Ֆրանսիան իսլամիզմի ճնշմանն ուղղված օրինագիծ է ընդունել
Ֆրանսիացի օրենսդիրները հաստատել են օրինագիծ, որի շրջանակներում կուժեղացվի մզկիթների, դպրոցների և մարզական ակումբների վերահսկողությունը՝ Ֆրանսիան արմատական իսլամիստներից պաշտպանելու և ֆրանսիական արժեքները ապհպանելու նպատակով, հաղորդում է Ahval–ը:
Օրինագիծը, որն ընդունվել է 347 կողմ և 151 դեմ ձայների հարաբերակցությամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից վաղուց պահանջվող օրենսդրության ընդունման համար առաջին վճռական արգելքն է։
Նշվում է, որ Ֆրանսիայում գնալով ուժեղանում է թուրքական ազդեցությունը։ Փորձագետները մատնանշում են երկու թուրքամետ ինստիտուտներ՝ Կրոնական գործերի թուրք-իսլամական միությունը, որը կոչվում է նաև «Դիթիբ» և հանդիսանում է Թուրքիայի կրոնական գործերի նախարարության մասնաճյուղ՝ ուղղակիորեն զեկույցներ է ներկայացնում Անկարային, և «Միլլի Գորուս» կազմակերպությունը, որը մոտ է կանգնած «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանը: 2017 թվականին «Դիթիբ»–ի առաջնորդ Ահմեդ Օգրասը դարձել է Իսլամական հավատքի ֆրանսիական խորհրդի (CFCM) առաջին թուրք նախագահը: Ըստ մի շարք փորձագետների, այդ ազդեցությունների միջոցով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է կապ հաստատել իր սփյուռքի հետ։
Անցյալ տարի Ֆրանսիայի և Թուրքիայի միջև լարվածություն էր առաջացել մի շարք հարցերի շուրջ, որոնցից մեկն Էրդողանը բնորոշել է որպես «ֆրանսիական իսլամաֆոբիա»: Թուրքիայի նախագահը իսլամական աշխարհին կոչ էր արել բոյկոտել ֆրանսիական բոլոր ապրանքները:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում