Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը Սառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է Իրանին Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ) Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ) Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվել Էբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետում Երկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ) ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցում
Հարեվաններ

Գախարիայի հրաժարականը պետք է դիտարկել իշխող կուսակցությունում տարբեր խմբերի միջեւ պայքարով. Վրացագետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականը կարող է կապված լինել նաեւ իշխող կուսակցությունում տարբեր տեսակետներ ունենալու հարցով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը։

«Իմ կարծիքով Գախարիան էֆեկտիվ մենեջեր էր, ով կարողացավ կորոնավիրուսի ռիսկերը մինիմալիզացնել, արտաքին պարտքի հաշվին սուբսիդավորումներ արեցին, աջակցեցին բնակիչներին ու բիզնեսին։ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի կողմից դեկտեմբերին անցկացված եւ հունվարին հրապարակված հարցումների համաձայն՝ Գախարիայի ռեյտինգը համեմատ նոյեմբերի հարցումների, բարձրացել էր, այսինքն՝ հենց Գախարիայի հաշվին իշխող ուժի նկատմամբ աջակցություն կար։ «Վրացական երազանքը» ընտրություններին 150 պատգամավորական մանդատից ստացավ 90–ը եւ պահպանեց պառլամենտական մեծամասնությունը։ Այս պարագայում հրաժարականի ավելի խորը պատճառ կա, որը կապված է Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականությունից եւ իր կողմից ստեղծված կուսակցությունից դուրս գալու հետ։ Քանի որ ի սկզբանե, երբ ստեղծվում էր այդ քաղաքական ուժը, տարբեր խմբերի ներկայացուցիչներ էին ընդգրկվում մեջը, եւ առ այսօր իշխող թիմում ձեւավորված են տարբեր ուժային կենտրոններ, որոնցից մեկը Գախարիան էր՝ իր նեղ թիմի հետ, կա Կալաձեի ուժային թիմը եւ այլ թիմեր։ Հիմա այս հրաժարականը պետք է դիտարկենք այդ տարբեր խմբերի միջեւ պայքարով, քանի որ Գախարին իր հրաժարականի տեքստում հայտարարեց, որ հրաժարական է տալիս, որովհետեւ տարաձայնություններ կան իր եւ թիմի միջեւ, որոնց պատճառով կար ստեղծված իրավիճակ, երբ ինքն ավելի մեղմ մեթոդի կողմնակիցն էր, իսկ թիմի հիմնական մասը ավելի կոշտ։ Իմ կարծիքով ինքը ճիշտ որոշում կայացրեց»,– ասաց վրացագետը՝ չբացառելով, որ Գիորգի Գախարիան նաեւ հեռանա կուսակցությունից։


«Հնարավորություն կա, որ ապագայում ինքը կամ կհիմնի նոր քաղաքական ուժ, կամ ինչ–որ մի նոր քաղաքական ուժի կմիանա՝ կապիտալիզացնելու իր վարկանիշը։ Ստացվում է, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի գործը կատալիզատոր եղավ եւ ցույց տվեց, որ Գախարիան ավելի մեղմ մոտեցման կողմնակից է, իսկ իշխող թիմի մեծամասնությունը՝ կոշտ, եւ այս ամենի արդյունքում ունենք այս իրավիճակը»,– ասաց վրացագետը։

Նշենք, որ Գիորգի Գախարիան իր հրաժարականի ելույթում հայտարարել է, որ հրաժարականի պատճառ է դարձել նաեւ իշխող կուսակցության հետ տարաձայնությունները Նիկա Մելիային կալանավորելու մասին դատարանի որոշման կատարման շուրջ: Հիշեցնենք՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Նիկա Մելիան մեղադրվում է խմբակային բռնություն կազմակերպելու եւ մասնակցելու մեջ։

Գիորգի Գախարիայի հրաժարականից հետո էլ, Վրաստանում շարունակվում է ներքաղաքական ճգնաժամը։ Ըստ Ջոնի Մելիքյանի՝ ընդդիմությունը հավաքվել է Նիկա Մելիայի կողքին եւ հայտարարում է, որ թույլ չեն տալու ձերբակալել, չնայած, որ դատարանը կալանավորելու որոշում է կայացրել։

«Հիմա ներքաղաքական ճգնաժամը խորանում է։ Ոստիկանությունը որոշում է կայացրել, որ դատարանի որոշումը իրականացնելու հարցը հետաձգելու են, միգուցե սպասեն նոր վարչապետի նշանակվելուց հետո»,– ասաց վրացագետը՝ հավելելով, որ Վրաստանում շրջանառվում է վարչապետի թեկնածուի մի քանի անուն՝ Արդարադատության նախկին նախարար Թեա Ծուլուկիանի, առաջին փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլի եւ «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձե:

«Թեեւ Գախարիան հայտարարեց, որ իր հրաժարականը կօգնի նվազեցնել բեւեռացումը երկրում, այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ այն որեւէ լուծում կտա, քանի որ ընդդիմությունն այսօր ուրախանում է նրա հրաժարականով, չհասկանալով, որ գուցե հաջորդ վարչապետը ավելի կոշտ քայլեր ձեռնարկի եւ եթե ընդդիմությունը չգնա զիջումների եւ իրենց ապակառուցողական մոտեցմամբ շարունակեն աշխատել, ներքաղաքական ճգնաժամը ավելի խորանա Վրաստանում»,– նկատեց վրացագետը։

Ըստ Ջոնի Մելիքյանի՝ վաղը տեղի կունենա «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստը, որտեղ կառաջադրվի վարչապետի թեկնածու, այնուհետեւ երկու շաբաթվա ընթացքում պառլամենտը պետք է հաստատի նրա թեկնածությունը, որից հետո կրկին երկու շաբաթվա ընթացքում վարչապետը պետք է ներկայացնի Կառավարությանը, բայց եթե պառլամենտը չհաստատի վարչապետին ու Կառավարությանը, ապա նախագահը լիազորություն ունի արձակել խորհրդարանը, եւ նոր ընտրություններ նշանակել։