Գերագույն գլխավոր սեյսմոլոգը
Երեկ՝ փետրվարի 13-ին տեղի ունեցած բավական ուժեղ երկրաշարժից հետո մենք կրկին ու կրկին համոզվեցինք, որ երկրի ղեկավարությունը տկարամիտ է, ավելի ճիշտ, նաեւ տկարամիտ: Միայն ՀՀ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանի հայտարարությունը, թե վերահսկում ենք իրավիճակը, բավական է հասկանալու համար, թե ում հետ գործ ունենք:
Ուզում ես գոռալ, բղավել, ասել՝ արա, դուք ոնց կարող եք վերահսկել բնության տարրերը, դուք ոնց կարող եք վերահսկել երկրաշարժը:
Այսուհանդերձ, երեկ, հետերկրաշարժյա Հայաստանում մեկ այլ նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ: նիկոլն իրեն դրել էր գերագույն գլխավոր սեյսմոլոգի տեղ եւ պարբերաբար գրառումներ էր անում: Ընդ որում, գրառումներով ինքն իրեն հակասում էր, բայց հիմա դա չէ կարեւորը:
նիկոլի պահվածքը հիշեցրեց ոմն մեկին, որը աննկարագրելի զահրուրելի արարքից հետո հասկանում էր, որ գյուղամեջ չի կարող դուրս գալ ու ռիսկի է դիմում, երբ գյուղում արտակարգ իրավիճակ է լինում: Դուրս է գալիս խրճիթից, ինչ-որ բան ասում, բացառապես ճշտելու համար, թե արդյոք համագյուղացիները դեռ հիշում են իր արարքը:
նիկոլ, մենք հիշում ենք դու ինչ ես արել, մենք չենք մոռանալու: Դու Շուշի ու Հադրութ ես հանձնել, դու առնվազն հինգ հազար մարդ, հինգ հազար երիտասրդ ես սպանել, հազարավորներին դարձրել հաշմանդամ, տասնյակ հազարավորների հասցրել հոգեբանական ծանր վիճակի: նիկոլ, գյուղը դեռ հիշում է ու միշտ էլ հիշելու է, թե դու ով ես ու ինչ ես արել: Մի էլ փորձի ստուգել հասարակական տրամադրությունները:
Վարդան Մխիթարյան
Top-News.am

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են