարելով. օգնում է Նիկոլին Լֆիկից փող պոկել, գաղտնալսում է Նաիրա Զոհրաբյանին, ապահովում է Նիկոլի ընտանիքի անվտանգությունն ու բոլոր կապրիզները, սատանա է բռնում, գազի չեկեր է ստուգում... Մի խոսքով անում է ամեն ինչ, բացի իր առաքելությունից։ Իսկ հիմա, ամբողջ իր գործակալական ցանցը գործի դրած, հպարտությամբ հայտարարում է ֆեյքին հայտնաբերելու և նստացնելու հաջող օպերացիայի մասին։ Այդ ընթացքում նույն ֆեյքը ոչ պակաս հպարտ համառությամբ շարունակում է գրել։
Ու սա այն ժամանակ, երբ Հայաստանը բառի բուն իմաստով կործանվում է, իսկ հայ ժողովուրդը՝ արնաքամ լինում։ ԱԱԾ պետն էլ Մոսկվայում դավաճանում է Հայաստանին ադրբեջանցիների հետ, Նիկոլին՝ ռուսների հետ ու փորձում է իր անձնական հարցերը լուծել ռուսահայ մեծահարուստների հետ։
Այս ֆեյքի պատմության ամենամեծ զավեշտն ու շոկը գիտեք ո՞րն է։
Մեղադրանքի հիմքեր ու անգամ մոտավոր ապացույցներ չեն կարողանում գտնել։ Բոլորից առգրավված բոլոր տեսակի տեխնիկական միջոցներում բառացիորեն ոչինչ չկա։ Ասեմ ավելին՝ իրենց ներկայացրած խեղկատակությունը բավարար հիմք է հենց ԱԱԾ-ում նստած դատարկ գլուխների դեմ քրեական գործ հարուցելու համար, որոնք պատերազմի օրերին զբաղված են եղել ընդդիմադիր գործիչներին գաղտնալսելով։ Եվ անգամ դա են տապալել։ Պատկերացնո՞ւմ եք, այն ճակատակագրական օրերին, երբ Հայաստանն ու Արցախը կենաց ու մահի ճակատամարտ էին տալիս, երբ Շուշիի լինելու չլինելու հարցն է, Հայաստանի ազգային անվտանգության ծառաությունը զբաղված էր գաղտնալսելով ու հետևելով այն մարդկանց, որոնք ծառայում են Հայաստանին։
Երեկ երեկոյան էլ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, որի ԱԱԾ գործակալ լինելը նույնքան հանրահայտ «գաղտնիք» է, որքան Քյարամյանի խճճված ծագումը, հեռախոսով հրահանգավորել է Վահագն Մելիքյանին՝ մեկ այլ դատավոր-ԱԱԾ գործակալի և բղավել նրա վրա։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև Վահագն Մելիքյանին էլ երկու տարի առաջ նկարել էին թմրանյութ օգտագործելիս, որից հետո ԱԱԾ-ն նրան հավաքագրել է ու դարձրել դատավոր-խամաճիկ։ Ու երեկ նրա շեֆը՝ ԱԱԾ բազմափորձ գործակալ Արթուր Մկրտչյանը, հրահանգում էր, որ նա պարտավոր է նստացնել երեք երեխաների հայր, անմեղ մարդու։ Ձերբակալել՝ առանց որևէ փաստի միայն այն պատճառով, որ Աբազյանի կնոջը ինչ-որ մեկն անվանել է անբարոյական։ Ես անշուշտ համաձայն չեմ, որ Աբազյանի կինն այդպիսին է։ Նրա կինը նույնիսկ կարեկցանքի է արժանի, որովհետև մենք գիտենք, թե ինչ կարգի վիժվածք է նրա ամուսինը։
Այս միջադեպի կապակցությամբ ես ուզում եմ խոսել դատավոր-գործակալների մասին ու հայտարարել, ցավոք, կրկնելով ծեծված թեզը. մեզ պետք է լյուստրացիա։ Պարտադիր։ Բայց դրանից ավելի՝ մեզ պետք չէ այսպիսի ԱԱԾ։ Այս տեսքով ու անձնակազմով այս ԱԱԾ-ն պետք է փակվի, որպես թշնամական կառույց, որի համար փաստորեն լրիվ միևնույն է, թե ով է նստած իշխանության ղեկին, ով է հրամանատարը և նույնիսկ որ երկրին են ծառայում։ Ասածս անշուշտ չի վերաբերում բոլորին, բայց լյուստրացիայից և քրեական գործերից հետո պարզ պիտի դառնա, թե ով պիտի մնա ծառայելու Հայաստանին՝ նոր կառույցում։
Այսպիսի անողնաշար, անսկզբունք և ազգակործան կառույց դեռ երբեք չի եղել։ Դեռ երբեք որևէ պետական ինստիտուտ չի եղել այսքան վտանգավոր իր ստրկամտությամբ։ Եվ դեռ երբեք այսքան սպա միանգամից մասնակից չի եղել այսքան հանցագործությունների։ Այդ պատճառով շատերը կնստեն։
Բանտում կհայտնվի անչափահաս երեխաների հորը օրենքի խախտմամբ դատող Վահագն Մելիքյանը։ Բանտը սպասում է Արթուր Մկրտչյանին՝ դատաքննություններին միջամտելու համար։ Բանտում է հայտնվելու ԱԱԾ այսօրվա պետը՝ պետական դավաճանության ու քաղաքական հետապնդումների համար։ Բանտից չեն խուսափելու շատերը՝ անկախ նրանից բարիկադի որ կողմում են նրանք այսօր։ Հանցագործությունը վաղեմություն չի ճանաչում։ ԱԱԾ-ականներից շատերը նստելու են, որովհետև նրանք ԱԱԾ սպա չեն։ Նրանք Նիկոլի ստրկամիտ գործակալներն են ու պետական դավաճաններ։ Եվ քննությունը կպարզի նրանցից ով էր կաշառակեր, ով թուլամորթ կամ պարզապես վիժվածքի կամակատար։
Ես հասկանում եմ, որ այս ամբողջ գործընթացի միակ թիրախը ես եմ։ Սա ուղերձ է գնալ Նիկոլի հետ գործակցության և դուրս գալ խաղից։ Ու քանի որ ինքս չեմ վախենում, պետք է վախենամ ընկերներիս համար։ Բայց սրանք իսկապես ինձ լավ չեն ճանաչում։ Ես գալու եմ բոլորիդ հետևից ու դուք հատ առ հատ պատասխան եք տալու՝ երեկվա, այսօրվա ու վաղվա համար։