Կա պետական դավաճանության հիմնավոր կասկած (տեսանյութ)
Բոլոր դեպքերում, երբ իրավասու մարմինն իր պարտականությունները լրիվ չի կատարում, մի մեծ տակառ է ստեղծել և բոլոր գործերը գցում է այդ մեծ տակառի մեջ, մենք այստեղ իհարկե, գործը հետաձգելու, ձախողելու միտում ենք տեսնում: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նրան, որ մի խումբ իրավաբանների կողմից գլխավոր դատախազությանն ուղղված պետական դավաճանության մասին հաղորդումը կցել են Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործին, ոչ թե առանձին գործ են հարուցել:
«Հիմա մենք մեր այս գործողություններով փորձում ենք փաստի առաջ կանգնեցնել նաև դատախազությանն ու ՀՔԾ-ին: Մենք չենք ասում՝ պարտադիր եղել է դավաճանություն: Մենք ասում ենք՝ մենք այսպիսի կասկած ունենք, հարուցեք, ստուգեք: Իրենք հենց դավաճանության հոդվածով պետք է գործը հարուցեին: Սա առաջին հերթին իշխանությանն է պետք: Եթե իրենք իրոք դավաճանության հետ կապ չունեն և մեր այս ձախողումն իրենց փնթիության արդյունքն էր, ապա իրենք պետք է շահագրգռված լինեն, որ հարուցվի, ստուգվի: Հակառակ դեպքում ավելի են խորանում մեր կասկածները. Մտծում ենք, որ վախենալու բան ունեն»,-ասաց ՓՊ նախագահը:
Մանրամասն՝ տեսանյութում։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար