Վրաստանի իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Իրակլի Ղարիբաշվիլու թեկնածությունը
Իրակլի Ղարիբաշվիլին կդառնա Վրաստանի նոր վարչապետը: «Վրացական երազանք» իշխող կուսակցության քաղխորհրդի նիստից հետո ճեպազրույցում նրա թեկնածության մասին հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:
Ներկայումս Իրակլի Ղարիբաշվիլին զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը: Խորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում նա իր քաղաքական կարիերայի ընթացքում երկրորդ անգամ կդառնա Վրաստանի վարչապետը:
Իշխող կուսակցությունը ստիպված էր նոր վարչապետի թեկնածություն ընտրել այն բանից հետո, երբ այսօր անսպասելիորեն հրաժարական էր ներկայացրել Գեորգի Գախարիան: Նա իր որոշման մասին հայտարարել էր հատուկ ճեպազրույցի ժամանակ՝ ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի պատրաստվող կալանավորման շուրջ առաջացած լարված իրավիճակի ֆոնին: Գախարիան շեշտել էր, որ հրաժարականի պատճառը իշխող կուսակցությունում տարաձայնություններն են՝ կապված Նիկա Մելիայի նկատմամբ խափանման միջոց կալանքի վերաբերյալ դատարանի որոշման կատարման հետ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում