Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Թոփ-լուրեր

Մենք մեծ պարտք ունենք զինվորի առաջ. Հայկուհի Մինասյան

«Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել կոչով՝ կառավարական ամառանոցները վերածել ժամանակակից բժշկական կենտրոնների, որտեղ վերականգնողական փուլը կանցնեն մեր վիրավոր զինծառայողները:

Զրուցել ենք «Աջակցություն վիրավոր զինվորներին» հասարակական կազմակերպության ղեկավար Հայկուհի Մինասյանի հետ։

Դուք քաջատեղյակ եք խնդրին, ինչպե՞ս եք վերաբերվում Գեղամ Նազարյանի նախաձեռնությանը:

Զինվորն արժանի է լավագույնին։ Ես միանում եմ նախաձեռնությանը եւ գտնում, որ վիրավոր զինվորներից ավելի արժանավոր մարդիկ չկան մեր երկրում նման առանձնատներից, նման պուրակներից եւ կանաչապատ տարածքներից օգտվելու համար: Իհարկե, դա պետք է լինի տղաների համար։ Այլ հարց է, եթե մենք ունենայինք առաջինը տղաների համար ամենալավը, հետո ասեինք՝ թող մեր երկրի ղեկավարներն ամենալավ պայմաններից օգտվեն, բայց առաջնահերթությունը լավ պայմանների պետք է տրվի զինվորներին։ Այնտեղ կարող են տարբեր ծրագրեր իրականացվել սոցիալական ռեաբիլիտացիայի ու՝ ոչ միայն։ Մեր «Զինվորի տունը» հենց այդ սկզբունքով է կառուցվել։ Երբ հարցնում են՝ ինչո՞ւ եք այսքան գումար ծախսել այս կամ այն բանի համար, ասում ենք՝ եթե մեր երկրում նախագահի կամ վարչապետի նստավայրերն այսպիսինն են, ապա այս տղաները, որոնք ազգի լավագույն սերուցքն են, իրենք ամենալավ պայմանները պետք է ունենան մեր երկրում։

Դուք երկար ժամանակ է զբաղվում եք վիրավոր զինվորների խնդիրներով եւ ավելի մոտ եք կանգնած հաշմանդամություն ունեցող զինվորների խնդիրներին: Այս պահին ամենաէական խնդիրը ո՞րն է։ 

Ես զբաղվում եմ վիրավոր զինվորների եւ զինհաշմանդամների խնդիրներով եւ կարող եմ ասել, որ օր առաջ պետք է լուծվի ժամանակակից վերականգնողական կենտրոն-հոսպիտալի ստեղծումը: Մեր կազմակերպությունը ցանկություն ունի ստեղծել վետերանների հոսպիտալ, որտեղ կունենանք բոլոր ծառայությունները մեկ վայրում։ Այսօր տղաները ստիպված են լինում հետազոտությունների համար մի տեղ գնալ, ուղեգրի համար մեկ ալ տեղ: Քաշքշուկներն ազդում են նրանց առանց այն էլ զգայուն նյարդային համարկարգի վրա, դա պրոֆեսիոնալ մոտեցում չէ։ Մենք պետք է փորձենք բժշկական ծառայությունների գոնե 60-70 տոկոսը մեկ վայրում իրականացնել, որը հարմար կլինի նաեւ հաշմանդամություն ունեցողներին, եւ մեր առաջիկա ամենամեծ խնդիրը վետերանների հոսպիտալի ստեղծումն է։ Սա առողջապահական մեծ խնդիրներ կլուծի հետագայի համար։ Այնպես որ, այն ինչ առաջարկում է «Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնությունը, մեզ մոտ այդ միտքը վաղուց արդեն ձեւավորվել էր: Այնպես որ, մենք միանում ենք նախաձեռնությանը:

Շատ բարերարներ ու անհատներ ուզում են օգնել զինվորներին ու նրանց ընտանիքներին, բայց չգիտեն ինչպես, վստահությունը կորցրել են պետական մարմինների նկատմամբ։

Այո, շատ բարերարներ ուզում են զինվորներին անհատապես օգնել, գումար տրամադրել, քանի որ վստահություն չունեն կառավարության հանդեպ: Մարդիկ հիասթափաված են։ Պետք է այդ բարերարներին էլ ուղղորդող լինի, որովհետեւ ամեն մեկն ինչ մտքով անցնում է, որոշում է որ զինվորի համար պետք է անի։ Էստեղ կարող ենք նաեւ վնասել, որովհետեւ երիտասարդ տղան, որը կարող է ենթադրենք աշխատել, մտածել իր ապագայի մասին, սովորում է, որ ինչ-որ բարերարներ իրեն պետք է ամսական գումար տան, եւ այդ գումարով ինքը պետք է ապրի։ Կազմակերպելը պետության գործն է։ Նաեւ պետք է օրենքները խստացվեն: Մանրամասնեմ, բացատրեմ ինչի մասին եմ ասում: Հաճախ համացանցում տեսնում ենք պատերազմում հաշմանդամ դարձած, այրվածքներ ստացած տղաների լուսանկարները: Դրանք տեղադրում են առանց տղաների համաձայնության: պետք է խիստ պատիժ սահմանվի դրա համար: Մնում է վիրահատությունները լուսանկարեն, տեսանկարահանեն եւ տարածեն համացանցում: Սա անթույլատրելի է, եւ պետությունը պետք է այս ամենը կանխի։ Այսօր ոչինչ համակարգված չի աշխատում, որեւէ ոլորտ համակարգված չի աշխատում։ Այս պահին ամենաէական խնդիրը օրենսդարկան բարեփոխումներն են եւ զինհաշմանդամների առողջապահական փաթեթի բարելավումը։ Օրենսդրական դաշտում լուրջ բացթողումներ կան, որոնք պետք է վերանայվեն, որովհետեւ այն տղաները որոնք վիրավորում են ստացել, բայց հաշմանդամություն ունեցող չեն ճանաչվել, ունեն առողջապահական փաթեթից օգտվելու խնդիր, եւ եթե հնարավոր լինի այդ խնդիրները լուծել առաջիկայի համար հրաշալի կլինի։

«Ճշմարտություն սերունդների համար»