Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ Ռեանիմանիան Նամականիշի մարում և գալա-համերգ․ Հայկական ռադիոն նշում է 100-ամյակը Լիլիթ Մուրադյան Լիլիթ Մուրադյան3 Նոյեմբերի, 2026, 21:51 1 րոպե կարդալու Իրաքում պաշտոնապես բացվել է Արմաթ նոր աշխատանոց Ալ-Հիլալը Բրունու Ֆերնանդեշին պաշտոնական առաջարկ կանի 65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում Կանադան Ռուսաստանի հոկեյիստներին մուտքի վիզա չի տրամադրի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Վարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվել Թրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները Հինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմ Հայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն է Նույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել է (տեսանյութ) 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)

Նոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ ՌեանիմանիանՆամականիշի մարում և գալա-համերգ․ Հայկական ռադիոն նշում է 100-ամյակը Լիլիթ Մուրադյան Լիլիթ Մուրադյան3 Նոյեմբերի, 2026, 21:51 1 րոպե կարդալուԻրաքում պաշտոնապես բացվել է Արմաթ նոր աշխատանոցԱլ-Հիլալը Բրունու Ֆերնանդեշին պաշտոնական առաջարկ կանի65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվումԿանադան Ռուսաստանի հոկեյիստներին մուտքի վիզա չի տրամադրի աշխարհի առաջնությանը մասնակցելու համարՎարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներըՀինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմՀայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն էՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել է (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ)Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել էԶելենսկին ակնկալում է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումների վերսկսումըՊատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետՔանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնաԺողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. ՓաշինյանԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՄենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնիԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՍամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկություններ ենՄեր նպատակը ԵՄ թեկնածու պետություն լինելը չէ, լիարժեք անդամ լինելն է. ՓաշինյանՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ)Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՑուցարարները փակել են Փարիզի 5-րդ շրջանի ավտոմայրուղին ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողներիՀայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ

Հայաստանը կլինի անկա՞խ, ռուսական գուբերնիա՞, թուրքական վիլայե՞թ, թե՞ չի լինի ընդհանրապես. Անդրանիկ Թեւանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը «Դարձ ի շրջանս յուր․ Հայաստանը կլինի անկա՞խ, ռուսական գուբերնիա՞, թուրքական վիլայե՞թ, թե՞ չի լինի ընդհանրապես» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Մենք 33 տարի հետ ենք գնացել։ Եկել ենք նույն կետին։ Ավելի ճիշտ՝ այդ կետից էլ ենք հետ գնացել։ Հիմա հենման կետ չկա։

1988–ի փետրվարի 20–ը համարվում է Ղարաբաղյան շարժման մեկնարկի օր։ Շարժման ակտիվում ունեցանք անկախ Հայաստան, Ղարաբաղյան պատերազմի հաղթանակ, Ղարաբաղի դե ֆակտո պետականություն, հզոր բանակ, սեփական ԵՍ։

2020–ի պատերազմի արդյունքում Արցախի պետականությունը կորավ 44–օրյա ստի, կեղծիքի, հիմարության ու դավաճանության քողի տակ։ Նիկոլին հաջողվեց նաև լուրջ հարցականի տակ դնել Հայաստանի պետականությունը։

Մենք այժմ փաստացի բանակ չունենք։ Արցախը գետտոյացվել է։ Հայաստանը GPS–ով հանձնվում է։

Աշխարհի քարտեզի վերաձևման նախաշեմին ՀՀ քաղաքացիներս միջազգային հարթակում ներկայանում ենք կապիտուլյացիայի խորհրդանիշի դեմքով, ինչը մեզ մանրադրամի հեռանկարից զատ այլ բան չի խոստանում։ Սա դատավճիռ է։

Հայաստանը դեռ մնում է աշխարհի քաղաքական քարտեզի վրա բացառապես ռուսական գործոնի պատճառով։ Բայց այդպես երկար չի կարող շարունակվել։ Մեզ լավագույն դեպքում ամիսներ է մնացել։ Հետո արդեն անդառնալի բաներ են լինելու։ Արդեն լինում են։ Ի վերջո մենք կա՛մ վաճառքի առարկա կդառնանք, կա՛մ մեզ պարզապես կգրավեն։

Սրանց մնալն իշխանության ղեկին նշանակում է Հայաստանը տանել դեպի վիլայեթացում։ Իսկ լավագույն դեպքում՝ դեպի ռուսական գուբերնիա ու դա դեռ մեծ հարցական է՝ կուզենա՞ կամ կկարողանա՞ Մոսկվան այդ բեռի տակ մտնել։

Մեզ էլ, Ռուսաստանին էլ, Իրանին էլ պետք է անկախ Հայաստան, որը ոչ թե բեռ կլինի իր դաշնակիցների ու հատկապես ՌԴ–ի համար, այլ արժանապատիվ ու մեջքն ուղղած սուբյեկտ։

1988–ին սկսած շարժմամբ մենք հասանք պատմական արդյունքների, իսկ 2020–ին կորցրինք գրեթե ամեն ինչ։

Ընդդիմությունից շատերն են դժգոհ։ Գոհ լինելու քիչ պատճառներ կան։ Հատկապես երբ մեր 30 տարվա քաղաքական վերնախավը, եզակի բացառություններով, փտած է։ Այդ փտածությունն ու անարդարությունն էր պատճառը, որ ժողովրդին ոտքի հանեց, և որից օգտվեցին մեր երկրի թշնամիները՝ իշխանության բերելով անհայրենիք դուրսպրծուկին։ Մարդիկ ի՞նչ աստիճանի պետք է զզված լինեին քաղաքական վերնախավից, հիասթափված՝ սեփական պետությունից ու հոգնած՝ անարդարությունից, որ օգնեին իշխանության գալ պատահական մեկին․․․

Այնպես որ, այսօրվա համար նաև այդ քաղաքական վերնախավն է մեղավոր։ Նիկոլն այդ աղբանոցից ծնվեց և պետք չէ դեմագոգիայով զբաղվել, մանավանդ երբ ֆալշն ակնհայտ է։

Բայց այս ամենով հանդերձ մենք չենք կարող Հայաստանն ու մեր երկրի իշխանությունը հանձնել թուրքին։ Նիկոլինը Ալիևին ու Էրդողանին սպասարկող իշխանություն է։ Այնպես որ, ընտրությունը մեծ չէ։

Ամեն մեկս իր կռիվը պետք է տա՝ պետության, իր, իր ընտանիքի, իր հարազատների, իր ընկերների համար։

Այն հասարակական–քաղաքական ձևաչափը, որը Նիկոլի դեմ պայքար է մղում այս պահին՝ ամենակոնսոլիդացիոնն է։ Ուրիշ դեռ չկա։ Ինքներդ եք համոզվել։ Եթե այդ ձևաչափն էլ չլիներ, ապա մենք տիեզերական մասշտաբների հասնող խայտառակության ականատեսը կլինեինք։ Քանզի զանգվածային բողոքներ չէին լինի ու կստացվեր, որ կապիտուլյացիայի ենթարկված հայերը զրո ցավ են ապրել։ Աշխարհը կթքեր մեր երեսին ու եթե Նիկոլին չվռնդենք, ապա Հայաստանի վրա այլ ձևով կթքեն։ Ուստի՝ առայժմ Հայրենիքի փրկության շարժման ձևաչափով պետք է կռիվ տալ։ Չի ստացվի, այլ ձևաչափ կմտածենք։ Բայց պետք է ամեն ինչ անել, որ ստացվի։ Հատկապես, որ վերը նշված ձևաչափի մաս կազմող բոլոր կուսակցություններում ու հասարական կազմակերպություններում կան առողջ, կարող և հայրենասեր անհատներ, որոնք այսպես թե այնպես, այս կամ այն ձևաչափով հասնելու են քաղաքական դրական փոփոխությունների ու ներդնեն իրենց ջանքերը մեր պետության համար։

Բոլորս դեպի Ազատության հրապարակ։ Փետրվարի 20, ժամը 15։00։

Հանուն Հայաստանի ու Արցախի»։