Մի խոշտանգեք նախարարներին
ՄԻ ԽՈՇՏԱՆԳԵՔ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ
Քիչ առաջ լուրերով լսեցի կառավարությաան նիստից հետո Էկոնոմիկայի, ԱԳՆ և ԿԳՄՍ նախարարների «պատասխանները» լրագրողների հարցերին։ Չնայած այդ նախարար կոչեցյալները տարբեր, բայց շատ կարևոր ոլորտներ են իբր ղեկավարում,կարելի էր նշված նախարարներից միայն մեկին լսել։ Եվ չնայած նախարարներին ուղղվում էին իրենց ոլորտին վերաբերող հարցեր, զարմանալիորեն երեքն էլ լրագրողների հարցերին նույն «պատասխաններն» էին տալիս․ «Չգիտեմ․․․Այժմ այդ հարցին չեմ պատասխանի»։
Արդ, ո՞րն է սույն նախարարների այս վախվորած դիրքորոշման պատճառը․ հայոց լեզվին չտիրապետե՞լը, ոչ կոմպետենտությու՞նը, թե՞ այլ պատճառ։ Այն որ նշված նախարարների նշանակումը որևէ առնչություն չունի նրանց մասնագիտական ունակությունների հետ, առնվազն ինձ համար ակնհայտ է; Իհարկե, սա չի նշանակում, որ նրանք իրենց վստահված ոլորտներում բացարձակապես տգետ են։ Չեմ կարծում, որ նրանք առնվազն կենցաղային մակարդակով չեն տիրապետում հայերենին։ Այնպես որ խնդիրը բոլորովին այլ հարթության մեջ է։ Համոզված եմ, որ լրագրողների հարցերին այդպես վախվորած չպատասխանների պատճառը լրիվ այլ տիրույթից է․ «Բա որ հանկարծ այսպես պատասխանեմ, վարչապետը կանչի, քրֆի, ծեծի ու ստիպի հրաժարական տալ։ Ի՞նչ գործ ունեմ, ընտանիք եմ չէ՞ պահում»։ Այնպես որ հարգելի լրագրողներ, մի խոշտանգեք խեղճուկրակ նախարարներին։ Չէ՞ որ եթե նրանք պատասխանեն, ապա կենթարկվեն իրական խոշտանգումների և ոչ ոք, ոչ մի, նույնիսկ միջազգային իրավապաշտպանական կառույց, չի կարող նրանց պաշտպանել։

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում