Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին

Օգնել հային՝ դառնալ քաղաքացի

Պատերազմից հետո Հայաստանում տեղի են ունենում հարսանիքներ։ Մի դեպքում՝ ընդգծված զուսպ, համեստ՝ եկեղեցի, փոքր հավաք կամ անգամ առանց դրա։ Այլ դեպքերում, ընդ որում՝ դեկտեմբերից սկսած, հայտնի հարսանեկան սրահները լեփլեցուն են, բարձր տոնական երաժշտությունը չի դադարում ողջ երեկո, արտերկրից բերվող կատարողներներով, շոու-ծրագրերով և այլն։ Այնպես, ինչպես միշտ եղել է։ Մի դեպքում մարդիկ ներքին զսպվածությամբ երջանկություն են մաղթում նորապսակներին, մյուս դեպքում հայտնի հարսանեկան երգացանկն է և ինքնամոռաց դոփյունը։

Մարդիկ տարբեր են՝ իրենց կրթվածությամբ, իրենց արժեքներով, դաստիարակությամբ, աշխարհընկալմամբ։ Այդպես է ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում։ Բայց եկեք ընդունենք, որ թարմ Եռաբլուրի փուլում աղմկոտ հարսանիքն առնվազն տգեղ է։ Հնարավոր չէ, որ նույն օրում Ջաբրայիլից մինչև Կուբաթլու գտնվեն անճանաչելի դարձած 18-20 տարեկան մեր տղերքի մարմինները, իսկ Երևանի հարսանիքային ռեստորաններում տեղ ու դադար չլինի։ Այստեղ մեծ աննորմալություն կա։ Ի՞նչ անել։ Էլի կան ցավոտ հարցեր, որոնց շուրջ, որոնց մասին բնակչության հետ պետք է խոսել։ Եթե չենք խոսում, մենք չենք դառնում հասարակություն, մենք կմնանք վայրի բնակչություն։
Չորս ինստիտուտ պարտավոր էր հայ ժողովրդի հետ խոսել այս և այլ ցավոտ թեմաների մասին.

1. Իշխանությունը
2. Ընդդիմությունը
3. Եկեղեցին
4. Հանրային հեղինակությունները

Մաշտոցի պողոտայում խորոված անող, ափեղ-ցփեղ կիսահարբած լայվեր մտնող և մի սերունդ զոհելուց հետո հրաժարական չտվող իշխանությունից լուրջ չէ նման նուրբ և զգայուն թեմաներով ակնկալիք ունենալ։

Ընդդիմությունն, ինչպես շատ այլ հարցերում, այստեղ նույնպես չի գիտակցում մարդկանց հետ պարզ լեզվով խոսելու կարևորությունը։ Ընդդիմության ձախողումների հիմնական պատճառներից մեկը հենց դա է՝ այն չի դառնում «մարդկային դեմքով» ընդդիմություն։ 21-րդ դարում հարթակը և ընդհանրապես հանրային քաղաքականությունը միայն «գեոպոլիտիկայի» մասին դատողություններ անելու համար չէ։ Պետք է խոսել հասարակության հետ, այդ թվում՝ ընթացիկ ցավոտ և նուրբ հարցերի շուրջ։ Դա ընդդիմության հիմնական առաքելություններից մեկն է։

Եկեղեցին վերջին ամիսներին մեր պետության և ժողովրդի կյանքում ունեցել է և ունի շատ կարևոր դերակատարում։ Բազմաթիվ հոգևորականների աշխատանքն աննկարագրելի է։ Եվ կարծում եմ՝ եկեղեցին, որն այսօր գտվում է իր պատմական զարթոնքի փուլում, կանի նաև հաջորդ քայլը և նման բարդ թեմաների մասին կսկսի բաց խոսել ժողովրդի հետ։ Այս պահին հիմնական սպասելիքը, թերևս, միայն եկեղեցուց է։

Հանրային հեղինակությունների ինստիտուտը, ցավոք, մեզ մոտ խափանված է շատ վաղուց, այն այսօր չի գործում։ Դժվար է հայկական իրականության մեջ գտնել մեկին կամ մի քանիսին, ում խոսքը հանրային լայն շերտերի համար անառարկելի հեղինակություն և արժեք կլինի։

Հայը՝ գրված և չգրված օրենքների արանքում

Շատ բաներ օրենքով հնարավոր չէ արգելել կամ խրախուսել։
Կասեն՝ բիզնես է։ Շատ լավ, բայց կան չգրված օրենքներ, որոնք ժողովուրդ և պետություն դառնալու համար շատ կարևոր են։
Սա շատ խորքային թեմա է։ Արագ կարող է գալ մի վիճակ, երբ զոհ, ծանր վիրավոր, անհետ կորած կամ գերի ունեցող ընտանիքները դա կհամարեն միայն իրենց կորուստը. այդպես կզգան։ Պետության և հասարակության ամբողջականությունը նաև ընդհանուր էմոցիոնալ դաշտի մեջ է։

Կենսունակ հասարակություն և կենսունակ պետություն դառնում են ընդհանուր արժեքների հիման վրա, որոնք անպայման պետք է սերմանել, մատուցել։ Բնակչությունը հասարակության վերափոխվում է միայն վերնախավի օգնությամբ։
Այդպես են դառնում ամբողջական հասարակություն։Հակառակ դեպքում մեզ հաղթելու համար այլևս անգամ բայրաքթարներ պետք չեն լինի։

Այլանդակության համակարգը

Պատերազմից ընդամենը շաբաթներ հետո, աճող Եռաբլուրի, 5 հազար զոհի, 12 հազար վիրավորի, ամեն օր հայտնաբերվող անճանաչելի մարմինների, անհետ կորածների, գերիների, կորցրած Շուշիի, Դադիվանքի, Հադրութի պարագայում մեծ, ճոխ, աղմկոտ, թանկ հարսանիքն այլանդակություն է։ Չհասկանալ սա՝ նշանակում է շատ կարևոր բաներ չհասկանալ։ Իսկ այլանդակության համակարգը կազմված է բազմաթիվ դերակատարներից.

1. Ամուսնացողների ծնողներ. նրանք, ովքեր, փող ունենալով հանդերձ (գուցե՝ շատ փող), մնացել են նույն «հոգով աղքատը»՝ բառի ո´չ աստվածաշնչյան իմաստով։
2. Ամուսնացող տղան, որը չի ասում՝ շաբաթներ իմ առաջ իմ հասակակիցներն են ատամներով դիրքերը պահել, իմ հասակակիցներն են տանկ ու ԱԹՍ խփել, վիրավոր ընկեր ու հրամանատար փրկել, զոհվել, վիրավորվել, ես ո՞նց կարող եմ հիմա մեծ ու ճոխ հարսանիք ինձ թույլ տալ։
3. Ամուսնացող աղջիկը, հարսը, որը չի ասում՝ իմ ապագա ամուսնու հասակակիցներն ու ընկերներն են կռվել, պահել երկիրը, զոհվել, գերի ընկել, ուրեմն՝ ո՞նց կարելի է թույլ տալ նման մեծ ու ճոխ հարսանիք։
4. Հյուրերը, որոնց մի մասը, գուցե` ամեն ինչ հասկանալով, բայց, այնուհանդերձ գնում են։ Գուցե լուռ, համեստ նստում են, բայց, միևնույն է, գնում են, ու իրենց չգնալով չեն հասկացնում, որ չի կարելի նման բան անել։

Այսպիսով. չկա պետության անունից իշխանության վարքագիծը, չկա ընդդիմության՝ որպես այլընտրանքի՝ այլ արժեհամակարգային վարքագիծը, չկա հանրային ընդվզումը՝ քաղաքացու վարքագիծը. բա այդ դեպքում «հոգով աղքատն» ինչպե՞ս հասկանա, որ լավ բան չի անում։ Ինչպե՞ս կրթվի՝ որպես ընդհանուր մեր երկրի քաղաքացի։ Վայրի բնակչությունը հասարակություն դառնում է ոչ միայն գրված օրենքները պահելով, այլև՝ չգրված արժեհամակարգային նորմեր սահմանելով ու հարգելով։
Եկեղեցին, ի դեպ, Տեառնընդառաջի հետ կապված բոլոր զվարճալի միջոցառումները չեղարկել էր։

Անհրաժեշտ հակազդեցությունը

Քաղաքացիական հասարակությունն իրական անելիք ունի։ Օրինակ՝ հետաքննել և հրապարակել նոյեմբերի 10-ից այսօր, թարմ Եռաբլուրի պայմաններում, մեծ ու աղմկոտ հարսանիքների ցանկը։ Պետք է պարզել գործող պաշտոնյաների ցանկը, ովքեր ինքնամոռաց քեֆերի են եղել և այլն և այլն։
Ի դեպ, ինձ պատմեցին, որ նման հարսանիքներում սկզբում խմում են զոհվածների կենացը, որ հետո հանգիստ մոռանան նրանց ու արխային քեֆ անեն։ Հանգիստ թողեք տղերքին։ Հիշատակն ուրիշ կերպ են հարգում։ Տղերքի արյունը հանրային և անհատական այլանդակության ինդուլգենցիա չէ։

Կյանքը շարունակվում է

Սրան զուգահեռ՝ կա մի շերտ, որը սկսում է իր կյանքը կամ շարունակում ապրել՝ զուսպի, հարգանքի, հոգևորի, ներքին ազատության և արժանապատվության հենքով։ Այս շաբաթներին Հայաստանում նման բազմաթիվ ամուսնություններ են տեղի ունեցել։ Ու դա հույս է, որ մի բան կփոխվի։ Պայմանական ասած՝ մինչև քաղաքացին իր արժեքով չհաղթի, Շուշին մերը չի լինելու։

Ի դեպ, զուսպ և քաղաքակիրթ միջոցառումներ անողների մեջ քիչ չեն ֆինանսապես բավականին ապահով ընտանիքները, որոնք պարզապես ունեն բարձր արժեհամակարգ և ներքին բարոյական պատնեշներ։ 88-ի երկրաշարժից հետո, ի դեպ, շուրջ մեկ տարի շարունակ երկրով մեկ նման միջոցառումներ չէին արվում։ Այն ժամանակ մեն ընդհանուր ցավի և ընդհանուր խնդիրների շատ ավելի միավորող ու բնական զգացողություն ունեինք, ստացվում է։ Հետևաբար՝ ավելի լուրջ էինք որպես հասարակություն։

Անկեղծ երջանկություն բոլոր նրանց նրանց, ովքեր այս օրերին ամուսնացել են զուսպ և հարգալից մթնոլորտում, իսկապես կյանքը պետք է շարունակվի։ Ես ինքս շաբաթներ հետո մասնակցելու եմ մի շատ լավ մարդու այդպիսի հարսանեկան միջոցառմանը, որի եղբայրը զոհվեց զենքը ձեռքին՝ մեր երկիրը պաշտպանելիս։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ