Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Հոկտեմբերի 2-ին Արցախում բոլորի մոտ այն տրամադրությունն էր, որ պատերազմը պարտվելու ենք և պարտվում ենք. Էդմոն Մարուքյան

Երբ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ բոլորս պետք է գնանք պատերազմ, մենք այդ ժամանակ ասացինք՝ մեզ էլ զենք տվեք, գնանք միանանք: Մեզ ասվել է՝ ամեն ինչ արեք, հետ գնացեք Հայաստան հիմա, քաղաքական դիվանագիտական միջոցներ ձեռնարկեք, որ պատերազմը կանգնեցվի, խնդիրն այնտեղ է, ամեն ինչ արեք, որ պատերազմը կանգնեցնեք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ նման կոչեր էին անում Արցախի նախագահի խորհրդականները, զինվորականները: «Հոկտեմբերի 2-ին բոլորն ասում էին, որ այս պատերազմը պետք է արագ կանգնեցնել: Այդ պատերազմը հաղթելու հետ կապված այնտեղ որևէ խոսակցություն չկար: Բոլորն այնտեղ այս տրամադրության տակ էին, որ պատերազմը պարտվելու ենք և պարտվում ենք, բայց մինչ դա Շուշիի վրա ոչ մի ռմբակոծություն չէր եղել»,– ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց՝ ինչ ուղերձ, որ նրանց Արցախից տվել են, նրանք այստեղ իրացրել են: Հարցին՝ եթե նման ուղերձներ են եղել, ապա ինչու Նիկոլ Փաշինյանն այդ ճանապարհով չի գնացել, պատգամավորը նշեց, որ այդ մասով քննարկում է եղել և հոկտեմբերի 11-ի խորհրդի նիստում ասել են, որ պետք է զանգել ՌԴ նախագահին և պետք է, անպայման, պատերազմը կանգնեցնել:

«Մեզ ասվել է՝ եթե զանգենք ՌԴ նախագահին պատերազմը կանգնեցնելու այդ առաջարկով, նա ասելու է, որ այն, ինչը Ալիևն ուզում է պատերազմով վերցնել, պետք է դուք խաղաղ տաք, այսինքն՝ Լավրովի 5+2 պլանով: Պարոն վարչապետին հարցրել ենք՝ եթե սա չէ Ձեր պլանը, ապա որն է, նա պատասխանել է՝ սա Սարդարապատ է, պետք է բոլորս գնանք, կռվենք»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ այստեղից հարցեր են առաջանում, թե օրինակ ինչու են եղել մարդիկ, որոնք զինվորագրվել են, ծանուցագիրը ստացել են, սակայն ասել են՝ գնացեք, կկանչենք ու մինչև հիմա չեն կանչել, ըստ նրա, սա տարօրինակ մոտեցում է: Մարուքյանն այս բոլոր հարցերի, ինչպես նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջ բերված հարցերի պատասխանը շարունակում է տեսնել փաստահավաք քննիչ հանձնաժողով ստեղծելու մեջ:

Պատգամավորը չհամաձայնեց ՀՀ երրորդ նախագահի այն դիրքորոշման հետ, որ Ապրիլյան պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողի ստեղծում վիրավորական է: ԼՀԿ ղեկավարի պնդմամբ՝ պետք է քննվեն հարցերը, որպեսզի հերքվեն նաև մամուլում տարածված կեղծ լուրերը: «Այն էլ է քննվել, սա էլ եմ պնդում, որ պետք է քննվի»:

ԼՀԿ ղեկավարը նշեց, որ և՛ Սերժ Սարգսյանի և՛ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները ևս պետք է քննության առարկա դարձնել, քանի որ անցյալը պրպտելը ոչինչ չի տալու: «Տալու համար էիք բանակցում՝ տայիք, վերցնելու համար էինք բանակցում՝ վերցնեիք, թող անեին, թող լուծեին, հիմա եկել հասել ենք այս օրվան, և ես ուզում եմ, որ մենք այս օրը քննենք, դասեր քաղենք ու առաջ գնանք, ես չեմ ուզում, որ հետ գնանք, իմ ասածը սա է»:

Անդրադառնալով Արցախի խորհրդարանում մշակված նախագծին, ըստ որի, ռուսերենը նույնպես պետք է դառնա Արցախի պաշտոնական լեզու՝ պատգամավորը նշեց, որ նորմալ է նայում հարցին, քանի որ կա երկու տարբերակ՝ կա՛մ Արցախում պաշտոնական լեզուն դառնում է ադրբեջաներենը, և հայերեն չի լինում ընդհանրապես, կա՛մ հայերենի հետ լինում է նաև ռուսերենը: Ըստ նրա՝ ռուսական կողմը մեր խաղաղությունը, անվտանգությունն է ապահովում և ռուսերենի նման կարգավիճակ չտալն արդար չէ։ Էդմոն Մարուքյանը նաև շեշտեց, որ ինքնիշխան պետություն լինելը լեզուների կարգավիճակով չի պայմանավորված: