«Հայրենիքը նախ պաշտպանում է լեզուն, հետո նոր` բանակը». Էրդողանը ցանկանում է թուրքերենը համաշխարհային լեզու դարձնել
Թուրքերենը պետք է միջազգային հաղորդակցության լեզուներից մեկը դառնա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ 13–րդ դարի թուրք գրող Յունուս Էմրեին մահվան 700-րդ տարելիցին նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառման բացման արարողության ընթացքում։ Այս մասին հայտնում է minval.az–ը։
«Յունուս Էմրեի մահվան 700-րդ տարելիցի կապակցությամբ մենք սկսում ենք արշավ, որը կոչվում է «Թուրքերենը` համաշխարհային լեզու», - ասել է Էրդողանը։
Նրա խոսքով, արշավը կիրականացվի 2021 թվականի ընթացքում կայանալիք 224 միջոցառումների միջոցով, որին կմասնակցեն 18 նախարարություններ և գերատեսչություններ, ինչպես նաև հասարակական կազմակերպություններ:
Իր խոսքում Էրդողանը շեշտել է՝ թուրքերենը պաշտպանելու, պահպանելու և զարգացնելու անհրաժեշտությունը, քանի որ օտար լեզուների նկատմամբ հետաքրքրության աճն սպառնում է թուրքերենին։
Նա նշել է․ «Հայրենիքը նախ պաշտպանում է լեզուն, հետո նոր բանակը: Այդ պատճառով մենք պետք է պահպանենք մեր թուրքերենը: Քանի դեռ մեր լեզուն կորցնում է իր ազդեցությունը, մենք չենք կարող մեր քաղաքակրթական և մշակութային սահմանների սահմանափակումը կանխել քարտեզի վրա սովորական փոփոխություններ անելով», - շեշտել է Էրդողանը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում