Մեր զինվորականները սուսուփուս, գլխիկոր նահանջել են՝ վատթարացնելով Խնձորեսկի պաշտպանական վիճակը. ռազմական փորձագետ
Ամեն շաբաթ նորություն են ստանում, որ հերթական բնակավայրի մոտ մեր դիրքերը զիջել ենք ադրբեջանցիներին: Այս մասին այսօր փետրվարի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Երեկ Ներքին Խնձորեսկ գյուղի մոտից մեր դիրքերը հետ են քաշվել: Ընդ որում՝ իշխանությունն իրեն բնորոշ ձևով սկզբից դա անվանեց լկտի սուտ, ապատեղեկատվություն, հետո կմկմալով հիշեցին GPS-ը: Տեղեկացանք, որ հայկական հենակետն այդտեղից հետ է քաշվել, ադրբեջանցիները վերջնագիր են ներկայացրել, որ մինչև այսինչ ժամը նահանջել, և զինվորականները սուսուփուս, գլխիկոր նահանջել են՝ վատթարացնելով այդ գյուղի պաշտպանական վիճակը: Սա նշանակում է, որ եթե իրավիճակը սրվի, բոլոր այդ գյուղերը դատարկվելու են, որովհետև նրանք բոլորը գտնվելու են հակառակորդի նշանակության տակ»,-ասաց Վրթանեսյանը:
Անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին՝ ռազմական նկատեց, որ Իլհամ Ալիևը տեսնում է, որ այդ հարցը հարմար լծակ է Հայաստանին ճնշելու համար և անընդհատ փորձելու է նոր գերիներ վերցնել. «Ադրբեջանը 62 գերի վերցրել է հրադադարի համաձայնությունից հետո և մինչև այսօր էլ որևէ բացատրություն չկա, թե ի՞նչ հանգամանքներում են նրանց վերցրել կամ իրենց հետ եղած ծառայակիցներն ինչպե՞ս են զոհվել: Ակնհայտ է, որ թշնամին սա օգտագործում է, որպես խաղաքարտ, Նիկոլ Փաշինյանն էլ սա օգտագործում է սեփական ժողովրդի դեմ»:

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում