Սերժ Սարգսյանի հարցազրույցում ամենակարեւորը ԼՂ հարցն էր. բաներ կային, որ ես էլ չէի իմանում, իմացա. Վազգեն Մանուկյան
Սերժ Սարգսյանի հարցազրույցում ինձ համար ամենակարեւոր հատվածը ղարաբաղյան հարցի բանակցություններին էին. ինչ-որ բաներ կար, որ ես էլ չէի իմանում, իմացա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ մենք առաջ էինք գնում, բայց բոլորս էլ հասկանում էինք, որ ուզում ենք Արցախն ունենա անկախություն եւ ինչ-որ ճանապարհով միացված լինի Հայաստանին: Բանակցություններում հենց այդ հարցն էր: Ամենաբարդ հարցը հենց անկախությունն է, որովհետեւ Ադրբեջանը ոչ մի կերպ դրան չէր համաձայնվում:
Դրա համար արդեն Կազանում հարցը դրվում էր, որ անորոշ ժամանակով հետաձգել: Այսինքն Քելբաջարը, Լաչինն ու Ղարաբաղի կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգել: Այդ ճանապարհին լուծումներ կային, ափսոս, որ այդ ճանապարհով չգնացինք, այլ քարուքանդ արեցինք ամբողջ բանակցային գործընթացը»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է բանակցային գործընթացում փոփոխություն, եթե դուք գաք իշխանության, Վազգեն Մանուկյանը դրական պատասխան տվեց. «Կարծում եմ՝ այո: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը երեք հզոր պետությունների ներկայացուցիչներով եւ համաշխարհային կարծիքով բաղկացած էր երկու հարցից. Մեկը Ադրբեջանի տարածքների վերադարձն էր, մյուսը ինքնորոշման հարցն էր: Երբ Ադրբեջանը պատերազմում պարտվեց, ինքը չըկճվեց, շարունակեց բանակցությունները, իսկ վերջում պատերազմով լուծեց այդ հարցը: Բայց հարցը դեռ չի լուծված, միջազգային հանրությունը համարում է, որ Արցախի ինքնորոշման հարցը գոյություն ունի: Պատահական չէ, որ նույնիսկ նոյեմբերի 9-ի փձաստաղթղի մեջ նշվում է, որ Արցախը ինչ-որ ճանապարհով միանում է Հայաստանի հետ: Դա նշանակում է հարցի լուծումը առջեւում է: Հիմա Հայաստանն ու Արցախը նորից պետք է դնեն Արցախի անկախության հարցը: Թե որքանով միջազգային կառույցները հակված կլինեն գնալ այդ ճանապարհով, երկու բանից է կախված, մեկը, թե Հայաստանն ինչ հզորություն ունի, երկրորդը, գեոպոլիտիկ հարաբերություններն են այս տարածաշրջանում: Հստակ է, որ ինչ իշխանություն էլ ձեւավորվի, պետք է ամրապնդի ՀՀ սահմանները, եւ բարձրացնի Արցախի հարցը եռանախագահների մոտ: Ես կարծում եմ՝ դա հեռանկար ունի:

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են