Ռուսաստանը սեպտեմբերի 29-ին առաջարկեց կանգնեցնել պատերազմը եւ մերժվեց․ Գագիկ Ծառուկյան
Պատերազմը կարող էր չլինել, հուլիսի 5-ին եմ ասել՝ ունենք 3-4 ամիս ժամանակ, հենց իմ ձերբակալման օրը, ԱԱԾ-ի շենքի մոտ եմ ասել, որ Ղարաբաղը կորցնելու ենք, այդ ամենը հասկանալի էր, հուլիսյան դեպքերը, երբ նրանց կողմից գեներալ զոհվեց, թուրքերը եկան, զորավարժություններ սկսեցին անել, մենք պետք է պատրաստվեինք, Ռուսաստանի հետ բանակցեինք, բարեկամական կապերը վերականգնեինք, հիմա 21-րդ դարն է, եւ պատերազմը ավտոմատով կռիվը չի, մեր զինվորների 99 տոկոսը անօդաչուներից է զոհվել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ հարցազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Օդը փակելու համար երկու ՏՈՌ համակարգ էր պետք, երկու դիվիզիոն։ Մի դիվիզիոնը 30 միլիոն էր, 60 մլիոնով ամբողջ անվտանգությունը կարելի էր ապահովել, մեր դիրքերն այնպիսին էին, որ հակառակաորդը առաջ չէր կարող գալ։ Ամենակարեւր հարցը անկազմակերպվածությունն էր։ Ջոկատները գնացել են, ուղեկցող չի եղել, թե ուր պետք է գնան, որ կողմից են հարձակվելու։ Օնիկ Գասպարյանին հանդիպել եմ, ասել է՝ ձեր հավաքած 2 հազար հոգուն այնպիսի տեղ չկա, որ ուղարկեմ, ջոկատ-ջոկատ եմ ուղարկել, անցել են պատրաստություն եւ ուղարկել ենք՝ 30, 50, 60 հոգանոց ջոկատներ։ Սեպտեմբերի 29-ին Վոլոդինը Պետդումայում նիստ է կազմակերպել, մեզ թղթեր է եկել, որ 3 ժամում կարող են լինել Հայաստանում, ինձ էլ են տեղյակ պահել, որ կարող ենք անմիջապես խաղաղապահներին բերել, անցնել խաղաղ բանակցությունների։ Եվ մերժվել են։ Եթե կարող էինք առանց այդքան կորուստների, այդ խայտառակ կապիտուլյացիայի․․․ Եթե մերժում ես՝ դու պետք է քո վրա այնքան վստահ լինես, որ դու ես հաղթելու․․․ Փաստացի զանգն էլ, փաստաթուղթն էլ կա։ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցը մեր խնդիրն է։ Այստեղ հակառուսական տրամադրություններ բորբոքողը այս ազգի թշնամին է։ Իրանը 30 տարի բարեկամ, հարազատ երկիր է եղել, բայց հիմա ասում են՝ ողջունում ենք․․․ Ասում եմ՝ այդպիսի ոլորտ չկա, որ չձախողեն։ Բայց անցնում են ընտանիքի անդամների հանդեպ հայհոյանքների, դա անբարոյականություն է, փոքրոգություն։ Ինձ դեռ հարցաքննության չտարած՝ որդուս են ծանուցագիր ուղարկում, դա անբարոյականություն է», ասել է Գագիկ Ծառուկյանը։

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են